Ալեքսանդր
Աուզան

Ալեքսանդր Աուզան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան

«Ճամփաբաժանին» նախագծում կաշառում է մտահղացման մեծոււթյունը. փորձ է արվում առանձին պետության ու էթնոսի զարգացումը դիտարկել որպես արժեքների, պետական գործելակերպերի, տնտեսության և այն ամենի երկարատև էվոլյուցիոն զարգացում, ինչը նշանակություն ունի անցյալի գնահատման և ապագան տեսնելու փորձերի տեսանկյունից:

Այս հետազոտւթյունում, կարծում եմ, գլխավոր հաջողությունը ոչ միայն հսկայածավալ և հետաքրքիր նյութերի մեկտեղումն է, այլև առանցքային հիմնախնդրի դիպուկ հարցադրումը: 
Եթե խոսենք ինստիտուցիոնալ տնտեսության լեզվով, հեղինակների կարծիքով Հայաստանում հետխորհրդային ժամանակներում առաջացել է այնպիսի սոցիալական պայմանագիր, այսինքն՝ իշխանության և բնակչության սպասումների փոխանակում սեփականության և ազատությունների հիմնական իրավունքների առնչությամբ, որը երկրի զարգացման բացասական միտումներ է առաջացնում և խնդիր՝ առհասարակ ողջ էթնոսի համար: Նշանակալի ներդրումային և նորարարական ռեսուրսներ ձեռք բերելով խորհրդային ժամանակաշրջանում՝ հետխորհրդային Հայաստանը, հասնելով ազգային անկախության, չի օգտագործում և չի զարգացնում այդ ռեսուրսը: Ընդհակառակը, փաստորեն այնպիսի համակարգ է ստեղծվել, երբ երկրի բնակչության նվազումը, սփյուռքի կողմից օգնության միջոցով, նպաստում է հանրապետության կառավարության հնարավորությունների աճին: Նման սոցիալական պայմանագիրը, հասկանալի է, տանում է փակուղի:

Նոր մոդելների փնտրտուքներում, որոնք կարող էր ընդունել Հայաստանը, այն ցանկը, որ արդեն գտել են հեղինակները, կարող էր ավելի հետաքրքիր և համոզիչ լինել, եթե լրացվեր տիպով հայկականին մոտ երկու նշանակալի իրողությունների վերլուծությամբ. Նկատի ունեմ Իսրայել պետությունն ու հրեական սփյուռքը և Իռլանդիայի Հանրապետությունը և իռլանդական սփյուռքը: Ըստ էության, այդ պետությունները ստիպված են եղել լուծել խնդիրներ, որոնք շատ կողմերով նման են Հայաստանի Հանրապետության խնդիրներին: 

Եվ վերջինը: Ստեղծված պատմական արժեքներն և զարգացումն օգտագործելու գաղափարը ժամանակակից սոցիալական տնտեսագիտական տեսության համար բավական անմշակ ոլորտ է: Ցանկալի է հիշեցնել հեղինակներին, որ սոցիալ-մշակութային տնտեսագիտությունը ոչ միայն գիտության նոր, այլև բավական ճշգրիտ ոլորտ է: Արժեքների համաշխարհային հետազոտությունը, Արժեքների եվրոպական հետազոտությունը և բազմաթիվ տեսական աշխատությունները հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ նկարագրելու այս կամ խմբերի (այդ թվում էթնիկական) վարքագծային դիրքրոշումների ու արժեքների համալիրը, որպեսզի հասկանանք՝ զարգացման հնարավորություններում ինչի հետ են այդ բնութագրերն ավելի լավ համահարաբերակցվում:

Ուզում եմ մաղթել նախագծի հեղինակներին հետագա հաջող քայլեր և այդ գաղափարների մարմնավորում Հայաստանի Հանրապետության գործնական կյանքում:

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։