Հաճախ տրվող հարցեր
Կարո՞ղ են ծրագրին դիմել ազգությամբ ոչ հայերը:
Այո՛, եթե առաջարկվող ծրագիրն սպասարկում է Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող հայերին:
Արդյո՞ք ծրագրին կարող են դիմել Հայաստանում բնակվող հայերը:
Այո՛, կարող են, եթե դիմում են Սփյուռքում ապրող հայի կամ հայերի հետ համագործակցությամբ:
Արդյո՞ք ծրագրին դիմելու համար կան տարիքային սահմանափակումներ:
Դիմորդի 18 տարին պետք է լրացած լինի: Մինչև 30 տարեկան երիտասարդները մեր ծրագրի հիմնական թիրախն են, սակայն մենք կդիտարկենք դիմումներ բոլոր տարիքի մարդկանց կողմից:
Արդյո՞ք ծրագրին կարող են դիմել Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչները միասին: (օր.՝ Լոս Անջելես և Նյու Յորք, Բեյրութ և Հալեպ, և այլն)
Այո՛, տարբեր համայնքների համագործակցությունը խրախուսվում է և կունենա առավելություն:
Արդյո՞ք իմ քաղաքացիության կարգավիճակը կարևոր է:
Ո՛չ, ծրագրին դիմելու և մասնակցելու համար քաղաքացիության կարգավիճակը դեր չի խաղում:
Արդյո՞ք ես կարող եմ դիմել միայնակ:
Այո՛, սակայն մենք խրախուսում ենք հայկական Սփյուռքի տարբեր համայնքների միջև համագործակցություն:
Արդյո՞ք կա դիմորդի կրթական մակարդակի պահանջ:
Ո՛չ, կրթական բոլոր մակարդակների մարդիկ կարող են դիմել ծրագրին:
Արդյո՞ք հայերենի (գերազանց) իմացությունը պարտադիր է ծրագրին դիմելու համար:
Ո՛չ, թեպետ մենք գնահատում ենք Սփյուռքում հայոց լեզվի պահպանումը, սակայն այս ծրագրի շրջանակներում անգլերենը կլինի հիմնական լեզուն:
Իմ անգլերենի գիտելիքները սահմանափակ են: Կարո՞ղ եմ դիմումը լրացնել արևմտահայերեն կամ արևելահայերեն:
Հավասար պայմաններ ապահովելու համար մենք խրախուսում ենք, որպեսզի դիմում-հայտը լրացվի անգլերեն:
Արդյո՞ք անհատը կամ կազմակերպությունը կարող է ուղարկել մի քանի դիմում-հայտ:
Այո՛, դիմորդները կարող են ներկայացնել տարբեր գաղափարներ առանձին դիմում-հայտերով:
Արդյո՞ք ես կարող եմ ընտրել իմ աջակցին:
«Ուժեղ Սփյուռք» ծրագրի աշխատակիցները կընտրեն 20 ընտրված մասնակիցների աջակիցներին՝ քննարկելով թեկնածությունները նրանց հետ: Ծրագրի կազմակերպիչները կընտրեն՝ հաշվի առնելով մասնակիցների կրթությունը, փորձառությունը և հետաքրքրությունները: Մենք նպատակ ունենք այս ծրագրի մասնակցությունը դարձնել հետաքրքիր և անմոռաց բոլորիս համար: