UWC Դիլիջանի ղեկավարները 2020-21 ուսումնական տարվա մասին
Հրավիրում ենք մասնակցելու «Նոր իրականություն. արժեքների փորձություն և UWC Դիլիջանի ապագան» թեմայով վեբինարին, որը տեղի կունենա մայիսի 6-ին, ժամը 15:00-ին:
Ծրագրում
- UWC Դիլիջանի կառավարման խորհրդի որոշումները 2020-21 ուսումնական տարվա վերաբերյալ: Աննա Աֆեյան-Գունարսոն, «Նուբար և Աննա Աֆեյան» հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջանի կառավարման խորհրդի անդամ
- UWC Դիլիջանի կառավարման խորհրդի որոշումների նշանակությունը քոլեջի համար: Գաբրիել Աբադ Ֆերնանդես, UWC Դիլիջանի տնօրեն
- UWC Դիլիջանի ապագան: Վերոնիկա Զոնաբենդ, UWC Դիլիջանի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ
- Հարց ու պատասխան
Վարող` Պիեռ Գյուրջյան, Բրյուսելի ազատ համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ, UWC Դիլիջանի կառավարման խորհրդի անդամ
Բանախոսների մասին
Գաբրիել Աբադ, UWC Դիլիջանի տնօրեն
Գաբրիել Աբադը UWC Դիլիջանի տնօրեն է նշանակվել 2018-ին: Նախքան Հայաստան տեղափոխվելը շուրջ 16 տարի աշխատել է UWC Սինգապուրի դպրոցում, այդ թվում փոխտնօրենի պաշտոնում: Մալագայի համալսարանի շրջանավարտ է:
Աննա Աֆեյան-Գունարսոն, «Նուբար և Աննա Աֆեյան» հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջանի կառավարման խորհրդի անդամ, Բոստոնի Բիքոն Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ
Աննա Աֆեյան Գունարսոնը ավելի քան 20 տարի ներգրավված է կրթության ոլորտում: Նա նաև մարդասիրական գործունեություն է ծավալում որպես «Նուբար և Աննա Աֆեյան» հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի անդամ:
Վերոնիկա Զոնաբենդ, UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ
Վերոնիկա Զոնաբենդը բարերար և սոցիալական ձեռներեց է: Նա UWC միջազգային դպրոցների շարժման (Մեծ Բրիտանիա), Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Է։ Ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ, մասնավորապես միջազգային կրթական ծրագրերի խթանման գործում: Ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի հետ միասին, հանդիսանում է RVVZ Family և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամների համահիմնադիրը:
Պիեռ Գյուրջյան, UWC Դիլիջանի կառավարման խորհրդի անդամ, Բրյուսելի ազատ համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ
Պիեռ Գյուրջյանը առաջնորդության, կառավարման և հասարակագիտական հարցերի առաջատար մասնագետ է: Նա հանդիսանում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի (IDeA) բարեգործության և ռազմավարական հարցերով գործընկեր: Պիեռ Գյուրջյանը 27 տարի աշխատել է ՄակՔինզի խորհրդատվական ընկերությունում` որպես ավագ գործընկեր:
Վեբինարի լեզուն անգլերենն է։
Միջոցառման օր և ժամ՝ մայիսի 6, 2020թ. 15:00 Երևանի ժամանակով; 14:00 Մոսկվայի ժամանակով; 12:00 Լոնդոնի ժամանակով; 07:00 Նյու Յորքի ժամանակով։
Մասնակցությունն անվճար է: Կարող եք միանալ առցանց վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել ստորև) կամ դիտել Facebook-ի ուղիղ հեռարձակումը։