Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր միջոցառումների հյուրն ու մասնակիցը Futures Studio քննարկումների հարթակում (Երևան, Բաղրամյան 6): Հայաստանի և հայության ապագայի ծավալուն թեմային են նվիրված պանելային քննարկումները, կլոր սեղանները, հրավիրված փորձագետների բանախոսությունները, գրքերի շնորհանդեսները, կինոցուցադրությունները և քննարկումները: Մասնակցությունը մեր միջոցառումներին անվճար է, և թեպետ տեղերի քանակը ստուդիայում սահմանափակ է, ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր ցանկացողներին հարթակ վիտուալ մուտքի հնարավորություն են տալիս: Futures Studio-ն ունի իր կանոնակարգը, հարթակում վարվեցողության որոշակի կանոններ են գործում, և մենք խնդրում ենք մեր հյուրերին նախապես ծանոթանալ դրանց: Մեր ցանկությունն է, որ միջոցառումների մասնակիցները հետագայում ինքնակազմակերպվեն աշխատանքային խմբերով, որպեսզի շարունակեն մտքերի փոխանակությունը և հետագա գործողությունների որոշակի առաջարկություններ ու ծրագրեր ներկայացնեն:
Դեկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 19: 00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Աբու Դաբիյում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի հետ:
Դեկտեմբերի 16-ին` Երեւանի ժամանակով 19:00-ին (GMT+4), տեղի կունենա Հայաստանի և հայերի ապագային նվիրված «Խոսենք ապագայից» հատուկ շարքի առաջին հարցազրույցը: Ամեն շաբաթ մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր:
Դեկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի «Տրավմա. ինչպես հաղթահարել այն» թեմայով առցանց քննարկում։ Aurora Dialogues առցանց քննարկմանը անդրադարձ կլինի տրավմա հասկացության ու թե ինչպես է այն ազդում մարդկանց, ընտանիքների ու համայնքների վրա: Քննարկման ընթացքում բանախոսները կուսումնասիրեն, թե ինչ անել, երբ գործ ունես տրավմայի ախտանշանների հետ, ու թե որոնք են բուժման տարբերակները: