Չորեքշաբթի, հունիսի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին UWC Դիլիջանը հրավիրում է մասնակցել ստրկատիրության ուսումնասիրության դասընթացին նվիրված վեբինարին:
Ստրկատիրության ուսումնասիրությունը նոր բազմադիսցիպլինար դասընթաց է, որն ուսումնասիրում է ստրկատիրությունը պատմական, փիլիսոփայական, գրական, տնտեսագիտական, արվեստի և հասարակագիտական տեսանկյուններից: Դասընթացի նպատակն է հասկանալ, թե ինչպես է ստրկատիրությունը կապված իշխանության, ռասաների, առևտրի և մշակույթի հետ, ինչպես այսօրվա աշխարհում, այնպես էլ ողջ մարդկության պատմության ընթացքում: Հաջորդ տարվանից դասընթացն առցանց տարբերակով հասանելի կլինի UWC մյուս դպրոցների ուսանողներին:
UWC Դիլիջանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ղեկավար Լիամ Գուդեյքրը, ով նաև այս դասընթացի հեղինակն է, կպատմի դասընթացի, դրա հիմքում ընկած սկզբունքների և նպատակների մասին: Լիամ Գուդեյքրը նաև կներկայացնի, թե կամավորներն ինչպես կարող են ներգրավվել դասընթացի համար հետազոտություններ կատարելու և զարգացնելու գործում:
Վեբինարը կվարի UWC Դիլիջանի կարիերայի և համալսարանական խորհրդատու Հարվի Միլլերը
Ծրագրում
- Ստրկատիրության ուսումնասիրությունների դասընթացի մասին
- Ընդհանուր պատկերացում, դասերի օրինակներ
- Ամառվա ընթացքում նախատեսվող աշխատանքների ամփոփ նկարագիրը և ինչպես կարող են օգնել կամավորները
- Ապագա զարգացման նպատակները
- Հարց ու պատասխան
Բանախոսների մասին
Լիամ Գուդեյքր, UWC Դիլիջանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ղեկավար, փիլիսոփայության ուսուցիչ և Ստրկատիրության ուսումնասիրություն դասընթացի հեղինակ
Լիամ Գուդեյքրը UWC Ատլանտիկ քոլեջի շրջանավարտ է: Սուրբ Իոաննայի (ԱՄՆ) համալսարանում հումանիտար գիտությունների ուսումնասիրությունից հետո սկսել է դասավանդել փիլիսոփայություն UWC Մահինդրա դպրոցում (2010-2015), ապա UWC Դիլիջանում (2017-ից): Նա Ստրկատիրության ուսումնասիրության դասընթացը սկսել է մշակել 2018-ին և 2018-2019 թվականներին մի խումբ ուսանողների համար վարել է փորձնական դասընթաց:
Հարվի Միլլեր, կարիերայի և համալսարանական խորհրդատու
Հարվի Միլլերը Յեյլի համալսարանի շրջանավարտ է: Ավարտելուց հետո Բոստոնում գտնվող ավագ դպրոցներից մեկում զբաղվել է հետազոտական աշխատանքով: Հայրենի Ճամայկա վերադառնալուց հետո օգնում էր մի կազմակերպության, որը նրան տարիներ առաջ աջակցել էր ԱՄՆ-ում համալսարան դիմելու և ընդունվելու հարցում: Ավելի քան 10 տարի անց նա սկսեց աշխատել համալսարանական և մասնագիտական կողմնորոշման ոլորտում և մեկնեց Ճամայկայից: Նախքան Հայաստան տեղափոխվելը Հարվի Միլլերը աշխատել է Չինաստանում և Կոստա Ռիկայի UWC դպրոցում:
Վեբինարի լեզուն անգլերենն է։
Միջոցառման օր և ժամ
10 հունիսի, 19:00 Երևան, 16:00 Լոնդոն, 11:00 Նյու Յորքի, 8:00 Լոս Անջելես
Մասնակցությունն անվճար է: Կարող եք միանալ առցանց վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել ստորև): Վեբինարը տեսագրվելու է նրանց համար, ովքեր հետաքրքրված են, բայց չեն կարող մասնակցել: