Մայիսի 21-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) տեղի կունենա քննարկում Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։ Փորձագետի հետ հանդիպումը կվարի «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Նունե Ալեքյանը։
Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում դարձել է փորձություն պետությունների համար՝ ստուգելու, թե որքանով են դրանք պատրաստ արձագանքելու արտաքին մարտահրավերներին: Վեբինարի ընթացքում բանախոսները կքննարկեն, թե ինչպես և ինչու են Հարավային Կովկասի երկրներում` Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, կիրառվում համավարակի դեմ պայքարի հատուկ միջոցներ, ինչ նշանակություն ունի իշխանության լեգիտիմությունը, էլիտաների կառուցվածքը և պետական կառավարման որակը, ինչպես նաև կփորձեն համեմատել միջանկյալ արդյունքները:
Վեբինարի լեզուն՝ ռուսերենն է: Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:
Բանախոսին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկսվելը FuturesStudio@rvvzfoundation.org հասցեով։