2019 թվականի հոկտեմբերի 21-ին «Ավրորա» ֆորումի փակումից հետո «Ճամփաբաժանին» նախագծի թիմը ձեռագրի համահեղինակ Նունե Ալեքյանի հետ միասին անցկացրեցին առաջին քննարկումը Futures Studio-ում երիտասարդ հայերի խմբի նախաձեռնությամբ` Տիգրան Մամիկոնյանի, Հովհաննես Իսպիրյանի և Քոլ Թաշջյանի:
Հանդիպմանը մասնակցեցին 15 երիտասարդներ: Նրանք, հիմնականում, 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան ներգաղթած ձեռներեցներ էին:
Քննարկումը բաղկացած էր երկրի և ազգի ապագայի վերաբերյալ մտքերի ոչ պաշտոնական փոխանակումից՝ հղվելով «Ճամփաբաժանին» ձեռագրի Քննարկման շրջանակին: Հանդիպումից հետո մասնակիցները ձևավորեցին աշխատանքային խմբեր` հիմնվելով իրենց հետաքրքրող թեմաների վրա: