Ռուբեն
Ինճիկյան

Ռուբեն Ինճիկյան
Տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր, Ժնևի Վեբստերի համալսարան

Ընդհանուր առմամբ սա լավ և բազմապլան գիրք է: Դիտարկում է հայության՝ որպես Հայաստանում և Արցախում համընդհանուր և տեղային ազգային սոցիալ-մշակութային եզակի երևույթի էվոլյուցիան և հեռանկարները: Մերձավոր Արևելքում պահպանվել են նաև հրեաներն ու հույները: Մնացած քաղաքակրթությունները տարրալուծվել են պատմության կաթսայում, որտեղ տիրում էին բարբարոսների ասպատակությունները, իսկ կայսրությունները կառավարում էին մինչև 20-րդ դարի սկիզբը: Առաջին համաշխարհային պատերազմը կործանեց երեք կայսրություն, որոնցից մեկի փլատակների տակ հայտնվեցինք նաև օսմանյան կայսերական մտածողության փլուզման և դրա թուրքական ազգայնականությամբ ու պանթյուրքիզմով փոխարինվելու պատճառով:

Ձեռագրում տեքստային ներդիրների կիրառումը նույնպես պատմության մեջ և տարբեր թեմաներով հետաքրքիր էքսկուրսների հնարավորություն է տալիս: 

Գրքում օգտագործվում է Աճեմօղլու-Ռոբինսոնի տեսությունը էքստրակտիվ և ներառական ինստիտուտների մասին, որի համաձայն՝ դրանք կարող են միայն ժողովրդավարության առկայությամբ լինել: Իրենց գրքում Աճեմօղլուն և Ռոբինսոնը սխալմամբ Չինաստանը նկարագրում են որպես էքստրակտիվ, թեպետ պարզ է, որ Դեն Սյաոպինի շնորհիվ երկիրը տնտեսապես ներառական է դարձել լայն զանգվածների համար՝ Չինաստանի աճի ու զարգացման հիմք ստեղծելով: Ի պատասխան՝ զանգվածները համաձայնել են քաղաքական վերահսկողությունը վերապահել կոմունիստական կուսակցությանը: Բայց ԱՄՆ-ում էլ զանգվածները համաձայնել են ոչ թե բազմակուսակցական, ինչպես Եվրոպայում, այլ երկկուսակցական համակարգին: Շատ ավելի կարևոր է հասկանալ ասիական երկրների հաջողությունը զարգացման պետության՝ որպես ինստիտուտների և արագացված արդյունաբերացումն ու արտահանումը խթանող կարգավորման համակարգի ստեղծման հարցում:

Հեղինակները գրում են, որ Սինգապուրը սկզբում ժողովրդավարություն չի եղել: Խոսքն ավելի շուտ պետք է լինի վերնախավի գրագիտության ու հայրենասիրության և ամենաբարձր մակարդակով զարգացող պետություն ստեղծելու քաղաքական որոշման մասին: Այնուհետև առաջադեմ փորձի յուրացման աշխատանքն է և ինստիտուտների ստեղծումը, այդ թվում և մասնավոր սեփականության, այնպիսի «կոմունիստական» երկրներում, ինչպիսիք են Չինաստանը և Վիետնամը: 

Հայաստանում եկել է ժողովրդավարության և կանոններ սահմանելու ու կոռուպցիան դադարեցնելու վճռականության ժամանակը: Սակայն հավասար հնարավորությունները և մրցակցությունը բավարար չեն կապիտալ կուտակելու և արտահանմանը միտված զարգացման մեջ ներդրումների համար: Զարգացման պետությունն արդյունաբերական քաղաքականությունը հաջողությամբ վարելու և արդյունաբերականացման 4-րդ ալիքի վրա արդիականացումն իրականացնելու կարողությունն է:

Վարդանյանի համակարգի հակադրությունը պետությանը, որպես երևույթ մարդկանց համար, պետք է փոխարինել պայմանավորվելու և պետությունից արտոնություններ ստանալու ունակությամբ, ինչը հնարավորություն կտա զարգացնելու ոչ առևտրային (IDeA, Fast, «Ավրորա») նախաձեռնությունները, որոնք արդեն շոշափելի տնտեսական աշխուժություն են առաջացրել տուրիզմի, կրթության և ՏՀՏ ոլորտներում: Այսինքն՝ խոսքը պետական-մասնավոր հաջող գործընկերության մասին է: Այդուհանդերձ վատ չէր լինի ցույց տալ (եթե այդպես է), որ Ameria-ն վարկ է տալիս փոքր և միջին ձեռնարկություններին լավագույն պայմաններով՝ համեմատած ուրիշ առևտրային բանկերի հետ:

«Հայաստան-2020»-ն ազդեցություն է ունեցել որպես կարևոր մեղմ ուժ և մերձավոր ու հեռավոր սփյուռքների համատեղ գործունեության տրիգգեր Հայաստանի զարգացման մեջ առավել ակտիվ ներգրավելու համար: Բայց հետագա գործողությունները բավարար չեղան սինգապուրյան սցենարի իրականացման համար: Մեկ շնչի հաշվով արտահանումը Հայաստանում չի գերազանցում ԱՄՆ 1000 դոլարը: Սինգապուրում՝ 70 000 (իհարկե, դա հիմնականում վերաարտահանում է): Նույն ցուցանիշը Իսրայելում շատ բարձր է և երկու անգամ մեծ, քան Հունաստանում: Այսինքն՝ մենք շատ-շատ ենք հետ մնում, այդ թվում և Հունաստանից: 

Կարդալով գիրքը՝ մտածեցի նաև Վարդանյանի երևույթի մասին, որը կարողացավ մինչև վերջ տանել իր և՛ Տաթևի, և՛ միջազգային դպրոցի, և՛ բանկի ծրագրերը, կարողանում է լուրջ համաժողովներ ու նախաձեռնություններ կազմակերպել, որոնք կարծես Հայաստանի համար և Հայաստանի շուրջը որպես ճեղքումնային ուղղությունների խթան են ծառայում: Ընդ որում կարևոր է, որ նա իր ծրագրերը հղանալիս համակարգային է մտածում: Անվանենք այդ երևույթը «Վարդանյանի համակարգ»: 

Նունե Ալեքյանը հասկացել և հմտորեն օգնել է իր համահեղինակին նկարագրելու այդ համակարգը: Բայց ես այնպիսի զգացողություն ունեցա, որ խոսքը եզակի մարդ-նվագախմբի մասին է: Ընդ որում, նրան հաջողվել է զարգացնել իր համակարգը՝ չնայած այն հանգամանքին, որ մնացած տնտեսությունը կռացած էր Սերժ Սարգսյանի էքստրակտիվ ինստիտուտների ծանրության տակ: Միգուցե ներառականության այդ կղզյակները թավշյա հեղափոխությունից հետո հաջողությամբ կներառվե՞ն առավել առաջադիմական և իրավական պետության նոր համակարգում:

Պատմության մեջ անհատի դերի ամենայն հարգանքով հանդերձ՝ համոզված եմ, որ եթե մի մարդը կարողանա էլ միավորել ողջ ազգը, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին, դրանից հետո պետք է թիմեր աշխատեն՝ բաղկացած լավագույն տեսաբաններից և գործնական փորձ ունեցողներից, որպեսզի իրականացնեն երկրի զարգացումը և ճիշտ խորշը գտնեն տարածաշրջանային տնտեսությունում:

Այդ դեպքում գուցեև Ռուբենի նման ավելի շատ մարդիկ գան Հայաստան և արդեն ոչ թե ներառական, այլ նրա զարգացմանը մասնակցելու հավասար մրցակցային իրավունքներ կստանան, այսինքն՝ ավելի շատ համակարգեր ի հայտ կգան, որոնց համակարգումը կարող էր իրականացնել Հայաստանի զարգացման նոր գործակալությունը: 

Այնպես որ Հայաստանին մի քանի Վարդանյանի համակարգեր են պետք, որոնք կգործեն ընդհանուր կանոններով և կլրացնեն զարգացող պետության ջանքերը (և ոչ թե իրենց կհակադրեն պետությանը):

Ընդ որում, հարց է՝ կկարողանայի՞ն կամ կկարողանա՞ն ուրիշները ստեղծել նախագծերի նման համակարգ Հայաստանում: Վարդանյանի համակարգը, ահա, ինչպես երևում է, էապես ազդում է տուրիզմի զարգացման վրա, և հույս ունեմ՝ մոտ ապագայում՝ կրթության և նորագույն տեխնոլոգիաների վրա:

Բայց միայն Վարդանյանի երևույթի մուլտիպլիկացիան և ջանքերի համակարգումը զարգացման պետության շրջանակներում կօգնեն սփյուռքին ներդրվելու Հայաստանում ու Արցախում, նպաստելու արտասահմանյան ոչ հայկական կապիտալի ներհոսքին (և նախևառաջ ուղղակի ներդրումների) հանուն արտահանմանն ուղղված նոր վերաարդյունաբերականացման և ՏՏ զարգացման, ֆինանսական և բիզնես ծառայությունների Հայաստանում՝ որպես ԱՊՀ-ի և Մերձավոր Արևելքի համար հաբ երկրում:

Այժմ, հուսով եմ, կառավարությունն արագ և հնարավորինս անկոնֆլիկտ կկատարի ինքնամաքրման և զարգացման շարժիչի ու մագնիսի վերածվելու տնային աշխատանքը համաշխարհային լավագույն փորձն ու խաղի կանոնները բոլոր արտասահմանյան և տեղական ներդրողների վրա տարածելու շնորհիվ, որոնք կգերադասեն ներդրում անել Հայաստանում, ոչ թե կապիտալը դուրս տանել այնտեղից:

 

Առանձին դիտողություններ

1. Գրքի վերնագիրը գուցե արժի փոխել այսպես. «Ճամփաբաժանին (На распутье). ճիշտ որոշումների ժամանակը»: Խաչմերուկը (Перекресток) ավելի շուտ հանդիպակաց շարժումը կառավարելու, ոչ թե հանդիպման տեղ է: Իսկ Ռուսաստանում ապրողների համար ավելի շատ կզուգորդվի սուպերմարկետի հետ: (Կարծիքի հեղինակը գրում է ռուսերեն անվան մասին, որում օգտագործում է «перекрёсток» բառը, այլ ոչ թե «перепутье» - խմբ.գր․):

2. Էջ 5, վերջին պարբերությունը պետք է փոխել հետևյալ կերպ.
«… Կառավարության հրաժարականը զանգվածային ցույցերի ընթացքում ցույց է տալիս վերնախավի՝ ժամանակին արմատական բարեփոխումների և ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտությունը հասկանալու անկարողությունը, ինչը հանգեցրել է հին վերնախավի փոխարինմանը նորով, որը դեռևս պետական կառավարման փորձ չունի, ինչն էլ հեղափոխության համար կարևորագույն վտանգներից մեկն է: Ճիշտ բարեփոխումները, ինստիտուտների փոփոխությունը և կապիտալի կուտակման ու ներդրումների համար պայմանների ստեղծումը հենց որոշումների և հաջողության հասնելու գլխավոր խնդիրներն են: Հին վարչակարգի ամենամեծ սխալները՝ թանկ վարկերը, կոռուպցիան և զուգահեռ տնտեսությունը՝ անօրինական մենաշնորհներով, պետք է շտկվեն»:

3. Էջ 7. Արևմտահայերին միավորում է պայքարը Ցեղասպանության ճանաչման համար, իսկ արևելահայերին՝ Արցախի պահպանումը հայության համար: Մեծ հաշվով մեզ միավորում է ինքնապահպանման պայքարը՝ տարբեր դրսևորումներով, բայց գլխավորապես մեր հողերի վրա: Սփյուռքը տարբեր երկրներում ավելի արագ է ձուլվում: Թե որքանով է այդ դեպքում պահպանվում հայկական արմատների հիշողությունը, դեռևս հայտնի չէ:

4. Շվեյցարիայի համայնքը բավական թույլ ու խայտաբղետ է և կրում է թուրքական, լիբանանյան ու նախկին խորհրդային հայության հիշողությունը, արտացոլում է Մերձավոր Արևելքում հայկական համայնքների հետագա փլուզումն ու արտագաղթը նաև Հայաստանից: Այն որբերը, որոնց ընդունել է երկիրը Ցեղասպանության ժամանակ, ուծացել են: Համայնքն ինքնին շատ հատվածական է: Հայաստանի հետ հարաբերությունները չեն համակարգվում: Հիմնական մեծահարուստներն իրենց հարաբերություններն են ունեցել Երևանի հետ: Հետաքրքիր է, թե ինչ կլինի նոր իշխանության օրոք:
 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։