Մեր մասին

Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի ստեղծած «Հայաստան 2041» հիմնադրամը տրամաբանորեն շարունակում է հիմնադիրների ջանքերը՝ ուղղված Հայաստանի և համայն աշխարհի հայության հզորացմանը։

«Հայաստան 2041»-ը գործում է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի շրջանակում, որն աջակցություն է ստանում «Աֆեյան» հիմնադրամից:

«Հայաստան 2041»-ը, որպես հարթակ, բաղկացած է մի շարք նախագծերից, որոնք կոչված են հավաքականորեն ապահովելու Հայաստանի ապագան և երկիրը վերածելու բարգավաճ ու առաջադեմ պետության, որը կկարողանա իր արժանի տեղը գրավել համաշխարհային թատերաբեմում։ Այն նպատակ ունի ըմբռնման համընդհանուր շրջանակ ստեղծելու Հայաստանի՝ որպես երկրի, և հայության՝ որպես ազգի կայուն զարգացման շուրջ։ Ահռելի անորոշության և հրատապ մարտահրավերների այս ժամանակներում նախաձեռնությունը ձգտում է խթանել միջազգային այնպիսի երկխոսություն, որը կկարողանա հանգեցնել Հայաստանի զարգացման ապագա տեսլականի փոխադարձ ըմբռնման։

Հավաքական այս նախաձեռնության սահմաններում մշակվել է ավելի քան 300 փորձագետի ներդրմամբ կազմված 15 նպատակների ցանկ, որոնք պետք է ծառայեն որպես Հայաստանի զարգացման հիմնասյուներ։ Այդ ջանքերի արդյունքում ստեղծվել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը, որն այժմ անկախ հիմնադրամ է:

Դոկտոր Նուբար Աֆեյան

Դոկտոր Նուբար Աֆեյան

Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյան

Դոկտոր Նուբար Աֆեյան

Դոկտոր Նուբար Աֆեյան

Արմեն Մկրտչյան

Արմեն Մկրտչյան

Լիանա Յորդանյան

Լիանա Յորդանյան

Արման Ջիլավյան

Արման Ջիլավյան

Հայ