Դեկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի «Տրավմա. ինչպես հաղթահարել այն» թեմայով առցանց քննարկում։ Aurora Dialogues առցանց քննարկմանը անդրադարձ կլինի տրավմա հասկացության ու թե ինչպես է այն ազդում մարդկանց, ընտանիքների ու համայնքների վրա: Քննարկման ընթացքում բանախոսները կուսումնասիրեն, թե ինչ անել, երբ գործ ունես տրավմայի ախտանշանների հետ, ու թե որոնք են բուժման տարբերակները:
Բանախոսներ՝
• Աիդա Վարդանյան, Տրանզակտ վերլուծության հոգեբան-խորհրդատու, ԱՇԴՎ, Հավաստագրված պրոֆեսիոնալ քուչ, Հավաստագրված մաստեր-թրեյներ՝ էմոցիոնալ ասերտիվություն, «Emotional Assertiveness Inc» տնօրեն:
Մոդերատոր՝
• Արմեն Մինասյան, Բժիշկ:
Քննարկման լեզուն. ռուսերենի: Հայերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Քննարկման օրն ու ժամը. 2020 թ. դեկտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 15:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 10:00 (EDT):
Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի օգնությամբ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։