UWC Դիլիջանը անցկացրեց "Ստրկատիրության ուսումնասիրություն" դասընթացին նվիրված վեբինար:
Ստրկատիրության ուսումնասիրությունը նոր բազմադիսցիպլինար դասընթաց է, որն ուսումնասիրում է ստրկատիրությունը պատմական, փիլիսոփայական, գրական, տնտեսագիտական, արվեստի և հասարակագիտական տեսանկյուններից: Դասընթացի նպատակն է հասկանալ, թե ինչպես է ստրկատիրությունը կապված իշխանության, ռասաների, առևտրի և մշակույթի հետ, ինչպես այսօրվա աշխարհում, այնպես էլ ողջ մարդկության պատմության ընթացքում: Հաջորդ տարվանից դասընթացն առցանց տարբերակով հասանելի կլինի UWC մյուս դպրոցների ուսանողներին: