Ինչպես դիմել
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է ներկայացնեն էլեկտրոնային դիմում-հայտ մեր կայքի միջոցով: Էլ. փոստով ուղարկված դիմում-հայտերը չեն դիտարկվի:
- Քայլ 1. Ներբեռնել դիմում-հայտի ձևաթուղթը: Խնդրում ենք նկատել, որ կա երկու տեսակի ձևաթուղթ: Եթե Դուք դիմում եք որպես անհատ կամ խումբ, խնդրում ենք ներբեռնել անհատի կամ խմբի համար նախատեսված ձևաթուղթը (Application form for individuals or groups): Եթե Դուք դիմում եք որպես կազմակերպություն, խնդրում ենք ներբեռնել կազմակերպությունների համար նախատեսված ձևաթուղթը (Application form for organizations):
- Քայլ 2. Խնդրում ենք լրացնել դիմում հայտը՝ հետևելով բոլոր հրահանգներին՝ բառերի քանակ, պահանջվող տեղեկություն և այլն:
- Քայլ 3. Մեր կայքի ձախ հատվածում կտեսնեք «Դիմել» կոճակը: Խնդրում ենք կցել Ձեր լրացրած դիմում-հայտն այնտեղ:
- Քայլ 4. Պարտադիր է ներկայացնել երաշխավորագիր (անհատի կամ խմբի պարագայում) կամ ֆինանսական հաշվետվություն (կազմակերպության պարագայում):
Բոլոր դիմումները հավաքագրելուց հետո «Հայաստան 2041» հիմնադրամի աշխատակիցների կողմից կազմված հանձնաժողովը կդիտարկի դիմում-հայտը՝ որոշելու համար, թե արդյոք այն համապատասխանում է ծրագրի պայմաններին: Նախնական այս ստուգումից հետո բոլոր դիմումներից կընտրվեն 20 լավագույն հայտերը՝ հաշվի առնելով.
- դիմորդն ակտիվ է համայնքում և ունի լավ երաշխավորագրեր հարգված կազմակերպությունից
- դիմորդի ներկայացրած ծրագիրը խրախուսում է երկու և ավելի հայկական համայնքների համագործակցությունը
- ծրագրի տեխնիկական կայունությունն և ներկայանալիությունը
- ծրագրի հաջողությամբ իրականացնելու հավանականությունը
- ծրագրի ազդեցությունը և ֆինանսական արդյունավետությունը
- ծրագիրը մեծացնելու հնարավորությունն ու դրա կայունությունը դրամաշնորհի ավարտից հետո:
Հարցերի դեպքում խնդրում ենք մեզ նամակ գրել հետևյալ հասցեով՝ galvanizingdiaspora@armenia2041.org