Վահագն
Սարգսյան

Վահագն Սարգսյան
Սցենարիստ, ռեժիսոր

Հաբ, պարկուճ թե ծարյամաս: Եվ հաբ, և պարկուճ, և ծարյամաս:  Ստորև կներկայացնենք «Ռելիգա» հետազոտական կենտրոնի հնարավորինս հակիրճ անդրադարձը ձեր կողմից բարձրացված հույժ կարևոր հարցերից մի քանիսին: 

Մենք կարծում ենք, որ դիտարկվող երեք մոդելներն էլ հնարավոր է համադրել և կիրառել, փորձելով առավելագույնս օգտվել դրանցից յուրաքանչյուրի տված հնարավորություններից, միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով այն վտանգներն ու սպառնալիքները որոնք կառաջանան այդ մոդելներից յուրաքանչյուրի առանձին վերցված կիրառկումից: 

Լրիվ համամիտ լինելով ներառական և բաց պետության ու հասարակության ձեր տեսլականի հետ միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ պետությունը, որպես այդպիսին չի կարող իսպառ հրաժարվել իր էքստրակտիվ բնույթից:  

Կիսելով ձեր այն միտքը, որ մեզ անհրաժեշտ է նոր հանրային համաձայնություն կամ պայմանագիր կարծում ենք որ այն պետք է փնտրել ներառականության ու էքստակտիվության, բաց՝ ցանցային և փակ՝ պարկուճային ինստիտուտների միջև բալանսավորման և դրանց փոխլրացման ու փոխզսպման տիրույթում: 
Մի քանի դիտարկում ձեր կողմից առաջարկվող հաբ մոդելի վերաբերյալ: 

Սկսենք նրանից, որ մեր կարծիքով Հայաստանի Հանրապետությունը պարզապես դատապարտված է լինելու համայն հայության՝ հանգուցային կենտրոնը՝ հաբը: Բայց միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չի կարող ամբողջությամբ վերածվել հաբի, այլ այն կարող է իր մեջ ներառել ցանցային հանգուցային կենտրոնի ֆունկցիա: Եվ այդ ֆունկցիան կարող է լինել բազմաֆունկցիոնալ ինստիտուտի՝ պետության ասպեկտներից մեկը միայն: 

Որպես ուղեցույց առաջարկում ենք դիտարկել ոչ թե Սինգապուրի, Իսրայելի, Իռլանդիայի և այլ նմանատիպ երկրների օրինակներ այլ ուշադրություն դարձնել Իտալիայի և Վատիկանի, Մեծ Բրիտանիայի և Լոնդոնի Սիթիյի, Չինաստանի և Հոնկոնգի միջև գույություն ունեցող փոխհարաբերություններին: Վերը նշված օրինակների՝ ռեֆերենսների խոր և համապարփակ վերլուծության արդյունքում կարծում ենք հնարավոր կլինի գտնել այնպիսի մի համահայկական հանգուցային կենտրոնի՝ հաբի մոդել, որը կունենա մաքսիմալ ներառական բնույթ և կկարողանա համախմբել իր շուրջը համայն հայությանը՝ անկախ նրանց բնակության վայրից և քաղաքացիությունից, դավանանքից և աշխարհահայցքից: Պատկերավոր ասած՝ համահայկական Վատիկանի, Սիթի կամ Հոնկոնգի մոդելը մեզ թույլ կտա մաքսիմալ բաց լինել գլոբալ աշխարհին միևնույն ժամանակ չվտանգել կամ ավելորդ ցնցումների չենթարկել Հայաստանի Հանրապետության որոշակիորեն գոյություն ունեցող և որոշ առումներով սաղմնային վիճակում գտնվող, այն է՝ նոր-նոր ձևավորվող տեսանելի և անտեսանելի ինստիտուտները: 

Որպես տարբերակ մենք առաջարկում ենք Երևան քաղաքին և Զվարթնոց օդանավակայանին հարող որևէ տարածքում զրոյից հիմնել քաղաք-ենթապետություն, այն է՝ համայն հայության ինքնավար հաբ, որը ի տարբերություն թեոկրատիկ Վատիկանի պետք է լինի նեոկրատիկ, այն է՝ կառավարվի բլոկչեյնի վրա հիմնված նորարարակն թվային գործիքների միջոցով, ունենա սեփական արժույթը(որևէ Stable coin-ի տեսքով), սեփական ադմինիստրացիան, բյուջեն, բանկային համակարգը, ոստիկանությունը և անձնագրերը: Տվյալ ինքնվար հաբի և Զվարթնոց միջազգային օդանավակայանի միջև առաջարկում ենք ստեղծել ուղիղ տրանսպորտային հաղորդացություն՝ ենթակառուցվածքներ, որպեսզի այդ ինքնավարություն օդային ճանապարհով ժամանողները ունենան առանց Հայաստանի Հանրապետության սահմանները հատելու մուտք ու ելք հնարավորություն: Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա չունեցող անձը պետք է կարողանա այցելել տվյալ ինքնավարություն, օրինակ՝ Զվարթնոց օդանավակայանում հատուկ այդ նպատակով կառուցված առանձին տերմինալի և այդ տերմինալը ինքնավարության հետ կապող առանձնացված ճանապարհի միջոցով:  

Այստեղ այսքանով սահմանափակվենք, բաց լինելով հետագա ավելի ընդգրկուն և հանգամանալից քննարկումների համար: 

Մի քանի դիտարկում էլ անենք պարկուճ և մետրոպոլիայի ծայրամաս երկընտրանքի վերաբերյալ: Եթե փորձենք որոշակիորեն ընդհանրացնել, ապա պարկուճը դա ըստ էության մետրոպոլիայի ծայրամաս մոդելի տեսակներից մեկը կարելի է համարել: Օրինակ համար եթե Հյուսիսայի Կորեան վերցնենք, որպես դասական պարկուճի օրինակ, ապա ավելի մոտիկից և ժամանագրական ավելի լայն դիապազոնում այն դիտարկելով կտեսնենք որ իր գոյության սկզբնական շրջանում նա մեծապես կախված էր Խորհրդային Միությանից և որոշ վերապահումներով այն կարելի էր համարել Խորհրդային մետրոպոլիայի ծայրամասի իսկ հիմա այն մեծապես կախված է Չինաստանից՝ թե տնտեսապես թե քաղաքականապես: Եվ էլի որոշ վերապահումներով այն կարելի է համարել Չինաստանի ծայրամաս:  

Ավելին՝ մենք կարծում ենք, որ համաշխարհային և տարածաշրջանային ինտենսիվ ինտեգրացիոն և գլոբալիզացիոն պրոցեսների համատեքստում պարկուճ մոդելը իրեն սպառել է և տվյալ տիպի պետության գույությունը սկզբունքորեն անհնար է: Միակ տարբերակը այս պարագայում ինտեգրացիոն պրոցեսներին զուգահեռ փորձել ամրացնել որոշ պարկուճային ինստիտուտներ պետության ներսում՝ ազգային եկեղեցին, լեզուն, ավանդական ինստիտուտները և անվտանգային հատուկ ծառայությունները:  

Մի խոսքով ինտեգրացիայի այլընտրանք մենք չենք տեսնում: Միակ հարցը՝ ընտրել այն վերպետական կառույցը որին պետք է ինտեգրվել: Եվ հենց այստեղ է որ մենք առաջարկում ենք որդեգրել ինտեգրման ճկուն քաղաքականություն: Այն է՝ վերհիշել մեր պատմական անցյալը, մասնավորապես՝ ձեր գրքում հիշատակված Անիի թագավորությունը, տարբեր քաղաքակրթությունների միջև ազգ թարգմանի մեր դերը ու փորձել վերաստանձնել առաջին հայացքից անհամատեղելին համադրելու՝ վարպետորեն սինթեզելու մեր դերն ու առաքելությունը: 

Ամփոփելով՝ մենք առաջարկում ենք հաբի, մետրոպոլիայի ծայրամասի և պարկուճի մոդելները փորձել համադրել մեկ ընդհանուր համակարգի շրջանակներում, որդեգրելով համարձակ և նորարարական կառուցակարգեր, որոնք հիմնաված են բարդ սիմետրիայի վրա և որոնց արդյունավետությունը պարզեցված համակարգերից մի քանի անգամ ավելի կարող է լինել, որն էլ իր հերթին թույլ կտան մեզ ապահովել ոչ թե քանական այլ որակական թռիչքային զարգացումներ ի շահ Հայաստանի Հանրապետության, համայն հայության և աշխարհի: 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։