Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր միջոցառումների հյուրն ու մասնակիցը Futures Studio քննարկումների հարթակում (Երևան, Բաղրամյան 6): Հայաստանի և հայության ապագայի ծավալուն թեմային են նվիրված պանելային քննարկումները, կլոր սեղանները, հրավիրված փորձագետների բանախոսությունները, գրքերի շնորհանդեսները, կինոցուցադրությունները և քննարկումները: Մասնակցությունը մեր միջոցառումներին անվճար է, և թեպետ տեղերի քանակը ստուդիայում սահմանափակ է, ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր ցանկացողներին հարթակ վիտուալ մուտքի հնարավորություն են տալիս: Futures Studio-ն ունի իր կանոնակարգը, հարթակում վարվեցողության որոշակի կանոններ են գործում, և մենք խնդրում ենք մեր հյուրերին նախապես ծանոթանալ դրանց: Մեր ցանկությունն է, որ միջոցառումների մասնակիցները հետագայում ինքնակազմակերպվեն աշխատանքային խմբերով, որպեսզի շարունակեն մտքերի փոխանակությունը և հետագա գործողությունների որոշակի առաջարկություններ ու ծրագրեր ներկայացնեն:
Հրավիրում ենք մասնակցելու «Նոր իրականություն. հույզերի մասին անորոշության պայմաններում» թեմայի շուրջ հանդիպմանը:
Ապրիլի 21-ին Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) տեղի կունենա վեբինար հոգեբան, Հարավային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան հոգեբանական առողջության ասոցիացիայի համանախագահ դոկտոր Շաքե Քաֆթարյանի և Երևանի «Կանանց աջակցման կենտրոն»-ի հիմնադիր, «Կանանց նկատմամբ բռնության դեմ կոալիցիա»-ի հիմնադիր անդամ և Եվրոպայի Խորհրդի այդ ոլորտի փորձագետ Մարո Մաթոսյանի հետ։
Ապրիլի 16-ին Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) տեղի կունենա վեբինար բ․գ․դ․, Մադրիդի Գրեգրիո Մարանյոնայի անվան Համալսարանական հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ստրաբան, FAST-ի NextGen խորհրդի անդամ Լիլիան Գրիգորյան հետ։