Մայիսի 12-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), կանցկացվի վեբինար, որին կմասնակցեն արձակագիր, ով հրապարակվում է 1980 թ.-ից, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և արձակագիր, ակնարկագիր, 2017 թ.-ից Հայաստանի ՊԵՆ-կենտրոնի նախագահ Արմեն Հայաստանցին (Արմեն Օհանյան)։
Գևորգ Տեր-Գաբրիելյանը և Արմեն Հայաստանցին կքննարկեն հայերեն արձակի զարգացումը Խորհրդային շրջանից մինչ օրս, ինչպես նաև, թե ինչ կլինի արձակի հետ վաղը։ Արդյոք կփոխվի՞ արձակի նկատմամբ ընթերցողի և շուկայի վերաբերմունքը համավարակի շնորհիվ:
Վեբինարը կանցկացվի հայերեն լեզվով: Մասնակցությունն անվճար է։ Քննարկմանը կարելի է միանալ Zoom հղումով (գրանցումը՝ ստորև) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:
Բանախոսներին ուղղված հարցերը խնդրում ենք ուղարկել FuturesStudio@rvvzfoundation.org էլեկտրոնային հասցեին՝ մինչև քննարկման մեկնարկը։