Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր միջոցառումների հյուրն ու մասնակիցը Futures Studio քննարկումների հարթակում (Երևան, Բաղրամյան 6): Հայաստանի և հայության ապագայի ծավալուն թեմային են նվիրված պանելային քննարկումները, կլոր սեղանները, հրավիրված փորձագետների բանախոսությունները, գրքերի շնորհանդեսները, կինոցուցադրությունները և քննարկումները: Մասնակցությունը մեր միջոցառումներին անվճար է, և թեպետ տեղերի քանակը ստուդիայում սահմանափակ է, ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր ցանկացողներին հարթակ վիտուալ մուտքի հնարավորություն են տալիս: Futures Studio-ն ունի իր կանոնակարգը, հարթակում վարվեցողության որոշակի կանոններ են գործում, և մենք խնդրում ենք մեր հյուրերին նախապես ծանոթանալ դրանց: Մեր ցանկությունն է, որ միջոցառումների մասնակիցները հետագայում ինքնակազմակերպվեն աշխատանքային խմբերով, որպեսզի շարունակեն մտքերի փոխանակությունը և հետագա գործողությունների որոշակի առաջարկություններ ու ծրագրեր ներկայացնեն:
Հունվարի 21-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի հետ:
Հունվարի 14-ին, Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:
Հունվարի 8-ին, Երեւանի ժամանակով 19: 00-ին (GMT+4), «Խոսենք ապագայից» հատուկ շարքի շրջանակներում, տեղի կունենա հարցազրույց Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ճամփաբաժանին» հայեցակարգի համահեղինակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Armenia 2020-2041 հիմնադրամի, UWC Դիլիջան միջազգային դպրոցի և FAST հիմնադրամի կառավարման խորհուրդների անդամ դոկտոր Նուբար Աֆեյանի հետ: