ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամը ուղիղ զրույց ձևաչափով հարցազրույցների շարք է նախաձեռնում

ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամը ուղիղ զրույց ձևաչափով հարցազրույցների շարք է նախաձեռնում

ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամը նախաձեռնել է ուղիղ զրույց ձևաչափով հարցազրույցների շարք, որոնք անցկացվելու են «Ապագա գործերի նախարարություն» խորագրով: Հարցազրույցները վարելու են հայ և օտարազգի հայտնի գործիչներ: Նախաձեռնությունն իրականացվում է «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության համագործակցությամբ:

Այս ձևաչափը հնարավորություն է ընձեռելու մտավորականների, գիտնականների, գործարար շրջանակների ներկայացուցիչների ու հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող անձանց հետ քննարկել տարբեր ոլորտներին, մասնավորապես, գիտությանը, կրթությանը, առողջապահությանը, բիզնեսին և քաղաքականությանը վերաբերող հրատապ հարցեր և հատկապես կենտրոնանալ Հայաստանի և Սփյուռքի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրների վրա:

Շարքի առաջին հարցազրույցը վարել է ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Կլինիկական բժշկագիտության պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հետ: Երկրորդ հարցազրույցը վարել է ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ գիտնական, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պետական գործիչ Աշոտ Ոսկանյանի հետ:

Այս և հաջորդ հարցազրույցների ամբողջական տեսանյութերը հասանելի կլինեն ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի և «ՍիվիլՆեթ»-ի հարթակներում (Facebook, Twitter, YouTube):

Հայ