Արթուր
Մարտիրոսյան

Արթուր Մարտիրոսյան
Ավագ խորհրդատու, CMPartners, ԱՄՆ

Հեղինակները ձեռնարկել են ժամանակին խիստ համահունչ մտավորական նախաձեռնություն: Սա հենց այն է, ինչ կարելի էր ակնկալել քաղաքական կուսակցություններից և/կամ  զարգացած ժողովրդավարություններում գործող քաղաքականության հետազոտության ինստիտուտներից (think tanks): Դժբախտաբար, Հայաստանի թույլ քաղաքական համակարգը չկարողացավ համակարգված վերլուծություններ և մրցակցային տեսլականներ մշակել նույնիսկ ընտրական վերջին փուլում: Ինձ համար ձեր տեքստը լրացնում է այդ բացը: 

Ընդհանուր առմամբ, ես ավելի շատ փաստարկներ և դրույթներ գտա տեքստում, որոնք խորապես համահունչ են իմ սեփական մտորումներին, թե որտեղ է Հայաստանը: Հատկապես բարձր գնահատեցի ձեր առաջ քաշած հոյակապ հարցերը, քանի որ դրանք նպաստում են քննադատական մտածողությանը: 

Սակայն որևէ տեքստ ես կարդում եմ գործընթացի դիտանկյունից, այսինքն, ուզում եմ հասկանալ, թե ինչպես է այս տեքստն օգնելու, որ հասնեք ձեր նպատակին՝ ենթադրելով, թե «մասնատված ազգի» անդամների միջև այն բավարար փոխհամաձայնություն կստեղծի գործողությունների մղելու  համար, և նաև՝ թե այդ նպատակով հաղորդակցման / երկխոսության ինչպիսի գործընթացներ են անհրաժեշտ: Ներկայացնում եմ իմ համառոտ մեկնաբանությունները: 

Կարևոր նշանակություն ունի ընթերցողներին (որոնց շրջանակը շատ լայն եք սահմանել) հասկանալը, ինչպես նաև ըմբռնելը նրանց  կանխակալ գաղափարներն ու արգելքները, որոնք կարող են խոչընդոտել ուղերձն ընդունելու գործընթացը: Քանի որ սա այնքան ուղերձ չէ, որքան արձագանք հարցերին, որը ցանկանում եք երևան հանել: Եթե դուք թիրախավորում եք հայաստանյան քաղաքականություն մշակող համայնքը, ամենայն հավանականությամբ, կկորցնեք ընթերցողի համբերությունը, քանի որ ծավալուն պատմական տեղեկությունները կարող են նրանց ավելորդ թվալ: Թեև հասկանում եմ, թե ինչու է ձեզ անհրաժեշտ պատմական էքսկուրսներ անցկացնել ինքնության վերլուծության հարցում, ես դրանք ավելի համառոտ կներկայացնեի: 

Վերնագիրն ինքնին հուշում է, որ, որպես ազգ, ավելի լավ է մեր ընտրությունը շուտ կատարենք, ոչ թե ուշ, և ինքնագոհությունը լավ տարբերակ չէ: Հրատապության զգացումը բավական համոզիչ կերպով հաղորդվում է գրքի առաջին քառորդ մասում:  

Ենթագիտակցաբար, դուք շատ մոտ եք օգտագործելու այն, ինչը մեր գործում հայտնի է որպես խնդրի լուծման գործիք (PST): Այնուամենայնիվ, կառուցվածքի ավելի կոշտ կիրառումը (պարտադիր չէ, որ այն լինի իմ առաջարկած գործիքի շրջանակներում) հնարավորություն կտա խուսափելու փաստարկների և / կամ դրույթների կրկնությունից: 

Ձեր տեքստը պետք է ոգեշնչի գաղափարների փոխանակում և երկխոսություն առաջացնի այդ հարցերով հետաքրքրվողների լայն շրջանակում: Բայց ձեր առաջարկած ծավալի վերափոխումը ձեզնից կպահանջի ստեղծել առաջնորդող կոալիցիա (ավելի մեծ թվով, քան ձեր տպավորիչ Խորհուրդն է): Հետևաբար, այս փուլում անհրաժեշտ է կիրառել հարաբերությունների քարտեզագրման և «ազդեցիկ» մարդկանց միջև ռազմավարական հերթագայության ընթացակարգային գործիքներ՝ հավաստիանալու համար, որ ձեր ուղերձներն արձագանք են գտնելու։ Դա հակադարձ մեխանիկական գործողություն է, որտեղ դուք նախ պատկերացնում եք ցանկալի արդյունքները, ապա  գործընթացն ուղղում դեպի ձեր սկզբնակետ, այսինքն՝ դեպի քննարկման առարկան: 

Կան մի քանի հիմնական փաստարկումներ, որոնք դժվարացել եմ ընդունել: Օրինակ, դուք Իսրայելի և Հայաստանի ժողովրդագրական տվյալների համեմատական վերլուծություն եք ներկայացրել՝ սկսած 1955 թվականից: Ահա թե ինչու եմ կարծում, որ այդ համեմատությունը փոքր-ինչ տեղին չէ. 

1) Ինչպես ինքներդ եք փաստում, Խորհրդային Հայաստանն անկախ ինքնիշխան պետություն չէր: Միգրացիայի վերաբերյալ որոշումները կայացվել են Մոսկվայում՝ ելնելով արտաքին քաղաքականության բոլորովին այլ օրակարգից, ինչպես կատարվել էր 1946–1948 թվականներին: Մինչդեռ Իսրայելում Ալիան պետականաշինության օրակարգի և տեսլականի մասն էր: 

2) Գծանկարը ցույց է տալիս, որ Հայաստանի ժողովրդագրությունն անցել է ոչ թե զգալիորեն տարբերվող հետագծով, այլ Իսրայելի 1955-ից 1991  թթ.-ի պատկերին զուգահեռ: Նկատի ունենալով այն փաստը, որ Խորհրդային Հայաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տղամարդկանց թիվը կրճատվել էր, սա կարևոր ձեռքբերում էր: 

3) Հիմնական շեղվող կետը Հայաստանի անկախացումն է: 1955 թ.-ին Իսրայելի անկախացումից յոթ տարի անց ժամանակաշրջանը պետք է համապատասխանի Հայաստանի 1998 թ-ին: Ազգային ուժեզ մոբիլիզացիան մարել էր 1995 թվականից: Այս զարգացման համար կարող են լինել բազմաթիվ տարբեր բացատրություններ. առաջնորդության որակը, վստահությունը որպես սոցիալական կապիտալ, օրգանական տեսողության բացակայությունը և այլն։ Բայց իմ գրքի առավել ակնառու առարկան արժեբանականն է: Իսրայելի հիմնադիր հայրերն ունեին ազգի կայացման հստակ ծրագիր՝ առաջնորդվելով այն գաղափարով, որ Հոլոքոստից և Երկրորդ համաշխարհային պատերազմից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում սկիզբ առած շարունակական հետապնդումներից հետո դա միակ տարբերակն էր: Այդ նախագիծը հիմնված էր Իսրայելի առաջնորդների գաղափարախոսության վրա՝ այնպիսի արժեքների հավելմամբ, ինչպիսիք են ընդհանուր բարիքի (կիբբուտց) գերիշխանությունը, հեռահար մտածողությունը, հայրենիքը և այլն: Մինչև 1998 թվականը Հայաստանը բոլորովին այլ տեղ էր զբաղեցնում խորհրդային շրջանում խեղաթյուրված գերիշխող արժեքների առումով՝ մասնավոր նյութական շահեր, ակնթարթային գոհունակություն, հայրենիքի ավելորդ ձևական զգացողություն (որտեղ հաց՝ այնտեղ կաց):

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։