Բորիս
Ակունին

Բորիս Ակունին
Գրող

«Ճամփաբաժանին»-ը հետաքրքիր էր կարդալ: Նախ՝ ճանաչողական է, երկրորդ (և գլխավորը)՝ ինձ հոգեհարազատ էին ուղերձն ու շարժառիթը: Շարադրանքը, զսպվածության ու զգացմունքայնության, անաչառության ու հասկանալի կանխակալության ճիշտ համադրությամբ, շատ լավ տպավորություն է թողնում:

Վերլուծական հատվածը միանգամայն հաջողված ու համոզիչ է: Սակայն «բաղադրատոմսային» («ինչպես բուժել հիվանդին») հատվածում ես Ռուբենից, հաշվի առնելով նրա մասնագիտական փորձը, այնուամենայնիվ ինչ-որ ավելի ճշգրիտ ու որոշակի բան էի սպասում, եթե կուզեք՝ տեխնոկրատական: Այժմ հանձնարարականները մի քիչ «ամենայն վատի դեմ հանուն ամենայն լավի» ոգով են: Այսինքն՝ ցավոտ կետերը համոզիչ են որոշված, «հենման կետերը» (հայ էթնոսի ուժեղ կողմերը)՝ նույնպես, իսկ ահա բուժման հստակ ծրագիրն անձամբ ինձ չբավարարեց:

Բացի այդ, ինձ համար (և կարծում եմ՝ արևմտյան լսարանի համար) խնդիր կլինի լռությունը երկու հսկա ֆիգուրների առնչությամբ: Նկատի ունեմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման թեման և, իհարկե, ռուսական հետգաղութատիրության թեման: Հեղինակների՝ այդ ականապատ դաշտը չմտնելու որոշման պատճառները հասկանալի են, սակայն առանց այդ երկու թեմաների պարզաբանման յուրաքանչյուր լուրջ խոսակցություն Հայաստանի ապագայի մասին լիարժեք չի ստացվում:

Եվ հարց. իսկ ինչո՞ւ հեղինակներն անմիջապես գիրքը չեն տպագրել ֆրանսերենով: Ֆրանսիայում այն շատ ավելի մեծ արձագանք կարող է գտնել, քան այլուր:

Շնորհակալություն հեղինակներին, օգտակար ընթերցանություն էր: 
 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։