Հարց ու պատասխան UWC Դիլիջանի դպրոցի հոգեբան-խորհրդատու Ջանմիքելե Լաքուալեի հետ
Հրավիրում ենք մասնակցելու «Նոր իրականություն. հույզերի մասին անորոշության պայմաններում» թեմայի շուրջ հանդիպմանը:
UWC Դիլիջանի հոգեբան-խորհրդատու Ջանմիքելե Լաքուալեն կներկայացնի, թե համավարակի պայմաններում ինչպիսի հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում դպրոցի ուսանողներին և աշխատողներին: Նա կանդրադառնա հետևյալ հարցերին՝
- Առօրյան և հույզերը անորոշության պայմաններում
- Ուսանողների վախերն ու անհանգստությունները. ինպես օգնել
- Առցանց խորհրդատվություն. առկա փորձը և մարտահրավերները
Մոդերատոր՝ Մադհուչհանդա Բաներջի, UWC Դիլիջան դպրոցի ուսանողական հանրակացարանի ղեկավար և կենսաբանության ուսուցիչ։
Բանախոսի մասին
Ջանմիքելե Լաքուալե, դոկտոր, UWC Դիլիջանի հոգեբան և հոգեթերապևտ
Ջանմիքելե Լաքուալեն UWC Ադրիատիկի շրջանավարտ է: Ունի Կլինիկական հոգեդինամիկ հոգեբանության դոկտորի կոչում, ինչպես նաև անհատական ու խմբային վերլուծական հոգեբուժության մասնագիտացում: Աշխատել է Բարիի համալսարանում (Իտալիա)՝ որպես հոգեբանության ամբիոնի գիտաշխատող և ուսանողների հոգեբանական աջակցության ծառայության հոգեբան-հոգեթերապևտ: Ունի աշխատանքային փորձ այլ պետական և մասնավոր հաստատություններում, այդ թվում դպրոցներում: Հրատարակել է գիտական աշխատություններ հոգեախտաբանության, հոգեդինամիկ կլինիկական բուժումների, դատաբժշկական հոգեբանության և խմբային դինամիկայի հարցերի վերաբերյալ:
Վեբինարի լեզուն անգլերենն է:
Միջոցառման օր և ժամ՝ 22 ապրիլի, 2020թ. 15:00 Երևանի ժամանակով (GMT+4); 14:00 Մոսկվայի ժամանակով (GMT+3); 12:00 Լոնդոնի ժամանակով (GMT); 07:00 Նյու Յորքի ժամանակով (GMT-4):
Մասնակցությունն անվճար է: Կարող եք միանալ առցանց վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել ստորև) կամ դիտել Facebook-ի ուղիղ հեռարձակումը: