Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր միջոցառումների հյուրն ու մասնակիցը Futures Studio քննարկումների հարթակում (Երևան, Բաղրամյան 6): Հայաստանի և հայության ապագայի ծավալուն թեմային են նվիրված պանելային քննարկումները, կլոր սեղանները, հրավիրված փորձագետների բանախոսությունները, գրքերի շնորհանդեսները, կինոցուցադրությունները և քննարկումները: Մասնակցությունը մեր միջոցառումներին անվճար է, և թեպետ տեղերի քանակը ստուդիայում սահմանափակ է, ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր ցանկացողներին հարթակ վիտուալ մուտքի հնարավորություն են տալիս: Futures Studio-ն ունի իր կանոնակարգը, հարթակում վարվեցողության որոշակի կանոններ են գործում, և մենք խնդրում ենք մեր հյուրերին նախապես ծանոթանալ դրանց: Մեր ցանկությունն է, որ միջոցառումների մասնակիցները հետագայում ինքնակազմակերպվեն աշխատանքային խմբերով, որպեսզի շարունակեն մտքերի փոխանակությունը և հետագա գործողությունների որոշակի առաջարկություններ ու ծրագրեր ներկայացնեն:
Այս ուրբաթ՝ ապրիլի 3-ին, ժամը 17:00-ին երևանյան ժամանակով (GMT+4) Futures Studio քննարկումների հարթակում տեղի կունենա «COVID-19. ինչպես փոքր և միջին բիզնեսը հարմարեցնել նոր իրականությանը» վեբինարը:
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու առցանց վեբինարի՝ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով, որը տեղի կունենա մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին (GMT+4), Futures Studio քննարկումների հարթակում:
Մարտի 26-ին 19:00-ին (Երևանի ժամանակով) Futures Studio քննարկումների հարթակում տեղի կունենա առցանց քննարկում Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի հետ։