«Հայաստան 2041 » բարեգործական հիմնադրամի Գաղտնիության քաղաքականություն

Սույն փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հիմնադրված «Հայաստան 2041» բարեգործական Հիմնադրամի («Հիմնադրամ») ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համար՝ 222.160.1076744, հասցե․ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 6) Գաղտնիության քաղաքականությունն է: Սույն Գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է թե ինչպես են հավաքվում, մշակվում և բացահայտվում ձեր անձնական տվյալները Հիմնադրամի կողմից: Հիմնադրամը հանդես է գալիս որպես իր www.armenia2041.com կայքի միջոցով օգտագործվող ձեր անձնական տվյալների մշակող: Հիմնադրամն իր կայքի միջոցով ձեռք բերվող` ձեր անձնական տվյալներին վերաբերվում է պատշաճ ջանասիրությամբ՝ տվյալների պաշտպանության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով և անում է ամենը տվյալների պատշաճ պաշտպանությունը ապահովելու համար: Գաղտնիության քաղաքականությունը նպատակ ունի խորհրդատվություն տրամադրել տվյալների այն տեսակների վերաբերյալ, որոնք հավաքագրվում են Հիմնադրամի կողմից իր կայքի միջոցով և նման տվյալների մշակման նպատակների վերաբերյալ: Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Գաղտնիության քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով մեր գործունեության, ինչպես նաև` օրենսդրական փոփոխություններին: Փոփոխություններ կատարելու դեպքում մենք ձեզ այդ մասին կտեղեկացնենք քաղաքականության ներքևի մասում փոփոխության օրը նշելու միջոցով, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծանուցում տրամադրելու միջոցով (օրինակ՝ մեր կայքի գլխավոր էջում հայտարարություն տեղադրելու կամ էլեկտրոնային փոստով ծանուցում ուղարկելու միջոցով): Մենք ձեզ խրախուսում ենք Հիմնադրամի կայք մուտք գործելիս ծանոթանալ սույն Գաղտնիության քաղաքականությանը՝ տվյալների մշակման գործընթացներին և ձեր կողմից դրանց պաշտպանության եղանակներին, ինչպես նաև ձեր կողմից այդ ոլորտում մեզ աջակցելու հնարավորություններին ծանոթանալու համար: 

 

Կիրառելիություն

Սույն Գաղտնիության քաղաքականությանը վերաբերում է այն տեղեկատվությանը, որը մենք հավաքում ենք, երբ դուք օգտվում եք www.armenia2041.com հասցեով հասանելի կայքից, ներառյալ Հիմնադրամի կողմից հասանելի ցանկացած հավելվածից, որը նախատեղված է պլանշետի, բջջային հեռախոսի կամ այլ շարժական սարքի վրա օգտագործելու համար (առանձին և միասին՝ «Հիմնադրամի կայք») կամ երբ դուք այլ կերպ շփվում եք մեզ հետ: Կազմակերպության կայքը օգտագործելիս դուք ընդունում եք սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված պրակտիկան /գործելակերպը/: Մինչև Հիմնադրամի կայքից օգտվելը, հորդորում ենք ուշադիր կարդալ ստորև ներկայացված բոլոր դրույթները:

 

Կապ երրորդ կողմի կայքերի հետ

Այս քաղաքականությունը չի տարածվում երրորդ կողմի՝ այն կայքերի վրա, որոնց հղում կամ հասանելիություն է տրամադրվում Հիմնադրամի Կայքի միջոցով: Մենք պատասխանատվություն չենք կրում այլ փողկապված կայքերի կամ ծառայությունների բովանդակության, առանձնահատկությունների, ֆունկցիոնալության կամ գաղտնիության պրակտիկայի համար։ Տվյալների հավաքագրման և օգտագործման գործելակերպը այն երրորդ կողմի կողմից, որոնց կայքերին կատարվում է հղում, իրականացվելու է տվյալ երրորդ կողմի կիրառելի գաղտնիության քաղաքականության կամ կայքի օգտագործման պայմաններով: Մենք հորդորում ենք ձեզ ծանոթանալ նաև այդ քաղաքականության/պայմանների հետ:

 

«Քուքի»-ներ

Հիմնադրամն օգտագործում է «քուքի»-ներ և այլ նմանատիպ ֆայլեր երբ դուք մուտք եք գործում իր Կայք: «Քուքիներ»-ը վեբ սերվերի կողմից ուղարկված և օգտագործողի համակարգչում պահվող փոքր ֆայլեր են: Յուրաքանչյուր անգամ Կայք մուտք գործելիս վեբ դիտարկիչը փնտրում է «քուքի» ֆայլերը և այնտեղ պահված հասանելի տեղեկատվությունը ուղարկում է Կայքի սերվերներին: Հիմնադրամն օգտագործում է «քուքի»-ների հետևյալ տեսակները․

  • Տեխնիկապես անհրաժեշտ «քուքի»-ներ․ Այս «քուքի»-ներ կարևոր են, որպեսզի դուք հարավորություն ունենք ազատ նավարկել Կայքում և օգտագործել Կայքի բոլոր հնարավորությունները, ինչպիսին է օրինակ՝ Կայքի անվտանգ տարածքներ մուտք գործելու հնարավորությունը: Առանց այս «քուքի»-ների ձեզ անհրաժեշտ ծառայությունները չեն կարող տրամադրվել:
  • Վերլուծական արդյունավետության «քուքի»-ներ. Այս «քուքի»-ները հավաքագրում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են այցելուներն օգտվում կայքից, որ էջերն են առավել հաճախ այցելում, և ստանում են արդյո՞ք սխալ հաղորդագրություններ վեբ էջերից: Այս «քուքի»-ների միջոցով հավաքագրված ողջ տեղեկատվությունը համախմբվում և ամփոփվում է: Այս տեղեկատվությունը օգտագործվում է Կայքի օգտագործման վերաբերյալ համախառն և վիճակագրական տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև Կայքի բովանդակությունը բարելավելու համար, նպատակ ունենալով կատարելագործելու օգտատերերի փորձը: Կայքը նաև օգտագործում է վերլուծական «քուքի»-ներ, որոնք տեղադրված են Google Analytics-ի կողմից (ներառյալ Google Tag Manager-ը)՝ հասկանալու այցելությունների քանակը և կայքի այն հատվածները, որոնք ունեն ամենաշատ քանակությամբ այցելություններ, ինչպես նաև համեմատական նպատակներով: Այս տեղեկատվությունը օգտագործվում է Կայքի օգտագործման վերաբերյալ համախառն և վիճակագրական տեղեկատվություն տրամադրելու համար և օգտագործվում է կայքի բովանդակությունը բարելավելու և օգտատերերի փորձը կատարելագործելու նպատակով:
  • Ֆունկցիոնալության «քուքի»-ներ. Այս «քուքի»-ները կարող են պահել ձեր դիտարկիչի անունը, համակարգչի տեսակը և Կայքի հետ կապի միջոցների մասին տեխնիկական տեղեկությունները, ինչպիսիք են օրինակ՝ գործառնական համակարգը և համացանցային ծառայություններ տրամադրողների (պրովայդերների) անվանումները և նմանատիպ այլ տեղեկություններ: Այս տեղեկատվությունը օգտագործվում է Կայքի նավարկությունը և օգտագործումը տեխնիկապես հեշտացնելու համար: Բացի այդ, ֆունկցիոնալ «քուքի»-ները կարող են օգտագործվել անձնական կարգավորումները պահելու համար, օրինակ՝ լեզուն կամ հաջորդ այցելությունների ժամանակ ձեր տվյալները, անհրաժեշտության դեպքում, հիշելու համար: Այս «քուքի»-ների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը կլինի անանուն և դրանք չեն կարող հետևել ձեր որոնման գործունեությանը այլ կայքերում:
  • Երրորդ կողմի ֆունկցիոնալության հղումներ․ Այս «քուքի»-ները տեղադրվում են YouTube-ի և Google Քարտեզների կողմից, եթե դուք օգտագործում եք դրանց գործառույթները մեր կայքում, որպեսզի այդ կողմերը կարողանան գրանցվել և պահպանել իրենց ֆունկցիոնալության և ձեր նախասիրությունների օգտագործումը: Այս «քուքի»-ները կտեղադրվեն միայն ձեր նախնական թույլտվությամբ: Խնդրում ենք ծանոթանալ համապատասխան միջոցի գաղտնիության քաղաքականությանը, որպեսզի տեղեկացված լինեք այս «քուքի»-ների նպատակների և օգտագործման մասին:
  • «Քուքի»-ների վերահսկումը, հեռացումը․ Եթե դուք չեք ցանկանում, որ ձեր համակարգչում պահվեն «քուքի»-ները կամ ցանկանում եք հեռացնել համակարգչում պահպանվող «քուքի»-ները, ապա կարող եք դրանք ապաակտիվացնել ձեր զննարկիչի կարգավորումների միջոցով: Դուք նաև իրավունք ունեք ցանկացած պահի չեղարկել վերը նշված «քուքի»-ների օգտագործման ձեր համաձայնությունը: Եթե դուք ապաակտիվացնում եք «քուքի»-ները զնարկիչի կարգավորումների միջոցով, Կայքը կամ դրա որոշ մասերը կարող են պատշաճ չաշխատել: Ավելին, ձեզ կարող են չտրամադրվել որոշ անհատականացված հնարավորություններ և այդպիսով դուք չեք կարող լիարժեք օգտվել Կայքի բոլոր հնարավորություններից: Ձեր կողմից Կայք օգտագործելու կամ մուտք գործելու համար օգտագործվող բոլոր սարքերի զննարկիչները (օրինակ՝ ձեր սմարթֆոնի, պլանշետի, նոութբուքի և այլն) պետք է ճշգրտվեն՝ համապատասխանեցնելով ձեր «քուքի»-ների նախապատվություններին: Եթե Ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկություն կամ օգնություն՝ ձեր զննարկիչում «քուքի»-ների նախապատվությունները փոխելու համար, խնդրում ենք սեղմել այստեղ:  

 

Ի՞նչ ենք մենք հավաքագրում

Երբ դուք այցելում եք մեր Կայք, կամ կապվում մեզ հետ Կայքի միջոցով, դուք կամավոր կերպով կարող եք մեզ տրամադրել ձեր մասին անձնական տեղեկություններ, օրինակ՝ ձեր էլեկտրոնային փոստի հասցեն: Դուք միշտ կարող եք ընտրել, արդյո՞ք ուզում եք տրամադրել նմանատիպ անձնական տվյալները թե՝ ոչ, օրինակ՝ մենք տեղեկություններ ենք հավաքում, երբ դուք գրանցվում եք էլեկտրոնային փոստով կամ տեքստային հաղորդագրությունների թարմացումներ ստանալու համար լրացնում եք ձևը, մեզ էլ․-նամակ ուղարկում, մեզ հետ շփվում եերրորդ կողմի սոցիալական մեդիայի կայքերի միջոցով, տեղեկություններ խնդրում, պատասխանում եք մեր հարցումներին, դիմում եք աշխատանքի, կամավորական հնարավորության, կամ պրակտիկայի համար  կամ ցանկացած այլ կերպ շփվում եք մեզ հետ: Մենք նաև տեղեկություններ ենք հավաքագրում ձեր մասին, երբ դուք իրականացնում եք հանգանակություններ, ներգրավվում եք մեր միջոցառումներին կամ մասնակցում մեր ծրագրերից մեկին: Տեղեկությունների տեսակները, որոնք մենք կարող ենք հավաքել, ներառում են ձեր անունը, էլ․-փոստի հասցեն, փոստային հասցեն, հեռախոսահամարը, ծննդյան օրը, կրեդիտ քարտի համարը (մշակվում է երրորդ կողմի վճարումների մշակողի կողմից) և այլ տեղեկություններ, որոնք դուք նախընտրում եք տրամադրել: Մենք նաև՝ ինքնաշխատ կերպով տեղեկատվություն ենք հավաքում «քուքի»-ների օգտագործման միջոցով, ինչպիսիք են՝ ձեր IP հասցեն, դիտարկիչի տեսակը, այցելած էջերը, նախկինում այցելած կայքը, ժողովրդագրական տվյալները, ձեր՝ Կայք մուտք գործելու ժամը և տևողությունը: Մենք կարող ենք նաև՝ տեղեկություններ հավաքել համակարգչի կամ շարժական սարքի մասին, որն օգտագործում եք մեր Կայք մուտք գործելու համար, ներառյալ ապարատային մոդելը, օպերացիոն համակարգը և տեսակը, սարքի նույնացուցիչները և շարժական ցանցի տվյալները: 

 

Այլ անձանց վերաբերյալ տրամադրվող անձնական տվյալներ

Մի տրամադրեք այլ անձանց մասին անձնական տվյալներ, եթե դուք լիազորված չեք կամ ձեզ չեն խնդրում կատարել այդպիսի գործողություններ կնքված պայմանագրի կամ կիրառելի օրենքի հիման վրա: Դուք կարող եք անձնական տվյալներ տրամադրել այլ անձանց անունից, եթե վերջիններիս տրամադրել եք սույն Քաղաքականության պատճենը և ստացել եք նրանց բացահայտ և անվերապահ համաձայնությունը: Մենք կարող ենք խնդրել ձեզ տրամադրել այդ ծանուցման և համաձայնության ապացույցները: 

 

Ի՞նչպես է այն օգտագործվում

Եթե դուք օգտագործում եք մեր Կայքը կամ մեզ եք տրամադրել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն կամ ձեզ նույնականացնելու այլ (անուղղակի) տեղեկատվություն, մենք կօգտագործենք այդպիսի տեղեկատվությունը ձեզ` մեր տեղեկագիր նամակներն ուղարկելու և մեր գործունեության մասին ձեզ տեղեկացնելու,  ինչպես նաև` հեշտացնելու ձեր մասնակցությունը միջոցառումներին և ծրագրերին, որոնք մենք և մեր գործընկերները կազմակերպում ենք կամ ապահովելու փոխգործակցությունը նման միջոցառումների և ծրագրերի այլ մասնակիցների հետ, հետադարձ կապ խնդրելու և այլ կերպ կապվելու ձեզ հետ կայքի օգտագործման վերաբերյալ հարցերով, պատասխանելու ձեր մեկնաբանություններին, հարցերին և հարցումներին պատասխանելու նպատակով, ապահովելով մեր կայքի տեխնիկական և ֆունկցիոնալ կառավարումը և դրա օգտագործման մատչելիությունն ու իրավական պահանջների համապատասխանությունը: Մենք օգտագործում ենք «քուքի» ֆայլեր այդ նույն նպատակով՝ հասկանալու թե ինչպես է օգտագործվում Կայքը և բարելավելու դրա օգտագործման փորձը: Մենք պահպանում ենք ձեր անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակի(ների) համար, որի համար մենք ի սկզբանե հավաքել ենք այն, կամ այլ օրինական նպատակների համար, ներառյալ մեր իրավական պարտավորությունները կատարելու համար։ Երբ դուք ապաբաժանորդագրվում եք մեր տեղեկագրից, ձեր էլեկտրոնային փոստի հասցեն ապահով կերպով կջնջվի մեր ֆայլերից: 

 

Մուտք երրորդ անձանց կողմից

Ավելին, Հիմնադրամը կարող է փոխանցել ձեր տվյալները մեր վերլուծական «քուքի» մատակարարներին և մեր երրորդ կողմ ենթակապալառուներին, օրինակ՝ հոսթինգ մատակարարին: Ձեր անձնական տվյալները տրամադրվում են համաձայն համաձայնագրերի, որոնցում նշվում է, որ ծառայություններ մատուցողները պարտավոր են գաղտնի պահել ձեր անձնական տվյալները, դրանք չօգտագործել իրենց նպատակների համար, և որ ամբողջ տեղեկատվությունը կօգտագործվի գաղտնիության պաշտպանության մասին գործող օրենսդրության համաձայն, ներառյալ խիստ դրույթների կիրառելիությամբ՝ հաշվի առնելով տվյալների անվտանգությունը։ Հիմնադրամը չի տրամադրելու ձեր անձնական տվյալները այլ երրորդ անձանց՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով, կամ եթե մեր կազմակերպությունը վերակազմակերպվի:

 

Երրորդ կողմի կայքեր և սոցիալական մեդիա

Հիմնադրամը կարող է հիպերհղումներ տրամադրել այլ ընկերությունների կամ անձանց կայքերին: Հիմնադրամը որևէ պատասխանատվություն չի կրում այս կայքերի միջոցով ձեր անձնական տվյալների մշակման համար: Հիմնադրամի Գաղտնիության քաղաքականությունը չի տարածվում նման կայքերի օգտագործման վրա: Եթե դուք Հիմնադրամի Կայքի բովանդակությունը կիսում եք սոցիալական մեդիայի միջոցով, ձեր անձնական տվյալները տեսանելի են դառնում նրանց համար, ովքեր այցելում են ձեր անձնական էջերը այս սոցիալական մեդիայի կայքերում: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում սոցիալական մեդիայի կայքերի միջոցով ձեր անձնական տվյալների որևէ մշակման համար: Հիմնադրամի Գաղտնիության քաղաքականությունը չի տարածվում սոցիալական մեդիայի նման կայքերի օգտագործման վրա:

 

Սոցիալական փոխանակման գործիքներ

Կայքը կարող է առաջարկել սոցիալական փոխանակման գործառույթներ և այլ ինտեգրված գործիքներ (օրինակ՝ Facebook-ի «Հավանել» կոճակը), որը թույլ է տալիս կիսվել մեր Կայքում կատարած գործողություններով այլ լրատվամիջոցների հետ և հակառակը: Նման գործիքների օգտագործումը հնարավորություն է տալիս տեղեկություններ փոխանակել ձեր ընկերների կամ հանրության հետ՝ կախված այն կարգավորումներից, որոնք դուք սահմանում եք սոցիալական փոխանակման գործառույթն ապահովող կազմակերպության հետ: Սոցիալական փոխանակման գործիքների հետ կապված տվյալների հավաքագրման և մշակման նպատակի և շրջանակի մասին լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացեք դրանք տրամադրող կազմակերպությունների գաղտնիության քաղաքականությանը:

 

Անվտանգություն

Հիմնադրամը ձեռնարկել է համապատասխան տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցառումներ՝ անձնական տվյալները կորստից, չարաշահումից, փոփոխությունից և/կամ ոչնչացումից պաշտպանելու նպատակով։ Դրանք ներառում են «Ֆայերուոլ» համակարգի տեղադրում՝ մեր համակարգեր չարտոնված մուտքը կանխելու համար, անվտանգ սերվերների օգտագործումը, ինչպես նաև անձնական տվյալների պահպանումը ֆիզիկապես ապահով վայրում ապահովելու համար։ Հիմնադրամը ձեր անձնական տվյալների հետ առնչվելիս ցուցաբերում է խիստ գաղտնիություն: Չնայած այն հանգամանքին, որ Հիմնադրամը ողջամիտ խնամք է ցուցաբերում ձեր սարքավորումների և մեր համակարգերի միջև տեղեկատվության անվտանգ փոխանցում ապահովելու հարցում, մենք չենք կարող ապահովել կամ երաշխավորել համացանցի միջոցով մեզ փոխանցված ցանկացած տեղեկատվության անվտանգությունը: Եթե մեզ հայտնի դառնա անվտանգությունը խախտելու որևէ դեպք, որը հանգեցնում է ձեր անձնական տվյալների չարտոնված մուտքի, մենք կփորձենք տեղեկացնել Ձեզ այդ մասին:

 

Մուտք, տվյալների ուղղում և վերացում

Հիմնադրամը նպատակ ունի հնարավորինս ճշգրիտ պահել ձեր մասին մեր տեղեկությունները: Հանդիսանալով տվյալների սուբյեկտ` դուք ունեք համապատասխան իրավունքներ, որոնցից կարող եք օգտվել, երբ ինչ-որ մեկը տիրապետում կամ մշակում է Ձեր անձնական տվյալները: Մասնավորապես՝

  • Հասանելիության իրավունք` դուք իրավունք ունենք խնդրելու տրամադրել Հիմնaդրամում պահպանվող՝ Ձեր վերաբերյալ տեղեկության օրինակը:
  • Ուղղումներ կատարելու իրավունք` դուք իրավունք ունեք ուղղելու Հիմնադրամում առկա Ձեր վերաբերյալ ոչ ստույգ և թերի տվյալները:
  • Մոռացված լինելու իրավունք` որոշակի հանգամանքների առկայության դեպքում, դուք իրավունք ունեք խնդրելու վերացնելու Հիմնադրամում առկա Ձեր վերաբերյալ բոլոր տեղեկությունները:
  • Մշակումը սահմանափակելու իրավունք` որոշակի հանգամանքների առկայության դեպքում, դուք իրավունք ունեք սահմանափակելու Ձեր անձնական տվյալների մշակումը:
  • Տեղափոխելու իրավունք` դուք ունեք Ձեր անձնական տվյալները այլ կազմակերպություններ փոխանցված լինելու իրավունք:
  • Առարկելու իրավունք` դուք իրավունք ունեք առարկել Ձեր անձնական տվյալների մշակման որոշակի եղանակների դեմ, ինչպես նաև խնդրել դադարեցնել կամ սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը:

  Եթե ցանկանում եք օգտվել այս իրավունքներից կամ մուտք գործել Հիմնադրամի կողմից մշակված ձեր անձնական տվյալներին կամ դրանք թարմացվել, ուղղել կամ վերացնել, խնդրում ենք այդ մասին մեզ ծանուցել «Կապ մեզ հետ» էջի միջոցով: Եթե կարծում եք, որ ձեր իրավունքները խախտվել են, մենք նախընտրում ենք դա պատշաճ կարգով քննարկել ձեզ հետ: Այնուամենայնիվ, դուք միշտ կարող եք կապվել տվյալների պաշտպանության համապատասխան տեղական մարմնի հետ:

 

Հարցեր և Բողոքներ

Եթե ունեք որևէ հարց կամ բողոք սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ «Կապ մեզ հետ» էջի միջոցով:   Դուք սույնով անվերապահորեն համաձայնում սույն Քաղաքականությունից բխող գործողություն կամ ցանկացած վեճի կարգավորում հանձնել Հայաստանի Հանրապետության դատարանների բացառիկ ընդդատությանը:

 

Վերջին անգամ թարմացվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին:

Հայ