Լյուդմիլա
Ուլիցկայա

Լյուդմիլա Ուլիցկայա
Գրող

Մեծ հետաքրքրությամբ կարդացի գիրքը: Հիանալի է գրված հայոց պատմությանը նվիրված ողջ հատվածը: Ինձ համար, որպես հրեայի, որ ժամանակին խորասուզված է եղել հրեաների պատմության մեջ, չափազանց հետաքրքիր էր որսալ բազմաթիվ զուգահեռներ:

Գոյատևման հայեցակարգ, համաշխարհային ցանց. այդ ամենն ինձ համար շատ հասկանալի է: Ցավոք, բազմաթիվ էքսկուրսները տնտեսությունում, ամենայն շրջահայացությամբ հանդերձ, հակասության մեջ են այն մտքերի հետ, որոնք զբաղեցնում են ինձ վերջին ժամանակներս:  

Մի հոյակապ անգլիացի գիտնական կա՝ Մարտին Ռիս, որ հավանաբար ամենախոշոր մասնագետն է աշխարհում այն գործընթացների, որոնք տեղի են ունենում Տիեզերքում առհասարակ և Երկրում՝ մասնավորապես: Եվ նա խիստ կասկածում է, որ մարդկությունն ապրում է XXI դարը: Կարող եմ լրացնել, որ ես, որպես գենետիկ անցյալում, վաղուց ի վեր մտորում եմ մարդու էվոլյուցիայի նոր պտույտի մասին, որ արդեն ոչ թե մաքուր կենսաբանական է, որի դեպքում, նախ, ընտրանքը կատարվում է այն ուղղությամբ, որը ձեր գրքում կոչվում է «տաղանդիզմ» (կարելի է և այլ կերպ), և երկրորդ՝ տեղի է ունենում մարդու և համակարգչի սերտաճում, որ արդեն սկսվել է: Այդ է վկայում յուրաքանչյուր ոք, որի սրտում խթանիչ սարք կա: Այդ մարդիկ քիչ չեն: Եվ դա սկիզբն է: Ես այս ամենը գրում եմ այն նկատառումով, որ ձեր գաղափարները Հայաստանի և հայ ժողովրդի վերածննդի վերաբերյալ կարող են արդեն ուշացած լինել: «Վերջը» գալու է միաժամանակ, և՛ առաջադեմների, և ամենահետամնացների համար: 

Եվ երկրորդ. այսօր մեր աչքի առաջ իրոք նոր «ենթառասա» է արարվում, կամ չգիտեմ՝ ինչ են ասում այն մարդուն, որին ես «մոլորակային» եմ անվանում: Սրանք հենց այն ընտրյալ տաղանդներն են, որոնք, որպես կանոն, կրթություն են ստանում ոչ այնտեղ, որտեղ ծնվել են, խոսում են մի քանի լեզուներով և բնակության վայրն ընտրում են ըստ իրենց համար հետաքրքիր աշխատանքի վայրի: Նրանք սովորաբար հեռու են այս կամ այն ազգային շահերից, առանձնապես կապված չեն «ընտանեկան օջախներին» և լավագույն դեպքում ժամանում են իրենց ծննդյան վայրերը՝ այցելելու ծնողներին, որոնք խոսում են հայոց, յիդիշ, ռուսաց լեզուներով կամ իսպաներենով: Եվ սա շատ կարևոր գործընթաց է: Բոլոր ազգային մշակույթները կուչ են գալիս, աստիճանաբար դառնում ցուցանմուշների մատակարար թանգարանների համար. այնտեղ տրեխները, իչիգները և հին հույների սանդալները մոտավորապես հավասարարժեք են: 

Բուն մշակույթը մոլորակայնացման (դա ուծացումը չէ) միտում ունի: Շատ օրինակներ չեմ բերի. «Առյուծ արքա» ֆիլմը, որ նկարվել է այս տարի աներևակայելի վարպետությամբ և տեխնիկական հնարամտությամբ, միաժամանակ դիտել են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ կինոթատրոն և համակարգիչներ կան…  

Իմ թոռները, որոնք հիմա հյուր են եկել ինձ Լոնդոնից, կիսով չափ (քիչ պակաս) հրեա են, նաև ռուսական, նունիսկ՝ ազնվական, արյուն ունեն, մի քիչ ֆիննական (ինգերմանլանդական) և քառորդ չափով ուկրաինական: Իրար հետ անգլերեն են խոսում: Եվ դա, ենթադրում եմ, մեր երեխաների ճակատագիրն է, որոնց ծնողները թիկունքում երեք սերունդ համալսարանական կրթությամբ նախնիներ ունեն: Չեմ կարծում, որ մեր դռնապան տաջիկ Բայրամի՝ հին արևելյան մշակույթի մարդու երեխաները նույն հնարավորությունները կունենան, ինչ իմ երեխաները: Թեպետ ես դա նրանց սրտանց ցանկանում եմ: Աշխարհում արդարություն չկա Աստծո կամոք, որը հիանալի մտածված, ճարտար կենսաբանական օրենքների միջոցով հատկապես արդարություն, ինչպես և հավասարություն չի նախատեսել: 

Սրտանց ցանկանում են ձեզ՝ հեղինակներիդ, որ Հայաստանը ժամանակակից, հաբ-պետություն դարձնելու ձեր ջանքերը հաջողությամբ պսակվեն: 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։