Ինչպես դիմել

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է ներկայացնեն էլեկտրոնային դիմում-հայտ մեր կայքի միջոցով: Էլ. փոստով ուղարկված դիմում-հայտերը չեն դիտարկվի:

  • Քայլ 1. Ներբեռնել դիմում-հայտի ձևաթուղթը: Խնդրում ենք նկատել, որ կա երկու տեսակի ձևաթուղթ: Եթե Դուք դիմում եք որպես անհատ կամ խումբ, խնդրում ենք ներբեռնել անհատի կամ խմբի համար նախատեսված ձևաթուղթը (Application form for individuals or groups): Եթե Դուք դիմում եք որպես կազմակերպություն, խնդրում ենք ներբեռնել կազմակերպությունների համար նախատեսված ձևաթուղթը (Application form for organizations):
  • Քայլ 2. Խնդրում ենք լրացնել դիմում հայտը՝ հետևելով բոլոր հրահանգներին՝ բառերի քանակ, պահանջվող տեղեկություն և այլն:
  • Քայլ 3. Մեր կայքի ձախ հատվածում կտեսնեք «Դիմել» կոճակը: Խնդրում ենք կցել Ձեր լրացրած դիմում-հայտն այնտեղ:
  • Քայլ 4. Խնդրում ենք կցել երաշխավորագիր: Այն պարտադիր է:

 

Բոլոր դիմումները հավաքագրելուց հետո «Հայաստան 2041» հիմնադրամի աշխատակիցների կողմից կազմված հանձնաժողովը կդիտարկի դիմում-հայտը՝ որոշելու համար, թե արդյոք այն համապատասխանում է ծրագրի պայմաններին: Նախնական այս ստուգումից հետո բոլոր դիմումներից կընտրվեն 20 լավագույն հայտերը՝ հաշվի առնելով.

  • դիմորդն ակտիվ է համայնքում և ունի լավ երաշխավորագրեր հարգված կազմակերպությունից
  • դիմորդի ներկայացրած ծրագիրը խրախուսում է երկու և ավելի հայկական համայնքների համագործակցությունը
  • ծրագրի տեխնիկական կայունությունն և ներկայանալիությունը
  • ծրագրի հաջողությամբ իրականացնելու հավանականությունը
  • ծրագրի ազդեցությունը և ֆինանսական արդյունավետությունը
  • ծրագիրը մեծացնելու հնարավորությունն ու դրա կայունությունը դրամաշնորհի ավարտից հետո:

 

Հարցերի դեպքում խնդրում ենք մեզ նամակ գրել հետևյալ հասցեով՝ galvanizingdiaspora@armenia2041.org