ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանի հետ

ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի կողմից նախաձեռնված՝ «Ապագա գործերի նախարարություն» կոչվող ուղիղ զրույց ձևաչափով հերթական հարցազրույցը վարել է հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ փիլիսոփայության դոկտոր, պետական գործիչ Աշոտ Ոսկանյանի հետ:
Զրույցը տեղի է ունեցել Մատենադարանում: Զրուցակիցները քննարկել են այնպիսի հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են մեր ազգային արժեքների, ինքնության, դրա բաղկացուցիչ մասը համարվող մշակույթի ու ավանդույթների պահպանմանն ու դրանք սերունդներին փոխանցելու կարևորությանը: Նրանք խոսել են նաև նոր մարտահրավերներին դիմակայելու, ստեղծված իրողություններում մեր երկրի ու ժողովրդի համար ճիշտ ու արդյունավետ լուծումներ գտնելու մասին, և այդ համատեքստում ընդգծել երկրի, ժողովրդի ճակատագրի համար իրենց պատասխանատու զգացող անձանց, առաջնորդների ու էլիտաների դերը:
Հարցազրույցն ամբողջությամբ հնարավոր է դիտել այս հղումով: