Աշխատանքը հետաքրքիր է, բայց սիրողական, ավելի ճիշտ՝ վերլուծական տեսանկյունից ոչ պրոֆեսիոնալ: Ես կասեի, որ «Հայաստան-2020» ռազմավարության բոլոր սխալները ոչ միայն ուղղակիորեն կրկնվում են, այլև գծային աղավաղման ենթարկվում:
Աշխատանքը հետաքրքիր է, բայց սիրողական, ավելի ճիշտ՝ վերլուծական տեսանկյունից ոչ պրոֆեսիոնալ: Ես կասեի, որ «Հայաստան-2020» ռազմավարության բոլոր սխալները ոչ միայն ուղղակիորեն կրկնվում են, այլև գծային աղավաղման ենթարկվում:
Որպես գյուղատնտեսական ճգնաժամերի ոլորտի միջազգային փորձագետ և պրոֆեսիոնալ՝ ես կընդգծեի, որ Հայաստանի զարգացման առաջնահերթությունները սահմանելիս հաշվի չեն առնվել գլոբալ մարդկության բնականոն զարգացման տենդենցները: Աշխարհն ինքնըստինքյան չի փոխվում. աշխարհը փոխվում է, քանի որ փոխվում են մարդիկ և սոցիալական հասարակությունը:
Ո՞վ ենք մենք: Ի՞նչ կարող ենք մենք տալ աշխարհին: Ինչպե՞ս ենք մենք ցանկանում ապրել: Ո՞րն է որպես էթնոս մեր տեղը «էգրեգորների մորուքի» մեջ: Մեզ զարգացման հաջորդ մակարդակ կարող են բարձրացնել ոչ թե այս և նմանօրինակ այլ հարցադրումները, այլ դրանց հստակ պատասխաններն ու սթափ մոտեցումները: Հասարակության բնականոն զարգացումը, որտեղ գերակայում է սոցիալական նախաձեռնությունը, և ամեն ինչի հիմքում բարոյականությունն է, բարոյականության հիմք էլ՝ սերը, ազգային մոտիվացիայի հիմնական շարժիչ ուժն է:
Բայց ինչպես առողջ սերմը չի կարող ծիլ տալ քայքայված, հյուծված և անպտուղ հողում, այդպես էլ տաղանդը չի կարող իրացվել անբարենպաստ միջավայրում: Այսօր մեր առաջ կանգնած է բարենպաստ միջավայր ստեղծելու խնդիրը, միմյանց հետ ապրել սովորելու խնդիրը, մերձավորին, ինչպես ինքներս մեզ սիրելու խնդիրը, անձնվիրության խնդիրը՝ հանուն ինքներս մեզ: Այսօր եկել է գործելու ժամանակը: