Նախագծերի դիտարկման գործընթաց

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո «Ուժեղ Սփյուռք» ծրագրի աշխատակիցները կդիտարկեն բոլոր դիմում-հայտերը: Հիմնվելով կանխավ հայտարարված չափորոշիչների վրա՝ ծրագրի աշխատակիցները կընտրեն 20 մասնակիցների:

Ընտրված 20 դիմում-հայտերը կաշխատեն մենթորների հետ մի քանի ամիս: Նախապես ընտրված մենթորները բարձր նվաճումներ ունեցող հայեր են, որոնք կօգնեն ոչ միայն ավելի լավ ձևավորել ներկայացված գաղափարները, այլ նաև կապեր ստեղծել հետագա ավելի մեծ նպատակների հասնելու համար: Այդ երկու ամիսների ընթացքում մասնակիցները նաև կաշխատեն մենթորների հետ՝ պատրաստելու համար 2 րոպե տևողությամբ տեսահոլովակներ՝ նախապես ընտրված հանձնաժողովի անդամներին ներկայացնելու համար:

Այս հանձնաժողովն էլ վերջում ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի խորհրդին կառաջարկի լավագույն տասը դիմում-հայտերը, որն էլ կընտրի հաղթողներին: Հաղթող դիմորդներից/խմբերից յուրաքանչյուրը կստանա 10.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ իրենց գաղափարներն իրականացնելու համար:

Հարցերի դեպքում խնդրում ենք մեզ նամակ գրել հետևյալ հասցեով՝ galvanizingdiaspora@armenia2041.org