Փետրվարի 24-ին, Երևանի Բաղրամյան 6 հասցեում գտնվող Futures Studio քննարկումների հարթակում մենք հավաքել էինք տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած հիմնական փոփոխությունները:
Քանի որ «Ճամփաբաժանին» ձեռագրի հեղինակներ Ռուբեն Վարդանյանը և Նունե Ալեքյանը շարունակում են աշխատել ապագա գրքի վրա և պատրաստել այն հրատարակման, իրենք պետք է իմանան Հայաստանի բնակիչների կարծիքը այն մասին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո, ինչպես են մարդիկ գնահատում այդ փոփոխությունները և ինչ կանխատեսումներ և հեռանկարներ են տեսնում:
Հեղինակները լսեցին հետաքրքիր տեսակետներ հետեյալ ոլորտների ներկայացուցիչներից՝ տնտեսագիտություն, կառավարություն, ՏՏ, արժեթղթերի շուկա, կրթություն, փոքր և միջին ձեռնարկատիրություն, ուրբանիստիկա, բարեգործություն, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ: Քննարկումը բոլոր մասնակիցների կողմից ճանաչվեց որպես շատ կարևոր և, անշուշտ, կլինի շարունակական: