Մայիսի 22-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) տեղի կունենա քննարկում ՏՏ ու հեռահաղորդակցության ոլորտների հետևյալ ներկայացուցիչների մասնակցությամբ․
- Հովիկ Մուսայելյան, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն
- Արմեն Բալդրյան, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
- Ռալֆ Յիրիկյան, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն
Վեբինարի ընթացքում բանախոսները կքքնարկել հետևյալ հարցերը․
- Ի՞նչ է կատարվում այսօր աշխարհի հետ և ի՞նչ կորուստներ կունենանք :
- Կրթության տրանսֆորմացիան՝ մասնագետների պատրաստումը՝ այս իրավիճակում և առաջիկայում:
- Ի՞նչ նոր հնարավորություններ կարող են ընձեռնվել ՏՏ ու հեռահաղորդակցության ոլորտների համար:
- Ի՞նչ դասեր պետք է քաղենք համաճարակի ավարտական փուլից հետո։
- Հայ գործարարի ի՞նչ կերպար է ընդունվում այսօր Հայաստանում, արդյո՞ք հանրությունը համակրում է հաջողակ մարդկանց։
- «Փոքր երկիր, համաշխարհային ազգ» ի՞նչ ենք հասկանում այս եզրույթի տակ։
Վեբինարի լեզուն՝ հայերենն է: Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:
Բանախոսին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկսվելը FuturesStudio@rvvzfoundation.org հասցեով։