Աշխատությունը կարևոր ներդրում է՝ քննարկելու համար, թե ինչպես են հայերը պահպանել իրենց ինքնությունը, կայունություն ու բարգավաճում ապահովել:
Ինձ համար հետաքրքիր էր գրքի պատմական մասը, հատկապես թե ինչպես են ներկայացված խորհրդային և ոչ խորհրդային շրջանները, սակայն ամենից ավելի հափշտակվել էի վերջին գլխով, որտեղ Ռուբենն ու Նունեն շարադրում են իրենց պատկերացումն այն մասին, թե Հայաստանն ինչպես կարող է զարգանալ։ Ռուբենն ասում է, թե ինքն «ապրում է ապագայում», և այդ ապագան 25 տարի հետո է։ Դեպի այդ ապագան իր ուղին նա ծրագրում է հետևողականորեն ու հետազոտությունների վրա հիմնված եղանակով՝ հիացմունքի արժանի լավատեսությամբ, մի շարք զուգահեռներ ու համեմատականներ անցկացնելով։ Յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է Հայաստանի ապագայով, պետք է ընթերցի այս գիրքը: Իմ տպավորությամբ, Սփյուռքի հետ կապված տեսլականը նվազ համոզիչ էր, հատկապես նրանց համար, ովքեր իրենց արմատներն ու մշակույթը ներկայիս Հայաստանի հետ չեն կապում, սակայն հրաշալի է, որ հեղինակները պլանավորում են լրացնել այդ բացը: Գիրքը բավականին ծավալուն է, և նրանց, ում ժամանակը սուղ է, կառաջարկեի նախ կարդալ գրքի վերջին գլուխը, այնուհետև նայել, թե նախորդ գլուխներն ինչպես են հանգեցրել դրան: