ՀԱՅԱՍՏԱՆ 2041-ի «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը գործունեություն է ծավալում որպես առանձին հիմնադրամ

ՀԱՅԱՍՏԱՆ 2041-ի «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը գործունեություն է ծավալում որպես առանձին հիմնադրամ

ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամը, որի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, շարունակում է Հայաստանի և համայն աշխարհի հայության հզորացմանն ուղղված ջանքերը։

Հիմնադրամը ստեղծվել և շարունակում է հանդես գալ որպես հարթակ մի շարք նախագծերի ու նախաձեռնությունների համար, որոնք նպաստում են մեր երկիրը բարգավաճ ու առաջադեմ պետության դարձնելու ջանքերին:

ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի նախագծերից մեկը՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությունը, ընդլայնել է գործունեության շրջանակը և 2022թ. փետրվարի 21-ից սկսել է գործել որպես ինքնուրույն զարգացման հիմնադրամ։ Ուշագրավ է, որ 2021թ. ապրիլին մեկնարկած նախաձեռնությանն արդեն միացել է 109 000 համանախաձեռնող աշխարհի 108 երկրից:

Այս տարվանից «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամը թևակոխում է զարգացման հաջորդ փուլ, որտեղ արդեն իսկ մշակված 15 նպատակների և հանրային աջակցության շնորհիվ, կձևավորվի նոր գործընկերների լայն շրջանակ, ինչպես նաև կիրականացվեն առանցքային ոլորտներին ուղղված ծրագրեր։

Հայ