Ալիս
Մ.
Գրինվալդ

Ալիս Մ. Գրինվալդ
Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախագահ և գործադիր տնօրեն

Վերջապես հնարավորություն ունեցա ընթերցելու «Ճամփաբաժանին» փաստաթուղթը, որն, ըստ իս, տպավորիչ է թե՛ իր բովանդակությամբ և վերլուծական բնույթով և թե՛ հավակնություններով, ինչը պակաս կարևոր չէ: Հայաստանի՝ որպես հաբ-երկրի ապագայի տեսլականը և նորարարական ձեռնարկումներում ներգրավվելու միջոցով ազգային նպատակների վերաիմաստավորումը կծառայի բազմաբնույթ խնդիրների լուծմանը՝ միաժամանակ նպաստելով կայուն տնտեսական զարգացմանն ու բարեկեցության աճին, ինչն, անշուշտ, հավակնոտ է և ոգևորիչ:

Փաստաթուղթն ընթերցելիս ինձ մտահոգեց այն, որ քննարկվող որոշ հարցեր կարող են ընկալվել որպես պոտենցիալ հակասությունների պատճառ և ժամանակի ընթացքում պարզաբանումների և լուծումների անհրաժեշտություն առաջացնել: Դրանց թվում են՝ 

  • սփյուռքում բնակվող հայ ժողովրդի ժառանգների և ինքնիշխան Հայաստանի բնակչության (ինչը ենթադրում է կապվածություն թե՛ ընդհանուր պատմությանը, թե՛ ընդհանուր անցյալի ֆիզիկական մարմնացում հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը) ազգային ինքնության զարթոնքի և փոխկապակցվածության վերարժևորման և Հայաստանի՝ հաբ-երկիր դառնալու առաջահայաց հայեցակարգի հակադրությունը: Սա նշում եմ՝ հաշվի առնելով, որ հաբի կյանքի կոչման պարագայում երկիրը կհեռանա ազգի և պետության ավանդական պատկերացումներից, իսկ բնակչությունն անխուսափելիորեն կդառնաա ավելի բազմազան: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս են այս երկու նպատակները համակցվելու:
  • «Քաղաքականությունից հեռու մնալու» գիտակցված որոշումը, երբ պետք է առաջ մղել երկրի ապագայի հավակնոտ տեսլականը: Իսկ այն կարելի է կյանքի կոչել միայն քաղաքական կամքի ու իմաստուն առաջնորդության շնորհիվ, որն էլ իր հերթին կհանգեցնի այնպիսի տնտեսական հնարավորությունների ստեղծման, որոնք կխրախուսեն հայ երիտասարդներին մնալ Հայաստանում, ավելին՝ Հայաստանը գործարարության համար գրավիչ կդարձնեն նաև օտարազգիների համար: 
  • Ներկայացվող տեսլականի ժամանակին համահունչ լինելը՝ հաշվի առնելով, որ այն խրախուսում և քարոզում է գլոբալ ցանցի և «գլոկալ» (գլոբալ և լոկալ) քաղաքացիության հայեցակարգերը, երբ այսօր աշխարհի մեծաթիվ երկրներում գլուխ է բարձրացրել (վտանգավոր) ազգայնականությունը, պահպանողականությունը, իսկ գլոբալիզացիայի և բազմազգ դաշինքների ու ընդհանուր շուկաների հանդեպ աճում է անվստահությունը: Արդյո՞ք հաբ-երկրի մոդելը կարող է հաջողություն երաշխավորել նման միջավայրում:  

Բարձր գնահատականի են արժանի համայն հայության ապագայի շուրջ լավատեսական տեսլականի մշակմանն ու ամրագրմանն ուղղված ձեր ջանքերը, որոնք շեշտադրում են ընդհանուր նպատակներ սահմանելու կարևորությունը: Այդ տեսլականը կարող է միավորել բոլոր հայերին՝ անկախ բնակավայրից: Որպես օրինակ, նշեմ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որի նպատակն է երևան բերել և մեծարել մեր ժամանակների հերոսներին, որոնք ճգնաժամերի և դժվարությունների ընթացքում կանգնում են օգնության կարիք ունեցող մարդկանց կողքին: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտության տուրք է նրանց, ովքեր օգնության ձեռք  մեկնեցին հայ ժողովրդին Ցեղասպանության օրերին: Սա օբյեկտիվ ելակետի հիման վրա ընդհանուր նպատակ կառուցելու հրաշալի օրինակ է, որը, անշուշտ, բխում է Հայաստանի պատմական արմատներից և մշակութային ժառանգությունից: Բայց ամենակարևորն այն է, որ «Ավրորան» փոխում է հայկական ինքնության արժեքաբանությունը՝ զոհի հոգեբանությունից դեպի ընդհանուր արժեքներ:  

Լիովին քաջալերում եմ «Ճամփաբաժանին» նախաձեռնության ընդլայնմանն ուղղված ձեր ջանքերը և շնորհակալություն հայտնում աշխատությունն ինձ ուղարկելու համար: 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։