ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը  («IDeA» հիմնադրամ կամ «մենք») իրականացնում է «Ճամփաբաժանին» նախագիծը՝ հրավեր Հայաստանի և հայ ազգի ապագային մասին քննարկումների:  «Ճամփաբաժանին» նախագծի բոլոր իրավունքները պատկանում են «IDeA» հիմնադրամին: 

«IDeA» հիմնադրամը «Ճամփաբաժանին» նախագծի շրջանակում մեկնարկում է «Futures Studio» անվանումով մի հարթակ: Հարթակի հիմնական նպատակն է դնել «Հայաստան 2041» ծրագրի ապագա ռազմավարության հիմքը: Քննարկումները  կանցկացվեն առցանց և անցանց եղանակով, տարբեր ձևաչափերով՝ Հայաստանի և հայ ազգի բարեկեցության և բարգավաճման վերաբերյալ տարբեր -հարցերի շուրջ: 
 
Սույն Վարքագծի կանոնները  («Կանոններ») սահմանում են մասնակիցների, բանախոսների և  մոդերատորների («Մասնակիցներ») վարքագծի կանոնները, որոնք պարտադիր են  «Ճամփաբաժանին» ծրագրի շրջանակներում կազմակերպվող քննարկումների ընթացքում: Սույն Կանոնները պարտադիր են բոլոր մասնակիցների համար: Քննարկումներին մասնակցելու համար գրանցվելիս, դուք տալիս եք ձեր համաձայնությունը սույն Կանոնների պահանջներին, ինչպես նաև տալիս եք ձեր համաձայնությունը, որպեսզի «IDeA» հիմնադրամը պահի և մշակի ձեր անձնական տվյալները Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով:

Խնդրում ենք քննարկումներին մասնակցելու համար գրանցվելուց առաջ ուշադիր կարդալ սույն Կանոնները և Գաղտնիության քաղաքականությունը: 

 

ԳՐԱՆՑՈՒՄ

Քննարկումներին մասնակցելու համար դուք պետք է գրանցվեք առցանց եղանակով: Գրանցումից հետո «IDeA» հիմնադրամը, Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով, իրավունք ունի հավաքագրելու  ձեր անձնական տվյալները:
 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մասնակիցները պետք է՝

  1. պատասխանատու լինեն իրենց անձնական վարքագծի, խոսքի և գործողությունների համար,
  2. լինեն ազնիվ,  կարծիքներ  արտահայտելիս և պնդումներ անելիս հիմնվեն  փաստերի վրա,
  3. ձեռնապահ մնան ապատեղեկատվական, անօրինական, վնասակար, սպառնալիքներ,  ոտնձգություններ, անպարկեշտություններ, անվայել արտահայտություններ, ատելություն պարունակող տեղեկատվության տարածումից, ինչպես նաև ռասայական,  էթնիկական կամ այլ հիմքերով հրահրիչ տեղեկատվության տարածումից,
  4. ձեռնապահ մնան արտոնագրային իրավունքների, ապրանքային նշանի, առևտրային գաղտնիքի, հեղինակային իրավունքների կամ մտավոր սեփականության այլ իրավունքների խախտումներից,
  5. ձեռնապահ մնան այլ անձանց իրավունքների խախտումից (այդ թվում հրապարակայնության և գաղտնիության իրավունքի խախտումից) կամ այնպիսի տեղեկություններ տարածելուց, որոնք կարող են հանգեցնել գործող օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության կամ որոնք կարող է հակասել Վարքագծի սույն Կանոններին,
  6. ձեռնապահ մնան այլ անձանց խաբելուց կամ մոլորության մեջ գցելուց,
  7. ձեռնապահ մնան ցանկացած անօրինական գործունեություն կամ  անօրինական արարքներ խթանելուց կամ դրանց աջակցելուց,
  8. ձեռնապահ մնան այլ անձանց նեղացնելուց, անհանգստություն, անհարմարություն, անտեղի լարվածություն կամ տագնապ  պատճառելուց,
  9. ձեռնապահ մնան իրենց ինքնությունը, կամ որևէ անձի կամ կազմակերպության հետ փոխկապակցվածությունը թաքցնելուց,
  10. ձեռնապահ մնան գովազդային նյութերի տարածումից կամ որևէ անձ, ապրանք, ծառայություն կամ արշավ  գովազդելուց կամ այլ եղանակով խրախուսելուց,
  11. ձեռնապահ մնան այլ մասնակիցներին անհանգստություն պատճառելուց,
  12. ձեռնապահ մնան այլ մասնակիցների ելույթները կամ քննարկումների ընթացքը ընդհատելուց կամ շեղելուց, ինչպես նաև այնպիսի վարքագիծ ցուցադրելուց, որը կարող բացասական կերպով ազդել այլ մասնակիցների վրա,
  13. ձեռնապահ մնան քննարկումների ընթացքում բջջային հեռախոսներից օգտվելուց, հաղորդագրություններ ուղարկելուց,
  14. ձեռնապահ մնան քննարկումների անցկացման տարածք ոչ սթափ վիճակում կամ թմրանյութերի ազդեցության տակ մուտք գործելուց կամ քննարկումների վայր իրենց հետ ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ կամ այլ արգելված նյութեր բերելուց,
  15. ձեռնապահ մնան բռնարարքների, ագրեսիայի, տհաճ վարքագծի և խտրականության ցանկացած դրսևորումից,
  16. քննարկումների մասնակցության ժամանակ ձեռնապահ մնան դիտավորությամբ կամ առանց դիտավորության ցանկացած օրենքի խախտում կատարելուց:


ՀԱՐԳԱՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Մենք ողջունում ենք քննարկումների ընթացքում տարակարծությունների առկայությունը, միևնույն ժամանակ խնդրում ենք ձեզ բոլոր մասնակիցներին  վերաբերվել հարգանքով: Մենք ուզում ենք խրախուսել մարդկանց ազատ արտահայտել իրենք մտքերը, բայց խնդրում ենք դա անել կառուցողական եղանակով, զերծ մնալով սեփական կարծիքը ընդգծելու համար վիրավորական կամ հեգնական հումորի օգտագործումից:   
 

Դուք պետք է.

  1. խոսեք քաղաքակիրթ և դրսևորեք քաղաքակիրթ և հարգալից վերաբերմունք այլ մասնակիցների, -բանախոսների և մոդերատորների նկատմամբ, անկախ նրանից, համաձայն եք իրենց կարծիքների հետ, թե՝ ոչ;
  2. զերծ մնաք վիրավորական խոսելաոճի և վարքագծի օգտագործումից;
  3. զերծ մնաք  ոտնձգությունների, սպառնալիքների, վիրավորանքների կամ զրպարտությունների օգտագործումից;  
  4. զերծ մնաք ռասիստական, սեքսիստական, հոմոֆոբ կամ ատելության խոսքի օգտագործումից;
  5. զերծ մնաք բաց սեռական կամ պոռնոգրաֆիկ նյութերի տարածումից, բռնություն, ռասայական, սեռական, կրոնական, ազգային, հաշմանդամության կամ սեռական կողմնորոշման վրա հիմնված խտրականության դրսևորումներից:


ՊԱՀՊԱՆԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Խնդրում ենք պահպանել քննարկումների և մեկնաբանությունների վերաբերելիությունը հիմնական առարկային: Քննարկումների ընթացքում արգելվելու է մեջբերել այնպիսի մեկնաբանություններ կամ ներկայացնել այնպիսի տեղակատվություն, որը վերաբերելի չէ քննարկման հիմնական  առարկային:    

 

ՀՐԱԺԱՐՈՒՄ

Քննարկումները նպատակ ունեն խթանելու բազմակարծությունը, մտքերի փոխանակումը և չունեն որևէ քաղաքական համատեքստ: 
 
 Քննարկումների ընթացքում հնչեցրած ողջ տեղեկատվությունը և կարծիքները  (միասին` «Տեղեկատվություն») պատկանում են մասնակիցներին և որևէ կերպով չեն պարտադրվում «IDeA» հիմնադրամի կողմից, ինչպես նաև չեն արտահայտում «IDeA» հիմնադրամի տեսակետը և կարծիքը: «IDeA» հիմնադրամը պատասխանատվություն չի կրում քննարկումների բովանդակության համար և չի հաստատում քննարկումների ժամանակ հնչեցրած Տեղեկատվության իսկությունը, արժեքը, արժանահավատությունը, ամբողջականությունը կան ճշգրտությունը: Մասնակիցները ստանձնում են քննարկումների ժամանակ ներկայացված Տեղեկատվությանը վստահելու ողջ ռիսկը: «IDeA» հիմնադրամը չունի քննարկումների ժամանակ մասնակիցների կողմից ներկայացվող   նյութը նախապես դիտարկելու պարտավորություն և չի դիտարկում այն, հետևաբար՝ որևէ պատասխանատվություն չի կրում մասնակիցների կողմից քննարկումների ժամանակ ներկայացված բովանդակության, սխալների, օրենքի աղավաղումների, զրպարտության, բացթողումների,  կեղծիքների, անպարկեշտությունների, պոռնոգրաֆիկ բովանդակության կամ անընդունելի բառապաշարի օգտագործման համար: Մենք բացառում ենք  Վարքագծի սույն Կանոնները  խախտելու արդյունքում ծագած որևէ վնաս փոխհատուցելու «IDeA» հիմնադրամի որևէ պարտավորություն: «IDeA» հիմնադրամը ընդամենը տրամադրում է տարածք մասնակիցների կարծիքների արտահայտման և փոխանակման համար: 

Դուք պատասխանատու եք ձեր կողմից քննարկումների ընթացքում ներկայացված ողջ տեղեկատվության համար: Դուք տալիս եք ձեր համաձայնությունը պաշտպանելու և զերծ պահելու «IDeA» հիմնադրամը և հիմնադրամի հիմնադիրներին, թիմի անդամներին, աշխատակիցներին, կապալառուներին, մատակարարներին և գործակալներին բոլոր տեսակի պահանջներից, վնասներից, ծախսերից, պատասխանատվությունից և այլ վնասներից, այդ թվում երրորդ անձանց փաստաբանի ծառայությունների ողջամիտ վարձատրության գումարը փոխհատուցելու պարտավորությունից, երբ նշված ծախսերը ծագել են ա) ձեր քննարկումների հետ կապված որևէ գործողությունից կամ անգործությունից կամ քննարկումների ընթացքում ներկայացված որևէ Տեղեկատվությունից,  բ) որևէ երրորդ անձանց պատճառած ցանկացած վնասից, որն առնչվում է քննարկումներին կամ Տեղեկատվությանը:


ՍՈՒՅՆ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

«IDeA» հիմնադրամը կարող է արգելել մուտք գործել քննարկումների անցկացման վայր կամ մերժել ձեր մուտքը, եթե դուք թույլ տաք սույն Կանոնների  խախտում:

 

ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մենք կվերանայենք կան կլրամշակենք սույն Կանոնները մեր գործելաոճի փոփոխությունների դեպքում: Խնդրում ենք այցելել սույն կայք վերջին փոփոխություններին և դրանց ուժի մեջ մտնելու ժամկետներին ծանոթանալու համար: Սույն Կանոններում փոփոխություններ կատարելու դեպքում, մենք կտեղադրենք նոր Կանոնները կայքում: Կանոնների փոփոխությունները չունեն հետադարձ ուժ:
 


Կոնտակտային տեղեկատվություն

Ցանկացած հարցի կամ դիմումի դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլեկտրոնային հասցեի միջոցով.

 

Բողոքներ

Եթե   ցանկանում եք բողոք ներկայացնել առ այն, թե ինչպես են մշակվում ձեր անձնական տվյալները «IDeA» հիմնադրամի կողմից կամ առ այն, թե ինչպես է դիտարկվել ձեր կողմից ներկայացված  դիմումը, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլեկտրոնային հասցեի միջոցով legal@idea.am.

 

Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։