Միջոցառումներ

Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր միջոցառումների հյուրն ու մասնակիցը Futures Studio քննարկումների հարթակում (Երևան, Բաղրամյան 6): Հայաստանի և հայության ապագայի ծավալուն թեմային են նվիրված պանելային քննարկումները, կլոր սեղանները, հրավիրված փորձագետների բանախոսությունները, գրքերի շնորհանդեսները, կինոցուցադրությունները և քննարկումները: Մասնակցությունը մեր միջոցառումներին անվճար է, և թեպետ տեղերի քանակը ստուդիայում սահմանափակ է, ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր ցանկացողներին հարթակ վիտուալ մուտքի հնարավորություն են տալիս: Futures Studio-ն ունի իր կանոնակարգը, հարթակում վարվեցողության որոշակի կանոններ են գործում, և մենք խնդրում ենք մեր հյուրերին նախապես ծանոթանալ դրանց: Մեր ցանկությունն է, որ միջոցառումների մասնակիցները հետագայում ինքնակազմակերպվեն աշխատանքային խմբերով, որպեսզի շարունակեն մտքերի փոխանակությունը և հետագա գործողությունների որոշակի առաջարկություններ ու ծրագրեր ներկայացնեն:

Աշխատանքը պատերազմի դաշտում
Աշխատանքը պատերազմի դաշտում

Մարտի 9-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի քննարկում, որին կմասնակցեն Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան Շտապ բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կրծքային-որովայնային վիրաբուժության բաժանմունքի առաջատար հետազոտող, վիրաբույժ, բժշկ․ գիտ․ դոկտոր Շահեն Դանիելյանը, վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանը, սրտանոթային վիրաբույժ, «CECIL HIRSLANDEN» կլինիկա (Լոզան, Շվեյցարիա) Գրիգորի Խաչատուրովը և վիրաբույժ-օրթոպեդ, ոտնաթաթի եւ կոճի մասնագիտացված վիրաբույժների կոլեգիայի անդամ, Լոս Անջելեսի ոտնաթաթի եւ սրունք-թաթային հոդի վիրաբուժության ինստիտուտի հիմնադիր եւ ղեկավար Արմեն Հակոբջանյանը։ Հանդիպումը կվարի բժիշկ Արմեն Մինասյանը։


9 Մարտ, 2021
Խոսենք ապագայից․ Թոմաս դե Վաալ
Խոսենք ապագայից․ Թոմաս դե Վաալ

Մարտի 4-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի հետ:


4 Մարտ, 2021
Խոսենք ապագայից․ Ռուբեն Վարդանյան
Խոսենք ապագայից․ Ռուբեն Վարդանյան

Մարտի 11-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա ձեռներեց և բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանի հետ:


11 Մարտ, 2021
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։