ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանի հարցազրույցը՝ Արտեմ Փաթափությանի հետ

ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի կողմից նախաձեռնված՝ «Ապագա գործերի նախարարություն» կոչվող ուղիղ զրույց ձևաչափով հերթական հարցազրույցը վարել է հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, Նոբելյան մրցանակակի դափնեկիր դոկտոր Արտեմ Փաթափությանի հետ:
Զրուցակիցները խոսել են այն մասին, թե ինչպես է ներգագաղթյալ լինելն ազդել Արտեմ Փաթափությանի կարիերայի և աշխարհայացքի վրա։ Արտեմ Փաթափությանը նաև խոսում է Նոբելյան մրցանակի արժանանալու իր անցած ճանապարհի մասին և թե ինչ ազդեցություն է ունեցել իր կյանքի վրա Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ լինելը:
Հարցազրույցն ամբողջությամբ հնարավոր է դիտել այս հղումով: