UWC Դիլիջանի վիրտուալ բաց դռների օրեր. UWC Դիլիջանի փորձառությունը

UWC Դիլիջանի վիրտուալ բաց դռների օրեր. UWC Դիլիջանի փորձառությունը

UWC Դիլիջանի դպրոցը սիրով հրավիրում է մասնակցելու վիրտուալ բաց դռների օրերին

Այս անգամ չենք կարողանա քեզ շրջայցի տանել մեր գեղատեսիլ դիլիջանյան կամպուսում: Փոխարենը կազմակերպել ենք հետաքրքիր առցանց ծրագիր, որի ընթացքում կծանոթանաս աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող մեր ուսուցիչների, ուսանողների և շրջանավարտների հետ: Օգտագործիր այս հնարավորությունը, ուղղիր հարցերդ և իմացիր ավելին 80 երկրից եկած ուսանողների դպրոցական կյանքի մասին:

Մայիս 27

Ժամը ՝ 11:00 MST, 12:00 AMT, 13:00 KZT

UWC Դիլիջանի փորձառությունը

Լեզուն՝ հայերեն

Անգլերեն լեզվով վիրտուալ բաց դռներին մասնակցելու համար գրանցվեք այստեղ, այն տեղի կունենա մայիսի 27-ին, ժամը՝ 20:00-ին:

UWC Դիլիջանի հայ շրջանավարտը կպատմի  UWC ընդունելության կարգի,  ինչպես նաև ուսանողների կյանքի և ուսումնառության մասին: Ուղղիր հարցերդ մեր շրջանավարտին:

  • Ծանոթություն տնօրենի հետ
  • Դասավանդումը և ուսումնառությունը UWC Դիլիջանում. դասարանում և դասարանից դուրս
  • Հանրակացարանային կյանքը UWC Դիլիջանում. փորձառություն և հիշողություններ
  • UWC Դիլիջանի ազդեցությունը
  • Հարց ու պատասխան

Մասնակցությունն անվճար է: Կարող ես միանալ Zoom-ի հղումով (գրանցվիր ստորև) կամ դիտել ուղիղ հեռարձակումը Ֆեյսբուքում:
 

Այլ միջոցառումներ

Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան
Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան

Դեկտեմբերի 5-ին մեր նոր հարթակը՝ Futures Studio-ն, հյուրընկալեց ևս մի քննարկում՝ «Հայոց լեզվի անցյալն ու ապագան» խորագրով՝ աշխարհում Գրաբարի (դասական հայոց լեզու) առաջատար մասնագետներից մեկի՝ Ալեքսանդր Քանանյանի հետ:


5 Դեկտեմբեր, 2019
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում

2019 թվականի հոկտեմբերի 21-ին «Ավրորա» ֆորումի փակումից հետո «Ճամփաբաժանին» նախագծի թիմը ձեռագրի համահեղինակ Նունե Ալեքյանի հետ միասին անցկացրեցին առաջին  քննարկումը Futures Studio-ում երիտասարդ հայերի խմբի նախաձեռնությամբ` Տիգրան Մամիկոնյանի, Հովհաննես Իսպիրյանի և Քոլ Թաշջյանի:


21 Հոկտեմբեր, 2019
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո

Փետրվարի 24-ին, Երևանի Բաղրամյան 6 հասցեում գտնվող Futures Studio քննարկումների  հարթակում մենք հավաքել էինք տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած հիմնական փոփոխությունները:


24 Փետրվար, 2020
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։