Դեկտեմբերի 16-ին` Երեւանի ժամանակով 19:00-ին (GMT+4), տեղի կունենա Հայաստանի և հայերի ապագային նվիրված «Խոսենք ապագայից» հատուկ շարքի առաջին հարցազրույցը: Ամեն շաբաթ մենք կբարձրացնենք և կքննարկենք Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագայի պատկերին վերաբերող հարցեր:
Շարքը վարելու է հայտնի լրագրող և գրող Մարկ Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատել է Լոնդոնում BBC-ի համար: Մեր առաջին հյուրը՝ Conciliation Resources ընկերության Կովկասի ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոերսն է:
Քննարկման լեզուն. անգլերեն՝ հայերենի, ռուսերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Քննարկման օրն ու ժամը. 2020 թ. դեկտեմբերի 16-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 15:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 10:00 (EDT):
Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով: