Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Կորոնավիրուս. առաջնագծում պայքարողները» քննարկմանը, որը տեղի կունենա 2020 թվականի հունիսի 11-ին։
Քննարկումը կանդրադառնա այն հարցերին, թե ինչպես են ներկա իրավիճակում գործում մարդասիրական աշխատանք իրականացնողները, ինչ խոչընդոտների են հանդիպում նրանք եւ նրանց կազմակերպությունները, ինչն է նրանց ուժ տալիս՝ շարունակելու իրենց աշխատանքը, ինչպես նաեւ ցույց տալու աշխարհին, թե ինչպես կարող են սովորական մարդիկ հսկայական փոփոխություն բերել:
Բանախոսներ՝
- Քոմֆորթ Էրո՝ Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկյան ծրագրի ղեկավար, «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ;
- Էնդրյու Հադսոն՝ «Քրայսիս էքշըն» (Crisis Action) կազմակերպության գործադիր տնօրեն, «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ;
- Սեբաստիան Յունեման` CADUS ՀԿ հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ;
- Սունիտա Քրիշնան՝ «Փրաջվալա» կազմակերպության հիմնադիր, 2018 թ. «Ավրորայի» հերոս։
Մոդերատոր՝
- Նիկոլա Ստանիշ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն։
Քննարկման լեզուն՝ անգլերեն, համաժամանակյա հայերեն եւ ռուսերեն թարգմանության հնարավորությամբ:
Քննարկման ամսաթիվ եւ ժամ՝ հունիսի 11, Երևանի ժամանակով` 19:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):
Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը FuturesStudio@rvvzfoundation.org հասցեով։