COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին

COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու առցանց վեբինարի՝ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով, որը տեղի կունենա մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին (GMT+4), Futures Studio քննարկումների հարթակում: 

Բանախոսներ են՝

  • Դոկտոր Նուբար Աֆեյան՝ Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ճամփաբաժանին» հայեցակարգի համահեղինակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր; «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, UWC Դիլիջան միջազգային դպրոցի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհուրդների անդամ, գյուտարար, ձեռներեց և բարերար,
  • Լորդ Արա Դարզի՝ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ,
  • Արսեն Թորոսյան՝ ՀՀ առողջապահության նախարար,
  • Անդրե Անդոնիան՝ կառավարող գործընկեր՝ Մկքինզի ընդ Քոմփանի, ինք. Ճապոնիա, խորհրդի անդամ՝ Մկքինզի ընդ Քոմփանի ինք. Գլոբալ,
  • Ռուբեն Վարդանյան՝ «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ, IDeA հիմնադրամի,  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր և կառավարման խորհրդի անդամ, ձեռներեց, հանրօգուտ ներդրող և վենչուրային բարերար,
  • Եվ առողջապահության ոլորտի հեղինակավոր փորձագետներ: 

Մենք հավատում ենք, որ գլոբալ համավարակների (պանդեմիա) դեմ պայքարում լուծումների փնտրտուքը պետք է հենվի առաջավոր միջառարկայական գիտելիքների և հասարակություններում թափանցիկության աննախադեպ մակարդակի վրա: Մենք նաև հավատում ենք, որ, մի սեղանի շուրջ բերելով հանրային առողջապահության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտների աշխարհի փորձագետներին և պետական գործիչներին, կարող ենք բաց և անկեղծ երկխոսություն խթանել՝ միտված իրազեկվածության բարձրացմանը, վստահության և փոխվստահության ձևավորմանն առ այն, որ համատեղ ուժերով կարող ենք հաղթահարել համաշխարհային վախի ստեղծված մթնոլորտը և արդյունավետ լուծումներ  գտնել մեր առջև կանգնած այս գլոբալ մարտահրավերին:  

Առցանց կազմակերպվող այս քննարկումը եզակի հնարավորություն է ներգրավվելու թեմայի մեջ և «առաջին ձեռքից»՝ COVID-19 համավարակի հետ առօրյա առնչություն ունեցող աշխարհի հեղինակավոր և արժանահավատ փորձագետներից, ազգային և միջազգային պետական այրերից իրազեկվելու դրա մասին: 

Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի նոր վարակի առաջացմանը, համայնքներում խաչաձև վարակման կանխարգելմանը, պաշտպանության լավագույն՝ ապացուցված միջոցներին, համակարգչային մոդելավորմանը, հնարավոր թերապևտիկ և պատվաստումների հեռանկարներին, համավարակի դեմ պայքարում Հայաստանի և աշխարհի առողջապահական համակարգերի կարողություններին, տարածվող կեղծ լուրերին ու միֆերին, և, իհարկե, գիտական այն ներուժին, որին կարող ենք ապավինել այսօր և ապագայում:    

Բանախոսները կներկայացնեն իրենց պատկերացումները, թե այս համավարակն ինչպես է անդրադառնում մեր ներկայիս առօրյայի վրա, ինչպես նաև կքննարկեն անիմանալին՝  այն սոցիալական, տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական, վարքագծային և մյուս բոլոր փոփոխությունները, որոնք պետք է նախատեսենք առաջիկա ամիսներին և տարիներին համատեղ ուժերով պայքարի պատրաստ լինելու համար:  

Քննարկման լեզու՝ անգլերեն: 

Քննարկման ամսաթիվ և ժամ՝ 2020 թ. մարտի 28, Երևանի ժամանակով 15:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 14:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 11:00 (GMT), Նյու Յորքի ժամանակով՝ 7:00 (EDT):

Մասնակցություն. քննարկումը հասանելի կլինի Zoom տեսակապով և Ֆեյսբուքով: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ: 
 

Այլ միջոցառումներ

Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան
Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան

Դեկտեմբերի 5-ին մեր նոր հարթակը՝ Futures Studio-ն, հյուրընկալեց ևս մի քննարկում՝ «Հայոց լեզվի անցյալն ու ապագան» խորագրով՝ աշխարհում Գրաբարի (դասական հայոց լեզու) առաջատար մասնագետներից մեկի՝ Ալեքսանդր Քանանյանի հետ:


5 Դեկտեմբեր, 2019
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում

2019 թվականի հոկտեմբերի 21-ին «Ավրորա» ֆորումի փակումից հետո «Ճամփաբաժանին» նախագծի թիմը ձեռագրի համահեղինակ Նունե Ալեքյանի հետ միասին անցկացրեցին առաջին  քննարկումը Futures Studio-ում երիտասարդ հայերի խմբի նախաձեռնությամբ` Տիգրան Մամիկոնյանի, Հովհաննես Իսպիրյանի և Քոլ Թաշջյանի:


21 Հոկտեմբեր, 2019
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո

Փետրվարի 24-ին, Երևանի Բաղրամյան 6 հասցեում գտնվող Futures Studio քննարկումների  հարթակում մենք հավաքել էինք տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած հիմնական փոփոխությունները:


24 Փետրվար, 2020
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։