Այս ուրբաթ՝ ապրիլի 3-ին, ժամը 17:00-ին երևանյան ժամանակով (GMT+4) Futures Studio քննարկումների հարթակում տեղի կունենա «COVID-19. ինչպես փոքր և միջին բիզնեսը հարմարեցնել նոր իրականությանը» վեբինարը:
Մենք համոզված ենք, որ համավարակի դեմ պայքարում արդյունավետ լուծումների որոնումը պետք է տարվի տարբեր գիտակարգերի ու կենսագործունեության տարբեր ոլորտների հատման կետում, թափանցիկության և հասարակությունում վստահության բարձր մակարդակի մթնոլորտում: Կատարյալ ալեկոծության պայմաններում հատկապես ծանր փորձություն է բաժին հասնում փոքր և միջին բիզնեսին, ուստի կարևոր է ամեն ջանք գործադրել նրան աջակցելու համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել տնտեսական իրավիճակի վատթարացումից: Մենք տարբեր արդյունաբերությունների ակտիվ ձեռնարկատերերի մի քանի վառ օրինակներ ենք հավաքել ձեզ համար, որոնց հաջողվել է փոխակերպել իրենց նախագծերի ձևաչափը հանուն դրանց պահպանման: VCV նախագծի հիմնադիր Արիկ Հախվերդյանի հետ ցանկանում ենք բաց քննարկել այն, ինչն այսօր ամենամեծ մտահոգությունն է պատճառում, ինչպես նաև ծանոթանալ բիզնեսի զարգացման այլընտրանքային ուղիներին անորոշության պայմաններում:
Քննարկումը կանցկացվի Zoom ձևաչափով, ուղիղ հեռարձակումը կապահովվի նաև ֆեյսբուքո: Գրանցվել կարելի է հետևյալ հղումով:
Կարող եք ձեր հարցերն ուղարկել մեզ մինչև քննարկման սկսվելը crossroads@rvvzfoundation.org հասցեով:
Քննարկումը կվարվի հաայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Մասնակցությունը միջոցառմանն անվճար է: