Մարտի 6-ին Երևանում՝ Բաղրամյան 6 հասցեում գտնվող «Futures Studio» հարթակում տեղի ունեցավ քննարկում փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանի հետ:
Հովհաննեսի հետ հանդիպումների շարքը մենք որոշեցինք սկսել «Հայկական ինքնություն. պատմութունը և մեր ժամանակների
մարտահրավերները» թեմայով, որը, մեր կարծիքով, շատ կարևոր թեմա է:
Բանախոսը անդրադարձավ հետևյալ հիմնական խնդիրներին.
- Ինքնության ճգնաժամ
- Ինքնության ըմբռնում և ձևավորում
- Ինքնության քաղաքականություն. ազգն է ստեղծում պետությունը, թե՞ պետությունը՝ ազգը
- Ո՞վ էինք մենք: Ո՞վ ենք մենք: Ի՞նչ ենք ուզում և ինչ կարող ենք լինել