Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր միջոցառումների հյուրն ու մասնակիցը Futures Studio քննարկումների հարթակում (Երևան, Բաղրամյան 6): Հայաստանի և հայության ապագայի ծավալուն թեմային են նվիրված պանելային քննարկումները, կլոր սեղանները, հրավիրված փորձագետների բանախոսությունները, գրքերի շնորհանդեսները, կինոցուցադրությունները և քննարկումները: Մասնակցությունը մեր միջոցառումներին անվճար է, և թեպետ տեղերի քանակը ստուդիայում սահմանափակ է, ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր ցանկացողներին հարթակ վիտուալ մուտքի հնարավորություն են տալիս: Futures Studio-ն ունի իր կանոնակարգը, հարթակում վարվեցողության որոշակի կանոններ են գործում, և մենք խնդրում ենք մեր հյուրերին նախապես ծանոթանալ դրանց: Մեր ցանկությունն է, որ միջոցառումների մասնակիցները հետագայում ինքնակազմակերպվեն աշխատանքային խմբերով, որպեսզի շարունակեն մտքերի փոխանակությունը և հետագա գործողությունների որոշակի առաջարկություններ ու ծրագրեր ներկայացնեն:
Նոյեմբերի 19-ին տեղի կունենա քննարկում միջազգային փաստաբան, Paris Pantheon Assas համալսարանի միջազգային իրավունքի դոցենտ հետազոտող, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (International Federation for Human Rights/FIDH) նախկին քարտուղար Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանի հետ։
Նոյեմբերի 3-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) կանցկացվի «Արձագանքելով փոփոխություններին․ Նոր հորիզոններ կրթության ոլորտում» թեմայով առցանց քննարկում։ Միջոցառումը կսկսվի «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ դուրս եկած նախագծերի ներկայացմամբ․ UWC դպրոցների եւ քոլեջների երեք թիմեր կներկայացնեն իրենց նախագծերը, որոնցով առաջարկում են մարդասիրական խնդիրների հաղթահարում իրենց համայնքներում։
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի և COVID համաճարակի ֆոնին հին պատերազմը նոր թափով բռնկվեց քաղաքակրթությունների ծայրամասում: Ի՞նչն է առաջացրել այս հրդեհը, ո՞րն է դրա վտանգը: Ի՞նչն է պակասում, որպեսզի մենք լուրջ խոսենք Արցախի և գլոբալ աշխարհում տեղական շատ այլ հակամարտությունների մասին: Ինչո՞ւ պետք է այս խնդիրը մտահոգի ամբողջ աշխարհին: Հոկտեմբերի 22-ին, Երեւանի ժամանակով 19: 00-ին (GMT + 4) միացեք մեզ` լսելու Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանին: Պրոֆեսոր Դերլուգյանի հետ միասին մենք կփորձենք հասկանալ այս խնդիրները: