Վլադիմիր
Շահիջանյան 

Վլադիմիր Շահիջանյան 
Հոգեբան, լրագրող, մանկավարժ, «ԷրգոՍոլո» ընկերության գլխավոր տնօրեն 

Գիրքը հաջողված է: Իմաստուն է, գործնական, ճշգրիտ, հարուստ փաստական նյութով: Երբեմն, ճիշտ ասած, թվում է, թե դոկտորական ատենախոսություն ես կարդում, բայց փայլուն ատենախոսություն: 

Ինձ դուր չեկավ ռուսերեն վերնագիրը՝ «Խաչմերուկում: Որոշումների ժամանակը»: Գրքում շատ է խոսվում այդ խաչմերուկի մասին, և այդ թեման շարունակվում է ողջ ձեռագրում: Բայց մարդկանց մեջ արմատացած զուգորդումներ կան. խաչմերուկը պետավտոտեսչությունն է (ГАИ), քաղաքները, մեքենաները, լուսացույցները: Ավելի շուտ՝ ճամփաբաժան: Յուրաքանչյուր ժամանակ որոշումների ժամանակ է: Դուք՝ հեղինակներդ, ինչպես հասկանում եմ, նկատի եք ունեցել մեծ հղացումների, արարումների ժամանակը: (Կարծիքի հեղինակը գրում է ռուսերեն անվան մասին, որում օգտագործում է « перекрёсток» բառը, այլ ոչ թե « перепутье» - խմբ.գր․):

Գրքի իմաստն է ճիշտ օգտագործել կյանքի ընձեռած շանսը: Մարդը հնարավորությունն է, ենթատեքստում դա էի կարդում: Եվ Հայաստանին ինքնուրույն պետություն դառնալու հնարավորություն է վիճակվում: Ինչպե՞ս այն տնօրինել և ինչպես դրանից օգտվել: Ես բուն վերնագրում էլ էի նման բան ակնկալում. հնարավորություն, շանս, հղացումներ, արարումների ժամանակ և այլն: 

Գիրքն ընթերցելուց հետո, շրջելով վերջին էջը, մտածում ես. «Իսկ գուցե սա ապագա նախագահի և ապագա Նախարարների խորհրդի ղեկավարի՞ գիրք է: Գուցե հենց Ռուբեն Վարդանյանը և Նունե Ալեքյա՞նն են ունակ Հայաստանը հանելու առաջատար երկրների շարքը»: 

Զուգորդություն… Հավանաբար այն տեղին չէ, բայց մտքումս ծագել է, ոչինչ չեմ կարող անել: Ինձ չարացնում է «եթե այդքան խելացի ես, ինչու ես այդպես աղքատ» խոսքը: Ես գիտեմ մեծ թվով աղքատ, բայց շատ խելացի և ուսյալ մարդկանց: Դասականների մասին էլ չասեմ. աղքատ էր Մոցարտը, չքավոր էր Դոստոևսկին, փող չունենալուց տառապում էր Պուշկինը, փող չուներ Փարաջանովը, փող ու պարեն էր փնտրում Լեոնիդ Ենգիբարովը, և այս ցուցակը կարող եմ շարունակել մինչև անվերջություն: Դա վերաբերում է ոչ միայն մարդկանց, այլև երկրներին: Միշտ չէ, որ հարուստ երկիրը լավագույնն է, որտեղ հոգ են տանում և զարգացնում են մարդուն: 

Երբ կարդում էի Սինգապուրի մասին, չգիտես ինչու, մտածում էի կյանքի իմաստի մասին: Շատ հայեր կյանքի իմաստը տեսնում էին իրենց և իրենց կողքին եղածներին բարվոքելու մեջ: Խոսքը միայն փողի և լավ կենցաղի մասին չէ, այլև սեփական անձի նորոգման, բարոյական նորոգման մասին: 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։