Գիրքը հրաշալիորեն ամփոփում է հայ ազգի հարուստ պատմությունը՝ հինավուրց ժամանակներից մինչև մեր օրեր, և մեզ ներկայացնում ազգային ինքնության լավագույն գծերը՝ անկեղծորեն խոսելով նաև թերությունների մասին: Ամեն հայ պետք է կարդա այս գիրքը, և հենց այդ պատճառով ես այն փոխանցել եմ իմ երեխաներին և ընկերներին:
Վերջին երկու գլուխը («Աշխարհը 21-րդ դարում. նոր իրականություն», «Ապագայի տեսլականը») և վերջաբանը մեր ժամանակներում հազվադեպ հանդիպող առկայծում կարող է լինել հաջողակ գլոկալ ներդրողների մտքերի, հոգիների և մոտեցումների համար: Նոր իրականության և ապագայի՝ ինչպես ըմբռնելի, այնպես էլ անըմբռնելի դասերը, փորձը և վերլուծությունը, գրքում ներկայացված են թեև նրբանկատորեն, բայց ուղղամիտ կերպով, ինչն անգնահատելի է:
Ամենքի և յուրաքանչյուրի հաջողությանը հասնելու նպատակով արդյունավետ զարգացման մոդելների, միջոցների և մեթոդների, ծուղակների ու դրանցից խուսափելու, հայ մարդու, ընտանիքի, դպրոցի, համայնքի, գործարարների և ազգի առջև ծառացած մարտահրավերների, հնարավորությունների և Հայաստանի՝ անընդհատ փոփոխվող աշխարհում դերակատարության շուրջ ծավալվող բանավեճն այս գիրքը դարձնում է պրագմատիկ վերլուծական մտքերի գլուխգործոց: Այն գրավում է առաջին իսկ ընթերցումից, և խոհեր ծնում ամեն հաջորդ ընթերցանության ժամանակ: