Ձեռագիրն ընթերցեցի մեծ հետաքրքրությամբ և, լինելով վերջին տասը տարիներին Հայաստանում և Հայաստանից դուրս աշխատած մարդ, ինձ համար բազմաթիվ նշումներ կատարեցի թե՛ ակադեմիական առումով և թե՛ Սփյուռքին վերաբերող հարցերի շուրջ:
Ցանկանում եմ շնորհավորել հեղինակներին այս խիստ արդիական և մեծածավալ հետազոտությունը կատարելու առիթով, որը ներառում է բազմաթիվ հարցադրումներ, դրանց պատասխաններ, նաև՝ մտորումներ՝ միաժամանակ կատարելով փաստահեն մանրամասն վերլուծություն և տալով առաջակություններ Հայաստանի և հայերի ապագայի վերաբերյալ:
Փաստթուղթը պատկառելի հետազոտական հիմք ունի (1-5-րդ գլուխներ), մեթոդաբանորեն հիմնավորված է, ներկայացնում է խոր վերլուծություններ (2-րդ և 3-րդ գլուխներ), հիանալի պրակտիկ, տարբերվող մտածելակերպ (4-րդ գլուխ) ու նաև՝ առաջարկություններ (5-րդ գլուխ)՝ հանուն այնպիսի Հայաստանի կառուցման, որը բոլորս՝ Սփյուռքն ու հայաստանցիները, հպարտորեն կկոչեն հայրենիք:
Սա ընթերցածս միակ փաստաթուղթն է, թերևս, որ չի անդրադառնում Հայոց ցեղասպանությանը, և սա ես բացառապես իմ խնդիրն եմ համարում: Այս փաստաթուղթն իսկապես գրավեց ուշադրությունս և ինձ հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալու մեր պատմությունը. ինձ համար ամենահետաքրքիրն այն է, թե՛ որպես ժողովուրդ և որպես անհատներ որտեղ ենք մենք այսօր և ուր ենք գնում:
Հեղինակները Հայաստանի փորձագետներ ու ներդրողներ են, և ինձ համար իսկապես դժվար է նկատառումներ կատարել նրանց առարկայական վերլուծությունների և առաջարկվող ճանապարհի հետ կապված: Ես ճանաչում եմ Հայաստանը՝ տարբեր առիթներով աշխատելով և դասավանդելով Հայաստանում, բայց դա բավարար չէ ինձ գիտակ համարելու համար: Աշխատել եմ բարձրագույն պետական պաշտոնյաների հետ կոռուպցիայի, հանրային կառավարման և կառուցվածքային զարգացման ուղղություններով և կարող եմ ասել, որ ձեր աշխատանքն իսկապես արտացոլում է Հայաստանի պետական ինստիտուտներում առկա մարտահրավերները:
Միաժամանակ, թույլ տվեք մի քանի առաջարկություն անել.
- Աշխատանքը կարող էր շահել համառոտ ամփոփագրից՝ «Ապագայի մեր տեսլականը» վերտառությամբ: Շատ մասնագետներ զբաղված են և արժանին չեն մատուցի այս գերազանց աշխատանքին: Իսկ ուշացած արձագանքները չեն ծառայի նպատակին: Սակայն կարճ, առարկայական արձագանքը կարող է երկխոսության և քննարկումներ առիթ դառնալ ձեր հիմնական լսարանի շրջանակում:
- Ես դասավադում եմ «Ինչու ժողովուրդները չեն հաջողում» դասընթացը, և քաջածանոթ եմ «արդյունահանող և վերամշակող» ինտիտուստների և արդյունաբերությունների իրական սահմանմանը: Չգիտեմ՝ արդյո՞ք մարդկանց մեծամասնությունը հասկանում է դրա էությունը: Մի քանի հավելյալ պարբերությունները կամ բացատրությունը շատ ողջունելի կլիներ:
- Զեկույցը կարող է շահել նաև Հայաստանի մասնավոր, հանրային և այլ ինտիտուտների, ինչպես նաև մարդկային կապիտալի կարողությունների ուժեղ և թույլ կողմերի հետազոտությունից,