Նոյեմբերի 19-ին տեղի կունենա քննարկում միջազգային փաստաբան, Paris Pantheon Assas համալսարանի միջազգային իրավունքի դոցենտ հետազոտող, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (International Federation for Human Rights/FIDH) նախկին քարտուղար Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանի հետ։ Պարոն Քալաֆյանը կներկայացնի իր տեսակետը․
- 2020 թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հայտարարության իրականացման ու դրա ազդեցության ոլորտի մասին;
- Լեռնային Ղարաբաղի ճանաչման իրավական ասպեկտների մասին;
- Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների ու դատական գործեր հարուցելու հեռանկարների մասին։
Հանդիպումը կվարի «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Նունե Ալեքյանը։
Քննարկման լեզուն. անգլերեն՝ հայերենի, ռուսերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Քննարկման օրն ու ժամը. 2020 թ. նոյեմբերի 19-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 15:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 10:00 (EDT):
Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ հետևել Ֆեյսբուքի հետևյալ էջերի հեռարձակմամբ՝ Futures-Studio и I recognize Artsakh: Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով կամ առցանց՝ վեբինարի ընթացքում: