Արձագանքելով փոփոխություններին․ նոր հորիզոններ կրթության ոլորտում

Արձագանքելով փոփոխություններին․ նոր հորիզոններ կրթության ոլորտում

Նոյեմբերի 3-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) կանցկացվի «Արձագանքելով փոփոխություններին․ Նոր հորիզոններ կրթության ոլորտում» թեմայով առցանց քննարկում։ Միջոցառումը կսկսվի «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ դուրս եկած նախագծերի ներկայացմամբ․ UWC դպրոցների եւ քոլեջների երեք թիմեր կներկայացնեն իրենց նախագծերը, որոնցով առաջարկում են մարդասիրական խնդիրների հաղթահարում իրենց համայնքներում։ Դրան կհետեւի «Արձագանքելով փոփոխություններին․ Նոր հորիզոններ կրթության ոլորտում» Aurora Dialogues քննարկումը, որի ընթացքումբանախոսները կներկայացնեն տեսակետներ, թե ինչպես է համավարակը ցնցել կրթական համակարգը, ինչպես է այն խթանել նորարարական մոտեցումները կրթության ոլորտում, կանդրադառնան նաեւ կրթական ռեսուրսների հասանելիության խնդիրներին, ու թե ինչու կրթությունը չի կարող առանձնացվել մարդասիրական շարժումից։ Միջացառման ավարտին կհայտարարվի 2020 թ․ «Երիտասարդական Ավրորայի» հաղթող թիմը։  

Բանախոսներ՝

  • Վերոնիկա Զոնաբենդ՝ հանրօգուտ ներդրող եւ սոցիալական ձեռներեց, RVVZ ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր եւ կառավարիչների խորհրդի նախագահ;
  • Ջուլյա Միդլթոն՝ Common Purpose ընկերության հիմնադիր եւ նորարարությունների պատասխանատու, Մեծ Բրիտանիա;
  • Քրիս Բրեդֆորդ՝ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն;
  • Պրյանկա Մահաթ՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցի շրջանավարտ;
  • Սեմ Պոտոլիքիո՝ «Պատրաստելով գլոբալ առաջնորդների» ֆորումի հիմնադիր եւ նախագահ, Ջորջթաունի համալսարանի առաջնորդության պրոֆեսոր։

Մոդերատոր՝

  • Հաննա Թումփելl՝ UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրենի տեղակալ;
  • Էնդրյու Նալանի՝ African Youth Leadership Experience կազմակերպության հիմնադիր։

Քննարկման լեզուն՝ անգլերեն, համաժամանակյա հայերեն և ռուսերեն թարգմանության հնարավորությամբ:

Քննարկման օր եւ ժամ՝ նոյեմբերի 3-ին, Երևանի ժամանակով՝ 17:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 16:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 14:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 9:00 (EDT):

Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:

Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։
 

Այլ միջոցառումներ

Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան
Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան

Դեկտեմբերի 5-ին մեր նոր հարթակը՝ Futures Studio-ն, հյուրընկալեց ևս մի քննարկում՝ «Հայոց լեզվի անցյալն ու ապագան» խորագրով՝ աշխարհում Գրաբարի (դասական հայոց լեզու) առաջատար մասնագետներից մեկի՝ Ալեքսանդր Քանանյանի հետ:


5 Դեկտեմբեր, 2019
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում

2019 թվականի հոկտեմբերի 21-ին «Ավրորա» ֆորումի փակումից հետո «Ճամփաբաժանին» նախագծի թիմը ձեռագրի համահեղինակ Նունե Ալեքյանի հետ միասին անցկացրեցին առաջին  քննարկումը Futures Studio-ում երիտասարդ հայերի խմբի նախաձեռնությամբ` Տիգրան Մամիկոնյանի, Հովհաննես Իսպիրյանի և Քոլ Թաշջյանի:


21 Հոկտեմբեր, 2019
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո

Փետրվարի 24-ին, Երևանի Բաղրամյան 6 հասցեում գտնվող Futures Studio քննարկումների  հարթակում մենք հավաքել էինք տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած հիմնական փոփոխությունները:


24 Փետրվար, 2020
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։