Մարտի 9-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի քննարկում, որին կմասնակցեն Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան Շտապ բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կրծքային-որովայնային վիրաբուժության բաժանմունքի առաջատար հետազոտող, վիրաբույժ, բժշկ․ գիտ․ դոկտոր Շահեն Դանիելյանը, վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանը, սրտանոթային վիրաբույժ, «CECIL HIRSLANDEN» կլինիկա (Լոզան, Շվեյցարիա) Գրիգորի Խաչատուրովը և վիրաբույժ-օրթոպեդ, ոտնաթաթի եւ կոճի մասնագիտացված վիրաբույժների կոլեգիայի անդամ, Լոս Անջելեսի ոտնաթաթի եւ սրունք-թաթային հոդի վիրաբուժության ինստիտուտի հիմնադիր եւ ղեկավար Արմեն Հակոբջանյանը։ Հանդիպումը կվարի բժիշկ Արմեն Մինասյանը։
Առցանց քննարկումը կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում բժիշկների՝ մտավոր, ֆիզիկական եւ հոգեբանական մարտահրավերներին։ Բանախոսները սեփական փորձով կպատմեն, թե ինչպիսին է աշխատանքը պատերազմական գոտում եւ ինչու ոչ ոք իրականում չի կարող պատրաստ լինել դրան:
Քննարկման լեզուն՝ հայերեն, համաժամանակյա անգլերեն թարգմանության հնարավորությամբ:
Քննարկման օր եւ ժամ՝ մարտի 9-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 15:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 10:00 (EDT):
Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։