Ծրագրի մասին
ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի կողմից իրականացվող «Ուժեղ Սփյուռք» ծրագիրը նպատակ ունի միավորել և նորովի ոգևորել Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: Այն դրամաշնորհային ծրագիր է, որի շրջանակներում Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերը հնարավորություն կունենան հանդես գալ նորարար գաղափարներով, իսկ դրամաշնորհի միջոցով կկարողանան դրանք կյանքի կոչել:
Ծրագրի գերնպատակն է.
- հզորացնել գլոբալ հայ ազգը
- կազմակերպել համագործակցային միջոցառումներ
- բացահայտել Սփյուռքի երիտասարդության ներուժը
- միավորել հայերին համընդհանուր գաղափարների շուրջ
Ներկայացված ծրագրերը պետք է.
- ծառայեն հանուն համընդհանուր հայկական գաղափարի և լինեն հետևյալ թեմաների շուրջ.
- պահպանել հայկական ժառանգությունը
- աջակցել հայկական մշակույթին
- խրախուսել հայոց լեզվի գործածումը
- ստեղծել հնարավորություններ երիտասարդների համար
- Ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապերը
- հիմնել նախագծեր հայկական համայնքների հզորացման համար
- ունենան առաջարկվող 10.000 ԱՄՆ դոլար բյուջե: Բյուջեն չի կարող լինել ավելի քիչ, քան 5.000 ԱՄՆ դոլարը կամ գերազանցել 50.000 ԱՄՆ դոլարը: Եթե այն գերազանցում է 50.000 ԱՄՆ դոլարը, ապա դիմորդը պետք է ապացուցի, որ ունի գումարի մնացած մասը:
- տևեն ամենաշատը 18 ամիս
- լինեն տեխնիկապես իրականանալի, ազդեցություն գործող, ունենան մեծանալու հնարավորություն, լինեն կայուն և ֆինանսապես ձեռնտու
- նպաստեն աշխարհասփյուռ հայության կարիքներին
- խրախուսեն համագործակցություն երկու և ավելի հայկական համայնքների միջև
Անդրե Անտոնյան
Վաստակավոր ավագ գործընկեր
McKinsey & Co
Անդրեն McKinsey ընկերության Կորեայի գրասենյակում վաստակավոր ավագ գործընկեր է, որտեղ ռազմավարական, գործադրական և կազմակերպչական հարցերի լայն շրջանակի շուրջ խորհրդատվություն է տրամադրում առաջատար ընկերություններին, ինչպես նաև ուղդղդություն է տալիս ամբողջ Ասիայի ավագ գործընկերներին:
McKinsey ընկերությունում իր 34-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում Անդրեն եղել է Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և Ասիայում ընկերության ղեկավար անձնակազմերի անդամ՝ մինչև վերջերս գործելով որպես McKinsey Korea-ի կառավարիչ-գործընկեր՝ հաճախորդներին խորհրդատվություն տրամադրելով ընկերության կիսահաղորդիչների, արդյունաբերության և էլեկտրոնիկայի, ավտոմոբիլների և հավաքակցման, ավիատիեզերական և պաշտպանության գործարկման, ինչպես նաև բիոտեխնոլոգիական արդյունաբերության արտաքին աշխատանքների ոլորտներում։ Բազմաթիվ ժամկետներում նա գործել է նաև ընկերության համաշխարհային կառավարման վարչական մարմնում՝ բաժնետերերի խորհրդում։
Բիզնեսի կառավարման մագիստրոսի իր աստիճանն ստացել է Վորթոնի բիզնեսի դպրոցում, որտեղ եղել է Ֆուլբրայթի կրթաթոշակառու գիտնական, իսկ Ավստրիայի իր հայրենի քաղաքի՝ Վիեննայի համալսարաններում, դարձյալ գերազանցությամբ, ստացել է տնտեսագիտության մագիստրոսի և ճարտարագիտության բակալավրի աստիճաններ:
Անդրեն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, ինչպես նաև «Հայաստան-2020» համաշխարհային վերլուծական կենտրոնի հիմնադիր անդամ է և վերջերս՝ նաև FAST-ի (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի) նախագահ:
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը (ավազանի անունը՝ Սարգիս) ծնվել է 1951 թվականին Թուրքիայի Արաբկիր քաղաքում։
Կրոնական կրթությունն սկսել է տասներեք տարեկանում՝ Ստամբուլի Սուրբ Խաչ ճեմարանում։ 1967-1971 թթ. սովորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց դպրեվանքում և ընծայարանում։ Կրթության ձգտումը նրան հասցրել է Միացյալ Նահանգների և Եվրոպայի կրթական զանազան հաստատություններ՝ Նյու Յորքի ընդհանուր հոգևոր ճեմարանից ու Մինեապոլիսի Սուրբ Ժան համալսարանից մինչև Հռոմի Գրիգորյան համալսարան և Օքսֆորդի Արևելյան հիմնարկ:
Նա դասախոսություններ է կարդացել ԱՄՆ-ում, Իտալիայում, Անգլիայում, Գերմանիայում, Երուսաղեմում և Հայաստանում։ Հետազոտական աշխատանքներ է կատարել Երևանի Մատենադարանում, Վենետիկի Մխիթարյանների ու Երուսաղեմի Գյուլբենկյան գրադարաններում։
Նրա աշխատությունները տպագրվել են կրթական ու գիտական տարբեր պարբերականներում։ Կրթության հետ մեկտեղ նա ստանձնել է նաև հովվական պարտականություններ Ստամբուլի, Յաֆֆայի, Հայֆայի ու Ռամլեի տարբեր շրջաններում և Միացյալ Նահանգներում, ինչպես Մասաչուսեթսի Վուսթեր քաղաքում, Մինեապոլիսում Մինեսոտայի Սենտ Փոլ քաղաքում, ինչպես նաև Նյու Յորքի Սուրբ Վարդան մայր տաճարում, որտեղ ծառայել է որպես Արևելյան թեմի ընդհանուր փոխանորդ և միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն:
Որպես Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) նախագահ, նա ղեկավարել է ազատ Հայաստանի Հանրապետության զարգացման և նրա քաղաքացիներին մարդասիրական օգնություն հասցնելու ջանքերը: Նա նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է։
1990 թվականին ընտրվել է Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ: 2018 թվականին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Վատիկանում (նստավայրը՝ Հռոմ):
Նադյա Գործունյան
Համահիմնադիր և գանձապահ
Sante’ Arme’nie
Նադյա Գործունյանն աշխատանքային 28-ամյա գործունեություն է ծավալել Ֆրանսիայի դեղագործական արդյունաբերության ոլորտի Merck & Co. ընկերությունում՝ վերջին 15 տարին պաշտոնավարելով իբրև առողջության առաջնային պահպանման ապրանքների բիզնեսի բաժնի տնօրեն: 2014 թվականից նա համագործակցում է Փարիզում M&A-ի և ստարտափների զարգացման խանութների ընկերության հետ:
2015-ի հոկտեմբերին նշանակվելով ՀԲԸՄ Ֆրանսիայի նախագահ, իսկ 2016-ին ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ՝ Նադյան գլխավորել է Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի համար ռազմավարական նպատակների մշակումը: Նա հաջողությամբ իրագործել է առանցքային նախաձեռնություններ, որոնց շարքում մշակել է առաջնորդության այնպիսի նախագծեր, ինչպիսին է Կորիզը, հիմնել է ՀԲԸՄ նոր մասնաճյուղեր՝ ներառյալ 2018 թ.-ին բացված Գերմանիայի մասնաճյուղը, և ՀԲԸՄ Հայաստանի հետ համատեղ ստեղծել է մայրցամաքում կատարողական արվեստի ծաղկուն բաժանմունք: 2016 թ.-ին ղեկավարել է ՀԲԸՄ Ֆրանսիա հիմնադրամը:
Ծնունդով Մարսելից Նադյան ավարտել է Փարիզի VII համալսարանի բժշկագիտության բաժինը։ Նա HEC Paris համալսարանից ունի նաև բիզնեսի կառավարման գործադրի մագիստրոսի աստիճան: Երկար ժամանակ ներգրավված լինելով Ֆրանսիայի հայկական համայնքում՝ նա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի՝ CCAF-ի գանձապահն է և գլխավոր քարտուղարը, ինչպես նաև Լիոնի Բուլլուկյան հիմնադրամի խորհրդի անդամ:
2019 թվականին Նադյան ընտրվել է ՀԲԸՄ Տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ։ Նա 2020 թվականին ստեղծված ֆրանսահայ Sante Armenie առողջապահական ՀԿ-ի համահիմնադիրն ու գանձապահն է։
Պիեր Գյուրջյան
Տնօրենների խորհրդի նախագահ
Բրյուսելի ազատ համալսարան (ULB)
Բելգիացի գործիչ Պիեր Գյուրջյանը գործադիր ղեկավարման, կառավարման և սոցիալական ազդեցության հարուստ փորձ ունեցող ավագ մասնագետ է:
Նա Բրյուսելի ազատ համալսարանի (ULB) Տնօրենների խորհրդի նախագահն է. ULB-ն Բելգիայի խոշորագույն համապարփակ համալսարաններից մեկն է՝ 35.000 ուսանողով, 4 ուսանողական համալիրներով, 12 բաժանմունքով և ակադեմիական մեծ հիվանդանոցով։ Գյուրջյանն իմունոլոգիայի և նյարդաբանության ոլորտներում առաջատար համաշխարհային կենսադեղագործական UCB ընկերության Տնօրենների խորհրդի և դրա Կառավարման և վարձատրության կոմիտեի անդամ է, կրաքարի ու դոլոմիտի արտադրության համաշխարհային մակարդակով առաջատար Lhoist ընտանեկան պատկանելության ընկերության Տնօրենների խորհրդի անդամ, քիմիական առաջատար Սոլվեյ ընկերության Խորհրդի անդամ և Բելգիայի Queen Elisabeth Music Chapel-ի Տնօրենների խորհրդի անդամ:
Մինչ այս պաշտոնները Պիերը եղել է McKinsey & Company ընկերության ավագ գործընկեր: Ընկերությունում աշխատելու 27 տարիների ընթացքում նա սպասարկել է ողջ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում առաջատար հաճախորդների դինամիկ պորտֆելի, եղել է Բելգիա-Լյուքսեմբուրգ գրասենյակի կառավարիչ գործընկեր և միջազգային պատասխանատվություն է կրել Եվրոպայում, Միջին Արևելքում ու Աֆրիկայում McKinsey-ի մարդկային կապիտալի գործունեության համար:
Պիերը հատուկ ձիրք ունի մարդկային կապիտալի զարգացման ոլորտում և համատեղությամբ ստեղծել է Բելգիայի 40-ից մինչև 40 տարեկանների հարթակը, որն օգնում է երիտասարդ առաջնորդների պատրաստմանը, որոնք գործում են աշխարհն ավելի լավը դարձնելու ուղղությամբ: Նա նաև հաճախ է հրավիրվում ելույթներ ունենալու առաջնորդության ձևավորման խնդրի շուրջ՝ կենտրոնանալով իմաստության, նպատակադրման և ժառանգության վրա:
Նա Երիտասարդ նախագահների կազմակերպության (YPO) անդամ է և YouthStart Belgium-ի ու Բելգիայի Harvard Club-ի նախկին նախագահ: Սոլվեյի բիզնես դպրոցում (ULB) նա դասավանդում է «Գլխավոր գործադիր տնօրենների տեսակետը» ասպիրանտական դասընթացը և ներգրավված է Եվրոպայում ու նրա սահմաններից դուրս մարդասիրական, բարեգործական ու ձեռնարկատիրական բազմաթիվ նախաձեռնությունների մեջ:
Պիերը Բրյուսելի Ազատ համալսարանում (VUB) ստացել է կոմերցիոն ճարտարագիտության աստիճան, իսկ Հարվարդի բիզնես դպրոցում՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:
Սառա Բ. Իգնատիուս
Գրող և անկախ խորհրդատու
Սառա Բ. Իգնատիուսը գրող է, իրավաբան և անկախ խորհրդատու, որն ավելի քան երեսուն տարի աշխատել է որպես շահույթ չհետապնդող հաստատությունների գործադիր տնօրեն, որոնցից վերջինը եղել է Մասաչուսեթսի Բելմոնտ քաղաքի Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիան(NAASR)՝ վերջինիս սրընթաց աճի և նոր կենտրոնական գրասենյակի կառուցման շրջանում: Մինչ այդ նա գործադիր տնօրեն է եղել Սիեթլի ու Բոստոնի մի շարք շահույթ չհետապնդող հաստատություններում, որոնք ապաստան էին փնտրում այն մարդկանց համար ողջ աշխարհից, ովքեր, պայքարելով իրենց մարդու իրավունքների համար, փախել էին հալածանքներից:
Նա նաև տասը տարի ներգաղթի և ապաստանի իրավունք է դասավանդել Բոստոնի քոլեջի իրավաբանական ֆակուլտետում, աշխատել է որպես հանրային պաշտպան և գործել մասնավոր պրակտիկայում: Նա «Ներգաղթի օրենքը և ընտանիքը» (Թոմսոն Ռոյթերս) գրքի համահեղինակն է: Հարվարդի իրավաբանական ֆակուլտետի համար հեղինակել է ԱՄՆ-ի ապաստանի համակարգի մասին հանգամանալի զեկույց, իսկ նրա իրավագիտական հոդվածները տպագրվել են «Հարվարդի մարդու իրավունքների ամսագրում», «Ջորջթաունի ներգաղթի իրավունքի ամսագրում», «Բենդերի ներգաղթի տեղեկագրում» և «Ներգաղթի ճեպազրույցներում» (Harvard Human Rights Journal, Georgetown Immigration Law Journal, Bender’s Immigration Bulletin, and Immigration Briefings):
Նա ընտրվել է 2023 թվականի Հայ գրական միջազգային դաշինքի Մենթորության ծրագրի խնամարկյալ՝ աշխատելու համար իր ընթացիկ վեպի՝ միջին դասարանի ընթերցողների համար նախատեսված «Սատանայի գեղադիտակը» պատմական գեղարվեստական գործի վրա, որը պատմում է տասներկու տարեկան տղայի՝ Առաքելի մասին, որը Հայոց ցեղասպանությունից փրկվելու համար պետք է ապավինի մարդկանց, ում համարում էր իրեն թշնամի։
2015 թվականին Սառան եղել է Սոմերվիլի Արվեստի խորհրդի գրական ստեղծագործողների անդամ (Somerville Arts Council Literature Artist Fellow): Նա ստացել է Մանկական գրքեր գրողների ու պատկերազարդողների Նյու Ինգլանդի հանրության Ռութ Լանդերսի վեպի հատվածի համար հատկացվող 2015 թվականի Գլասի կրթաթոշակը։ Արժանացել է նաև Ամերիկայի գրող կանանց ազգային լիգայի հոգեարարման Քիթսի 2013 թվականի պարգևների Պատվավոր հիշատակում մրցանակին։ Նրա «Այրվող անթեղներ» պատմվածքն արժանացել է Glimmer Train ամսագրի Նոր գրողների պատմվածքների 2013 թվականի Պատվավոր հիշատակում մրցանակին:
Նա կիսով չափ հայ է, ծնվել է Բոստոնում, բակալավրի աստիճանն ստացել է Ստենֆորդի համալսարանում (բարձր առաջադիմությամբ գնահատվելով մարդաբանության ոլորտում), իսկ իրավաբանության աստիճանը՝ Ջորջթաունի համալսարանի Իրավաբանության կենտրոնում, որտեղ «Journal of Law and Policy in International Business» ամսագրի խմբագրության պատասխանատու խմբագիր էր։ Սիրում է ժամանակ անցկացնել ամուսնու և որդու հետ և երջանիկ է, որ հնարավորություն ունի հաճախակի այցելելու Վաշինգտոնում բնակվող 102-ամյա հորը:
Ելենա Աբովյան
Հիմնադիր տնօրեն
ՀԵՆԱՐ
Ելենա Աբովյանը ՀԵՆԱՐ (Հայաստանի առողջապահական ցանց) հիմնադրամի գործադիր տնօրենն է։ ՀԵՆԱՐ հիմնադրամն ստեղծվել է Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը նպաստելու նպատակով՝ գործընկերների ցանցի ստեղծմամբ ու հզորացմամբ արդյունավետորեն և կայուն կերպով ավելի լավ արժեք, ավելի լավ խնամք և, ի վերջո, ավելի լավ առողջություն մատուցելու համար հայության ներկա ու ապագա սերունդներին:
Մինչև ՀԵՆԱՐ-ը, Ելենան 2016 թվականից աշխատել է IDeA հիմնադրամում՝ գործառնությունների գծով տնօրենի պաշտոնում, իսկ 2020 թվականից ղեկավարել է Զբոսաշրջության և քաղաքայնացման հարթակը՝ TUF հիմնադրամը: Ելենան գլխավորում էր նախագծերի, ներառյալ տարածաշրջանային զարգացման ծրագրերի ծանրակշիռ պորտֆելը, վերահսկում դրանց ամբողջական կենսաշղթան՝ սկսած հայեցակարգային գաղափարներից մինչև դրամահավաք, ծրագրերի կատարում և գործառնական կառավարում:
Նա «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ է:
Ելենան Միջազգային տնտեսագիտության մագիստրոսի աստիճան է ստացել Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում և ներկայումս սովորում է հանրային առողջապահության ոլորտի մագիստրատուրայում։
Ելենա Աբովյանը ՀԵՆԱՐ (Հայաստանի առողջապահական ցանց) հիմնադրամի գործադիր տնօրենն է։ ՀԵՆԱՐ հիմնադրամն ստեղծվել է Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը նպաստելու նպատակով՝ գործընկերների ցանցի ստեղծմամբ ու հզորացմամբ արդյունավետորեն և կայուն կերպով ավելի լավ արժեք, ավելի լավ խնամք և, ի վերջո, ավելի լավ առողջություն մատուցելու համար հայության ներկա ու ապագա սերունդներին:
Մինչև ՀԵՆԱՐ-ը, Ելենան 2016 թվականից աշխատել է IDeA հիմնադրամում՝ գործառնությունների գծով տնօրենի պաշտոնում, իսկ 2020 թվականից ղեկավարել է Զբոսաշրջության և քաղաքայնացման հարթակը՝ TUF հիմնադրամը: Ելենան գլխավորում էր նախագծերի, ներառյալ տարածաշրջանային զարգացման ծրագրերի ծանրակշիռ պորտֆելը, վերահսկում դրանց ամբողջական կենսաշղթան՝ սկսած հայեցակարգային գաղափարներից մինչև դրամահավաք, ծրագրերի կատարում և գործառնական կառավարում:
Նա «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ է:
Ելենան Միջազգային տնտեսագիտության մագիստրոսի աստիճան է ստացել Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում և ներկայումս սովորում է հանրային առողջապահության ոլորտի մագիստրատուրայում։
Լևոն Աֆեյան
Հիմնադիր և տնօրեն
Seatply Products
Լևոն Աֆեյանն ազգությամբ հայ, կանադացի արդյունաբերական ձեռնարկատեր է։ Ծնվել է Լիբանանում, Կանադա է տեղափոխվել 15 տարեկան հասակում: Նա Seatply Products Inc, Megantic Veneer Company և Green Furniture Concept (Հյուսիսային Ամերիկա) ընկերությունների հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Գործել է Մոնրեալի հայկական բազմաթիվ կազմակերպությունների խորհուրդներում, որոնցից են ՀՄԸՄ-ը, ՀԲԸՄ-ն և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցին: 2022 թվականին նշանակվել է Կանադայի Քվեբեկ նահանգում Հայաստանի պատվավոր հյուպատոս։ Նա «Լավալ» սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհուրդների անդամ է:
Ռուբեն Հայրապետյան
Համահիմնադիր և տնօրեն
Մատենա միջազգային դպրոց
Ռուբենը «Մատենա» դպրոցի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ «Մատենա»-ն Հայաստանում հիմնված միջազգային բիզնես դպրոց է, որը լավագույն գիտելիքների և համաշխարհային առաջատար փորձի հավաքագրման և փոխանակման միջոցով նպաստում է այն մարդկանց մասնագիտական հմտությունների և առաջնորդական որակների զարգացմանը, որոնք մշտապես ձգտում են կատարելագործման և իրենց մասնագիտական ոլորտներում գերազանցության:
Կրելով տնտեսագիտության դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում՝ Ռուբենը առաջնորդական տարբեր դերեր ունի թե’ մասնավոր և թե՛ պետական ոլորտներում, ինչպես նաև իր ներդրումն ունի հետազոտական բազմաթիվ նախագծերի մեջ:
Դալար Կազանջյան
Գործադիր տնօրեն
«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» զարգացման հիմնադրամ
Թալար Կազանջյանն ունի ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև տարբեր երկրների պետական հատվածի և պետական կազմակերպությունների ռազմավարական կառավարման փորձ:
Աշխատանքային իր գործունեության ընթացքում Թալարը կենտրոնացել է Պարսից ծոցի համագործակցության, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում տեսլականի ու կազմակերպչական ռազմավարությունների, շահառուների ներգրավման և փոփոխությունների կառավարման գործողությունների մշակման վրա:
Թալարն ավարտել է Ջոն Հոպկինսի համալսարանի Փոլ Հ. Նիցեի Միջազգային առաջադեմ հետազոտությունների դպրոցը (SAIS):
Արմեն Մկրտչյան
Նախագծող գործընկեր
Flagship Pioneering
Արմեն Մկրտչյանը հանդիսանում է«Flagship» ընկերության նախագծող գործընկեր: Նա աշխատում է նախագծերի լայն շրջանակի վրա՝ ներառյալ առողջության անվտանգությունը, ամբողջ ընկերությունում արհեստական ինտելեկտի/մեքենայացված ուսուցման ինստիտուցիոնալացումը և օժանդակում է «Flagship» տարբեր պորտֆելային ընկերությունների աճին:
Արմենը «Flagship» ընկերությանն է միացել «McKinsey & Company»-ից, որտեղ եղել է կրտսեր գործընկեր և Ապագա շարժունակության ՄըՔինզի կենտրոնի համաղեկավար: Նա ղեկավարել է խոշոր կորպորատիվ վերափոխումները, հաճախորդների զարգացման ջանքերը և գործել է ռազմավարության ու գործառնությունների ներգրավումների ուղղությամբ՝ կենտրոնանալով ավտոմոբիլային, ավիացիոն և բարձր տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ոլորտներում արհեստական բանականության ներգործության վրա: Մինչ այդ նա Հայաստանի ամերիկյան համալսարանի դոցենտ էր: ՀԱՀ-ում Արմենը դասավանդել է շրջանավարտների մակարդակի ծրագրաշարային ինժեներութան դասընթացներ և հիմնել Ձեռնարկատիրության և արտադրանքի նորարարության կենտրոն (EPIC)՝ Հայաստանում ձեռնարկատիրության գիտելիքների և պրակտիկայի առաջխաղացմանը միտված ինկուբացիոն կենտրոն: Որպես EPIC-ի հիմնադիր տնօրեն, նա մշակել է Կենտրոնի գաղափարն ու նպատակները և հաստատել համագործակցություններ:
Արմենը օդագնացության և տիեզերագնացության գծով գիտությունների դոկտորի գիտական աստիճան է ստացել Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտից (MIT), իսկ բակալավրի կոչումն ստացել է Հյուսիսային Դակոտայի համալսարանից՝ էլեկտրական ճարտարագիտություն (summa cum laude) մասնագիտությամբ:
Հովհաննես Նիկողոսյան
Գործադիր տնօրեն
Հայկական հոգեւոր վերականգման հիմնադրամ
Հովհաննես Նիկողոսյանը Հայաստանի հոգևոր վերածնունդ հիմնադրամի գործադիր տնօրենն է։ 2018-2021 թվականներին եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (Հայաստան) ռազմավարական հաղորդակցության և աջակցության ոլորտի պատասխանատու: Մինչ այդ՝ 2017-2018 թվականներին, նա զբաղեցրել է ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնը։
Հովհաննեսն ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը՝ ստանալով միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան և քաղաքագիտության թեկնածուի (2011 թ.) աստիճան։ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (Վաշինգտոն) նա աշխատել է որպես հրավիրված մասնագետ, Դյուկի համալսարանի Սանֆորդի Հանրային քաղաքականության դպրոցում (Դուրհամ, Հյուսիսային Կարոլինա)՝ որպես հրավիրված գիտաշխատող և Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և իրավագիտության դպրոցում (Մեդֆորդ, Մասաչուսեթս) ավարտել է ընդլայնված ծրագրի վկայականի դասընթացը:
2015 թվականից Հովհաննեսը դասավանդում է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Նրա մասնագիտական կենտրոնացումը միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և զինված հակամարտությունների ոլորտներն են:
Օդրի Սելյան
Տնօրեն
Artha Impact
Օդրի Սելյանը Artha Impact (Rianta Capital Zurich) ընկերության տնօրենն է, Singh Family Trust հիմնադրամի (մեկ ընտանիքի գրասենյակի) և Artha Networks Inc. (ANI) ցանցի համահիմնադիրը, որը SaaS հարթակ է՝ կառուցող տարբեր կազմակերպությունների արտոնագրված էկոհամակարգ, որոնք գործում են ներդրումների բացահայտմանը և տարբեր ոլորտների ու տեղանքների համագործակցությանն օժանդակելու ուղղությամբ:
Artha-ում պաշտոնավարելիս Օդրիի կենտրոնացումը եղել է մասնավոր կապիտալի տեղակայումը մեծ ներգործություն ունեցող բիզնեսներում, որոնք ծառայում են Հնդկաստանում անապահով մարդկանց՝ ընդգրկելով գյուղատնտեսության, ջրի, աղբահանության, էներգիայի, առողջապահության և կրթության ոլորտները: Օդրին աշխատել է որպես Halloran խորհրդատվական ընկերության խորհրդական, ImpactforBreakfast.com-ի համահիմնադիրն է, որը ավելի քան 3200 մարդկանցից բաղկացած ցանց է 32 և ավելի քաղաքներում։ Բացի այդ, նա Impact Hub Yerevan-ի և Baraka Impact-ի համահիմնադիրն է:
Օդրին իր գիտական աստիճաններն ստացել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի դպրոցում (դոկտորի, իրավագիտության և դիվանագիտության մագիստրոսի), Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում (մագիստրոսի) և Վելսլի քոլեջում (բակալավրի)։ 2003-2004 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի դոկտորանտ: 2022 թվականին նա պրոֆեսոր Դեյվիդ Քուպերրայդերի հետ համատեղ խմբագրել է «Ավելի լավ աշխարհ կառուցելու գործը» (The Business of Building a Better World) գիրքը, որը հրատարակել է Berrett Koehler Publishers-ը:
Դավիթ Թադևոսյան
Գործառնությունների գծով տնօրեն
«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» զարգացման հիմնադրամ
Դավիթ Թադևոսյանն ինժեներության ոլորտի, նախագծերի և գործառնությունների ղեկավարման փորձառու մասնագետ է՝ տասնամյակից ավելի վերահսկելով բարդ նախագծեր, մետալուրգիայի և հանքարդյունաբերության մեջ ղեկավարելով արտադրության ձևավորում և գործընթացներ:
Զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ՝ Դավիթն աշխատել է որպես գործադիր տնօրեն Vallex Mining ընկերությունում, եղել է տեխնիկական գծով տնօրեն Լեռնամետալուրգիայի ինստիտուտում, իսկ Super Annotate ընկերությունում՝ փոխնախագահ: Այժմ նա հանդիսանում է ԱՆՀՀ-ի գործառնությունների գծով տնօրենը:
Դավիթն ունի Ինժեներության և կառավարման բակալավրի աստիճան Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից (MIT):
Վազգեն Յակուբյան
Կենտրոնական խորհրդի անդամ
ՀԲԸՄ
Վազգեն Յակուբյանը ծնվել է Սիրիայում։ Նա 1985 թվականին դարձել է 1923 թվականին Սիրիայում որպես ընտանեկան բիզնես հիմնադրված շինարարական խոշորագույն ընկերություններից մեկի՝ LAYC-ի տնօրենը: Նա նաև գործընկեր և տեխնիկական գլխավոր տնօրեն է Սիրիայում Puzant & Leon Yacoubian Trading and Contracting ընկերությունում: 2012 թվականին Վազգենը տեղափոխվել է Հայաստան և հիմնել Լեոն Ա. Յակուբյան Կոնտրակտինգ ՍՊԸ-ն (LAYC, Հայաստան): Ընկերությունը նախագծում է շինարարական ծրագրեր, լուսավորության լուծումներ և տրանսպորտային խելամիտ համակարգեր:
Վազգենը 2015 թվականից ի վեր ՀԲԸՄ Հայաստանի նախագահն է, իսկ 2006 թվականից՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և Մերձավոր Արևելքի (Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Իրաքի, Իրանի և Կիպրոսի գործերի) համակարգող:
Վազգենը գործում է որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի, «City of Smile» («Ժպիտի քաղաք») բարեգործական հիմնադրամի և «Բիբլոս Բանկ Արմենիայի» հոգաբարձուների խորհուրդների անդամ: 2015 թվականից նա «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է, իսկ 2018 թվականից՝ Հայաստանի Հանրային խորհրդի անդամ։
Նա Ուրբանա-Շամփեյնում Իլինոյի համալսարանից ստացել է ճարտարագիտության բակալավրի աստիճան:
Վահան Զանոյան
Գրող, հրապարակախոս, տնտեսագետ
Վահան Զանոյանը համաշխարհային էներգետիկայի փորձագետ է, գրող, ճանապարհորդ, պաշտոնաթող գործադիր և թրաֆիքինգի դեմ պայքարի զորավիգ։
Զանոյանը գլոբալ էներգետիկայի խորհրդատու է եղել Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Հեռավոր Արևելքում և Լատինական Ամերիկայում գործող նավթային բազմաթիվ ընկերությունների, բանկերի և մասնավոր ու հասարակական այլ կազմակերպությունների համար: Նա աշխատել է նաև որպես նավթ արդյունահանող մի քանի կառավարությունների տնտեսական ու նավթային քաղաքականության հարցերով ավագ խորհրդական: Տասը տարի Զանոյանը եղել է Վաշինգտոն քաղաքում գտնվող PFC Energy համաշխարհային էներգետիկ հետազոտությունների և խորհրդատվության ընկերության նախագահ և գործադիր տնօրեն, Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող PFC Energy International ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, ինչպես նաև Բահրեյնում գտնվող First Energy Bank-ի գլխավոր գործադիր հիմնադիր տնօրեն: Նա նաև հիմնել ու ղեկավարել է խորհրդատվական մի շարք ծառայություններ Wharton Econometric Consulting Associates կազմակերպությունում:
Զանոյանը հայերենով հրատարակել է բանաստեղծությունների երկու հատոր («Վերադարձ», 2010 և «Եզրէն դուրս», 2011) և չորս վեպ անգլերենով՝ «A Place Far Away» («Հեռավոր մի վայր», 2013) և «The Doves of Ohanavank» («Օհանավանքի աղավնիները», 2014), որոնք երկուսն էլ ներշնչված են սեռական թրաֆիքինգի շատ երիտասարդ զոհի հետ պատահական հանդիպումից, «The Sacred Sands» («Սրբազան ավազ», 2016), որը հիմնված է համաշխարհային էներգետիկ խորհրդատուի իր փորձառության վրա, և «Waking Noah’s Vines» («Նոյի որթատունկի արթնացումը», 2019):
Զանոյանն իր կրթությունն ստացել է Բեյրութի ամերիկյան համալսարանում և Փենսիլվանիայի համալսարանում։ Նա աջակցում է մարդասիրական մի քանի ծրագրերի, որոնք հիմնականում ուղղված են մարդկանց թրաֆիքինգի դադարեցմանը, սեռական թրաֆիքինգի և ընտանեկան բռնության զոհերի աջակցությանը, իսկ վերջերս՝ նաև հայկական գինիների և գինու զբոսաշրջության խթանմանը Հայաստանում: