Ռոմեն
Եպիսկոպոսյան,
Հարություն
Սամուելյան

Ռոմեն Եպիսկոպոսյան, Հարություն Սամուելյան
Ռոմեն Եպիսկոպոսյան` կիբեռնետիկոս, համակարգային վերլուծաբան; Հարություն Սամուելյան` ֆիզիկոս, գրաֆիկ դիզայներ

Նախագծի մասին: Առաջին: Նախագծի հեղինակները հռչակում են երկու նպատակ՝ 1. հասարակության մեջ բանավեճ նախաձեռնել երկրի և ազգի ապագայի մասին, 2. պատկերացում տալ այդ ապագային վերաբերվող իրենց տեսլականի և վերջին տասնյոթ տարիների ընթացքում իրենց կողմից նախաձեռնած զարգացման նախագծերի մասին, որոնք կարող են այդ տեսլականը կյանքի կոչել:

«Ճամփաբաժանին» խմբի եռանդուն և ընդգրկուն նախաձեռնությանը հաջողվել է հարուցել ակտիվ, բովանդակալից և «համընդհանուր» քննարկում: Դրան համեմատաբար ուշ միանալու շնորհիվ մենք հնարավորություն ենք ստացել հետևելու հեղինակների կողմից բանավեճի կոչին ի պատասխան հրապարակված արձագանքների լայն ու բազմաբնույթ տարրապատկերին և անելու որոշակի ուսանելի եզրակացություններ: 

Նախ՝ երկրորդ նպատակի վերաբերյալ: Այն մասամբ իրագործված է և շարադրված տեքստը համապատասխանում է նպատակին: Տեքստն ընդգրկում է հարցերի մի ամբողջ համալիր՝ որոշակիորեն պարզաբանելով մեր ազգի եզակի կենսունակության հիմքերը, միաժամանակ արդարացիորեն ցուցանշելով հայության համախմբմանը խանգարող որոշ հանգամանքներ: 

Մոտենանք հույժ էական մի հարցի, հետագա քննարկման հանդեպ համարժեք վերաբերմունք ձևավորելու համար: Ներածության մեջ գրքի հեղինակները գրում են. «Մենք ազգը, երկիրն ու առանձին մարդկանց դիտարկում ենք ժամանակների խաչմերուկում, մենք վերլուծում ենք անցյալը, զննում ենք ապագան և փորձում ենք ըմբռնել՝ ինչպեˊս գործել ներկայում»: Անցյալը համարժեք վերլուծելու համար նախ հարկավոր է այն ճշտորեն գնահատել (նաև՝ ճիշտ տեսնել ապագան): Իսկ այն ներկան, որտեղ հեղինակները մտադիր են գործել, հայ հանրության պարագայում այնպիսի խորը արմատներ ունի, որոնք մոլորակի որևէ այլ ազգի մոտ անգամ չեն էլ նշմարվում (հիշենք թեկուզ 12500-ամյա Պորտասարը): 

Գրքի շոշափելի մասը կազմող պատմական տեսությունն իր բազմաթիվ տեղեկանքներով (ընդ որում՝ ոչ ամեն կարևորագույնի մասին) ներառում է մոտ 2000 տարի՝ սկսելով Տիգրան Բ-ի Մեծ Հայքից, սահմանափակվելով սոսկ քրիստոնեական շրջանով: Լրիվ դուրս է մնում համարժեք ըմբռնման համար ամենաէական և մեծապես որոշիչ բազմահազարամյա նախաքրիստոնեական շրջանը, որի ընթացքում տեղի են ունեցել հայ հանրության և նրա մշակութային ու քաղաքակրթական արժեհամակարգի ձևավորման բարդ և կարևոր գործընթացներ: 
Առանց աղբյուրների և արժեքային հիմունքների, բազմաթիվ ցեղախմբերից որպես հանրություն ձևավորված հայության դերի ըմբռնման, հնարավոր չէ հասկանալ այն ողջ բարդ համալիրը, որ մենք անվանում ենք Հայկական Աշխարհ:

Խոսելով ազգային ինքնատիպության և ավանդական արժեքների մասին հեղինակները շարադրել են դրանց բազմաթիվ բաղադրիչներ, բայց ուշադրություն չեն դարձրել ամենակարևորին. դեպի բարձր հոգևոր արժեքներն ունեցած մեր ժողովրդին բնորոշող ուղղվածությունն ու կողմնորոշվածությունը, ինչը սկզբունքորեն տարբերակել է հայերին բոլոր բազմաթիվ հարևաններից և պատմական գործընկերներից ընդարձակ ասպարեզի վրա բոլոր ժամանակներում, սկսած Հայկական լեռնաշխարհում նեոլիթյան հեղափոխության ողջ համալիրի ձևավորումից և դրանից բազում հազարամյակներ անց: Առանց դա ըմբռնելու, «մոռանալով» այն բացառիկ բնութագրերի մասին, որոնք հնագույն ժամանակներից մեր ժողովրդին, որպես հոգևոր արժեքներ պահպանողների, կրողների և տարածողների, արժանացրել են այլ ազգերը, շատ բաներ անհասկանալի կմնան մեր պատմական ճակատագրում և գնահատականները կլինեն աղճատված: Ըստ այդմ՝ «Քրիստոնեության հռչակումը Հայաստանի պետական կրոն», «Մեծ Հայքի բաժանումը Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև», «Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրերի գյուտը» ոչ մի կերպ չէին կարող վճռորոշ նշանակություն ունենալ հայ ինքնության ձևավորման գործում:

Սրան հավելենք, որ գրքում շարադրված պատմական անդրադարձը նշանակալի չափով խարսխված է խորհրդային պատմագիտության մեջ կազմավորված՝ մեր պատմության վերաբերյալ տեսությունների և հայացքների համակարգի վրա, որոնք, ոչ վերջին հերթին, հենվում են 19-րդ և 20-րդ հարյուրամյակների եվրոպացի գիտնականների աշխատանքների վրա: Այս ամենը զգալիորեն հնացել է և կարիք ունի էական վերաիմաստավորման, առավել ևս, որ կուտակվել են հսկայական քանակով նոր պատմական, հնագիտական, ազգագրական, լեզվաբանական, ժողովրդագրական, ծագումնաբանական և շատ այլ գիտական տվյալներ: Եվ, որ գլխավորն է, անդրադարձը չի բացահայտում (համենայն դեպս՝ ոˊչ անհրաժեշտ չափով) մեր մեծ պատմության այն կողմերը, էջերն ու հանգամանքները, որոնք զորեղ ոգեղեն լիցք են պարունակում և կարող էին ծառայել ազգային արժանապատվության զարթոնքին շատ ավելի, քան դա հաջողվել է հեղինակներին: Պատմական անդրադարձի թերությունները (այդ թվում՝ մեր կողմից չհիշատակած) մատնանշվել են և բանավեճի որոշ մասնակիցների կողմից:

Դիտարկումից դուրս է մնացել արդի ազգային «դիմանկարում» վճռորոշ դրույթը. յուրաքանչյուրի և համայն ազգի վերաբերմունքն առ այն, որ մեր Հայրենիքի մեծ մասը մեզնից բռնազավթված է, վիթխարի մշակութային, ազգային հարստություններ են յուրացված մարդասպանների, բռնավորների, ավազակների և նրանց հովանավորների ձեռամբ, ինչպես նաև՝ «բարենպաստ» իրավիճակից օգտված շատ գիշակեր-դիակապուտների կողմից: Ազգին պատճառված է անհավատալի ու անվերականգնելի ժողովրդագրական վնաս: Եվ սրան ծայրահեղ լուրջ նշանակություն չտալը (պատմական տեղեկանքներ ներկայացնելը գործի էությունը չի փոխում), մեղմ ասած, ոչ կառուցողական է: Անխտիր բոլորիս վրա է դրոշմված ոչ միայն ողբերգական, այլև ամոթաբեր խարանը: Եվ երկրի ու ազգի զարգացման ռազմավարությունը, թեկուզև գրավիչ մշակութային, կրթական, արտադրական և նման նախագծերով սահմանափակելը նշանակում է հաշվի չառնել մեր ապագայի վրա ներազդող հիմնական ռազմավարական գործոնը: Մինչև չկայանա պատմական Հայ Դատը և չվերածնվի Մայր Հայրենիքը, մենք չենք կարողանա վերստին ձեռք բերել մեր ազգային արժանապատվությունը, և բոլոր նախագծերն ու ծրագրերը, որքան էլ դրանք սքանչելի լինեն, կմնան թերարժեք: Ուստի՝ հիմնականը ցանկացած հնարավոր համընդհանուր ազգային նախագծում պիտք է լինի մեր լիարժեք սուբյեկտությունը (բոլոր իմաստներով) վերականգնելու և մեր ամբողջականությունը (տարածքային և ոգեղեն) վերգտնելու ռազմավարությունը: Եվ դրա բովանդակությունը պետք է լինեն ազգային Աղետի խոր վերլուծության ու պատճառների գիտակցման հարցերը, և հետևանքների լիածավալ չեզոքացման ուղիների առաջադրումը:

Վերոհիշյալի հետ անմիջական կապակցված՝ գրքում ուշադրություն չի հատկացված արդի պայմաններին, որոնցում գտնվում է Հայաստանը մեր որոշ մերձագույն հարևանների «շնորհիվ», և որոնցից մեկի հետ էլ գտնվում ենք, թող որ «մեղմընթաց», բայց կոշտ հիբրիդային պատերազմի վիճակում:

Գիրքը գրված է հիմնականում, այսպես ասենք, բիզնես-նախագծի և համապատասխան կառավարման դիրքերից ու շրջանակներում (դա նշել ենք ոչ միայն մենք), և այդ առումով («Ճամփաբաժանին»-ի հեղինակներն իրենց հաշիվ տալիս են այլ բիզնես-հայեցակարգերի հնարավորության մասին) դա լուծում է խնդիրը: Գուցե միայն մեկ այդպիսի դիրքորոշմամբ ելույթը բավարար լիներ շատ ու շատ այլ ժողովուրդների և հանրությունների համար, սակայն միանգամայն անընդունելի է մեր պետությունների և ամենայն հայության համար:

Երկրորդ

Հեղինակները կոչ են անում առաջարկվող սցենարները քննարկել Հայաստանում և Սփյուռքում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, այդ թվում՝ այսպես կոչված ինտելեկտուալ, քաղաքական, գործարար, ռազմական ընտրանիների կողմից և հրավիրել բոլոր տարիքի մարդկանց, հատկապես՝ երիտասարդության ուշադրությունը: Ենթադրվում է, որ երկրի և ազգի ապագայի մասին որոշումների կայացման իրավունքով օժտվածները պետք է հենվեն ընդհանուր հայտարարի գալու սկզբունքի՝ հասարակական համաձայնության վրա: Հասարակական համաձայնությունը գրավիչ գաղափար է: Սակայն այդ կոնսենսուսի համար պահանջվող՝ երկրի և ազգի համար բախտորոշ իմաստության մակարդակ ու հատուկ գիտելիքներ հասարակության անդամների մեծամասնությունից սպասելն ինքնին անիմաստ է: Սա ահրաժեշտ է ընդունել անաչառ հստակությամբ: Համաձայնության հիմնախնդրին սերտորեն շաղկապված է և նրանով իսկ կյանքի է կոչված իրական, ճշմարիտ ազգային ընտրանու պահանջարկի մասին հարցը: Հետայսու, ամբողջ տեքստում, «Ընտրանի» եզրույթով (մեծատառով) կանվանենք ճշմարիտ ազգային ընտրանին (որն առայժմ չկա), իսկ փոքրատառով «ընտրանի» բառը կօգտագործենք սովորական կտրվածքով՝ զանազան մասնագիտական ու այլևայլ ընտրանիների համար, որտեղ բացառված չէ նաև անարժան մարդկանց առկայությունը: 

Գրքում չկա կարևորագույն (ամենահրատապ) հարցի հստակ և համոզիչ սահմանումը. ի՞նչ է Ընտրանին, և ինչպե՞ս մենք՝ հայերս, կարողանանք այն ձևավորել: Իսպառ բացակայում է գերխնդիրներից երկրորդը (կամ առաջինը). հասարակության առավել պատրաստված և ընկալունակ մասի մոտ ճշմարիտ աշխարհըմբռնման անհրաժեշտությունը: Աշխարհաճանաչումը և Ընտրանու ձևավորումը երկու փոխկապակցված ու փոխպայմանավորված գերխնդիրներ են (հետայսու՝ Գերխնդիրներ), որոնք չլուծելով հնարավոր չէ կատարել ճշմարիտ և մեր ցանկալի ապագային համապատասխանող զարգացման ռազմավարության ընտրություն: 

Հեղինակները արդարացիորեն համարում են, որ ապագայի տեսլականի և նրան հասնելու ուղիների իրենց հայեցակարգը մեկն է հնարավոր տարբերակներից, և շատերի կողմից այն, իր որոշակի կողմերով, դիտարկվում է որպես բավականին հիմնավորված, համոզիչ և գրավիչ: Բայց, կրկնենք, կարող են (և պիտի լինեն, ու կհայտնվեն) այլ, ոչ պակաս հիմնավոր ու համոզիչ մոտեցումներ (եթե անգամ մնանք միայն բիզնես նախագծերի նյութական և մտավոր հարթություններում), և այդժամ արդեն անհնար կլինի գործել առանց Ընտրանու հեղինակության և իմաստության: Ընտրանու վճռորոշ առկայության բացակայությունը հասարակության մեջ, անխուսափելիորեն կհանգեցնի հակասությունների ու քայքայիչ վեճերի հաջողակ ու մտավոր զարգացած մարդկանց միջև: Որպես ողորմելի արդյունք՝ կշարունակվեն մեր բազում դժբախտություններն ու ողբերգությունները (հնարավոր է՝ և ավելի վատթար)... 

Այոˊ, «Ճամփաբաժանին» գրքի տեքստում կարելի է գտնել մտքեր Ընտրանու չափազանց կարևորության մասին, բայց, շեշտենք, այն չի սահմանվում, և անորոշ են մնում նրա ձևավորման մեխանիզմները: Դատելով նախագծի կայքում հրապարակված բանավեճի մասնակիցների կարծիքներից՝, Ընտրանու՝ որպես երկրի և համայն հայության կենսական պահանջմունքի, հարցը գիտակցվում է, որքան էլ տարօրինակ է, բնավ ոչ յուրաքանչյուրի կողմից: Իսկ նրանք, ովքեր այսուհանդերձ խոսում են Ընտրանու մասին, հաճախ ոչ ճիշտ կամ ոչ լրիվ են այն հասկանում: Առկա է Ընտրանու հարցի նկատմամբ տարակարծությունը. առհասարակ չըմբռնելուց մինչև գրեթե համարժեք ըմբռնումը (ցավոք՝ հազվագյուտ): 

Բաղձալի Ընտրանուց տարբերվող քաղաքական, ռազմական, տնտեսական, կրոնական, մտավոր և որևէ այլ ընտրանի անխուսափելիորեն ենթակա է սխալների, մոլորությունների, թուլությունների: Միայն Ընտրանին է օժտված Մոլորակի վրա հնարավոր առավելագույն ուժով, իշխանությամբ և իմաստությամբ, այն է՝ ոգեղեն հեղինակության իշխանությամբ: Եվ եթե (հետայսու չակերտների մեջ են առնված բանավեճի որոշ մասնակիցների խոսքերը) «հայ համայնքների և առանձին անհատների հարմարվողական արժանիքներն ու խոշոր տնտեսական հաջողությունները» պաշտպանվեին ոչ թե ընտրանու, այլ՝ Ընտրանու ուժերով, որի համար չէր կարող անակնկալ դառնալ միջավայրի «հանկարծ ծագած» թշնամանքը, և որն այս ու այն կողմ չէր նետվի հանգամանքների բերումով, ապա ապահովված կլինեին ոչ միայն «համայնքների և առանձին անհատների հաջողությունները», այլև կստեղծվեին ազգային և պետական շինարարության համար ցանցերի (և այլ ամենի ) համախմբման և ամենայն հարկավորի ձևավորման անհրաժեշտ նախադրյալները: Եվ հայությունը կխուսանավեր հետագա դժբախտություններից ու ողբերգություններից… Ազգային գաղափարախոսության և դրա կրողի՝ Ընտրանու (իր ոգեղեն առաքելությամբ) աստիճանակարգային կառուցվածք. սա է բոլոր և ցանկացած ցանցերի արդյունավետ, արգասաբեր և անվտանգ գործունեության ու զարգացման երաշխիքը: Եվ այդժամ թեˊ քաղաքական, թեˊ մտավոր ու բոլոր այլ ընտրանիները կհամապատասխանեն իրենց կոչումներին: 

Այոˊ, «հասարակությունը… պետք է գլխավորել ու վարել» և «սահմանել նրա համար հիմնավորված հստակ շարժման հետագիծ…» (Հակոբ Մխիթարյանի կարծիքը): Բայց անորոշ է մնում՝ ո՞վ, ինչպե՞ս և ինչի՞ հիմամբ դա կարող է և պետք է անի: Իսկ դա ի զորու է անել միայն Ընտրանին, և հենց այդ է նրա առաքելությունը: Այն Ընտրանին, որը համախմբված է համարժեք աշխարհաճանաչման և ընդհանուր նպատակի հենքի վրա: Առանց համարժեք աշխարհաճանաչման և հստակ ընդհանուր նպատակի Ընտրանի չի լինում: Գործնականում այդ նույնի մասին են գրում և բանավեճի ուրիշ մասնակիցներ, օրինակ՝ «…նկարագրված… ռազմավարությունը կայանալու փոքր շանսեր ունի՝ գործողությունների կոնկրետ պլանի բացակայության պատճառով, ճիշտ այնպես, ինչպես դա եղավ «Հայաստան‒2020» նախորդ աշխատանքի հետ: Հայաստանում իրականացված առանձին հաջող օրինակները դժվար թե կարողանան զարգացման խթան հանդիսանալ: Համակարգային մոտեցումը կարիք է զգում կաˊմ պետական մակարդակով քայլերի պարզ հերթականության, կամ՝ ուժեղ առաջնորդի, որն այդ մոտեցումը շարժման մեջ կդնի» (Սերգեյ Սահակյանի կարծիքը): Կաˊմ. «Այսօր մենք նորից ճամփաբաժանում ենք: Այոˊ, կա նոր պետական իշխանություն, հասարակությունն ունի Վերածննդի և, ի վերջո հենց, Զարգացման գործընթացների թողարկման պահանջարկ: Բայց իշխանությունն ընդամենը այդ գործընթացների կայացման գործիքն է: Առանց ինքնին ազգային Վերածննդի Գաղափարախոսության՝ այդ գործիքն ուղիղ հաշվով որևէ ինքնուրույն արժեք չունի» (Կարեն Գևորգյանի կարծիքը): Եվ նմանք:

Երրորդ 

Ողջ «Ճամփաբաժանին»-ը հայկական տարածքի ցանցերի և ցանցային կազմակերպման ջատագովքն է, ինչի համար նաև ներգրավվում են համապատասխան պատմական օրինակներ: Մենք միանում ենք ցանցերի և ցանցային փոխգործակցության կարևորության գնահատականին, առանձնապես՝ արդի համաշխարհայնացման գործընթացի պայմաններում: Եվ եթե անցյալում ազգի մի մասի զարգացմանը և բարեկեցությանը (ժամանակավոր) նպաստեց հայ ցանցերի մեծ թափը, ապա այսօր դրանց օգնությամբ կարելի է էապես առավելին հասնել: Ինքնըստինքյան ցանցը կարող է ինքնահամաձայնեցվել և գործել որոշակի շրջանակներում և սահմաններում (ոˊչ իր կողմից սահմանված) , սակայն անընդունակ է լուծելու վերհամակարգային խնդիրներ: Ուսանելի լուսաբանում կծառայի Հայկ Բալանյանի՝ մեծ ուշադրության արժանի տեքստից այս քաղվածքը. «Ռ. Վարդանյանի կողմից Աջեմօղլուի գրքից պարբերաբար մեջբերվող համեմատությունը ներառական և արտառական (էքստրակտիվ) զարգացման մոդելների մասին գործնականում հաստատում է իրականությունը. քաղաքական համակարգը գերիշխում է տնտեսականին, պետությունը պատմության գլխավոր խաղացողն է և սուբյեկտը, որ կարող է հինգ րոպեում սնանկացնել և ոչնչացնել յուրաքանչյուր կոստանդնուպոլսյան էմիրի կամ մոսկովյան, թիֆլիսյան կամ այլ նորահարուստի»: Հեղինակներն այդ մասին գրում են 31-րդ էջում. «Որպես կանոն՝ իշխանական ուղղաձիգները հաղթում են հորիզոնական ցանցերի հետ դիմակայությունում: Նոր Ջուղայի վաճառականների ցանցի ճակատագիրը, որոնք չունեին ինքնիշխան պետության հաստատությունների հենարաններ, լավագույնս է արտացոլում Ֆերգյուսոնի այդ եզրակացությունը»: «Ճամփաբաժանին»-ի հեղինակներն իրե՜նք են հենց գրում այս մասին:

Հ. Բալանյանը խոսում է կազմակերպության աստիճանակարգային սկզբունքի գերադասության անհրաժեշտության մասին ցանցայինի հանդեպ (հատկապես հայության համար) և հիմնավորում է դա: Զորօրինակ. «Հայոց պետականության կորստի պատճառ դարձավ դեպի օտար կենտրոնները կողմնորոշված հենց այդպիսի ցանցի ստեղծումը, որում կենտրոնախույս հոսանքները կործանեցին միասնական պետությունը, իսկ ազգային գաղափարախոսական առանցքը, ինչն այդքան չեն սիրում հեղինակները, թույլ եղավ և չապահովեց պետության գաղափարի շուրջ ազգային ռեսուրսների համակենտրոնացումը»: Արձագանքի ծավալը բավական մեծ է, և ավելի լավ է չմեջբերել դրա ինչ-ինչ հատվածներ, այլ՝ կարդալ ամբողջությամբ

Հ. Բալանյանի հիմնավորված երկյուղները ցանցերին և ուժի կենտրոններին վերաբերվող հարցերում համարյա եզակի են կարծիքների ողջ տարրապատկերում, ինչը մեր հասարակության հանդեպ տագնապ ու անհանգստություն է հարուցում. քչերն են գիտակցում աստիճանակարգային ուղղաձիգի սկզբունքի առաջնայնության և դրան ցանցային կառույցների ենթակայության անհրաժեշտությունը: Քչերն են տեսնում աստիճանակարգային կորուստների հաշվին ձևավորվող, ուստի և սուբյեկտության կորստին հանգեցնող «ցանցայնացման» արմատական վտանգները; քչերի համար է էական ցանցի հիմնական հանգույցի մասին հարցադրումը:

Այդ վտանգը եզակի գիտակցողներից է Հովհաննես Սարգսյանը. «…առանց զարգացման ընդհանուր ազգային ռազմավարության առկայության՝ մասնավոր ռազմավարությունները կարող են իմաստազրկվել, միմյանց հետ հակասության մեջ մտնել, չի լինի կուտակման և սիներգիզմի էֆեկտ: Իսկ ընդհանուր նախագծի մշակման համար հարկավոր է համազգային հաստատություն: Արդի պայմաններում նման հաստատություն, իմ կարծիքով, կարող է հանդիսանալ միայն հայոց պետությունը, որի դերն, իմ տեսանկյունից, հեղինակները թերագնահատում են… ցանցի արդյունավետությունն ու ինքնաբավությունը հնարավոր կլինեն, եթե միայն «ուժի տեղը» հանդիսանա սեփական ինքնիշխան պետությունը»:
 
Չորրորդ 

Մասամբ և որոշակի ընդհանրացնենք «Ճամփաբաժանին» նախագծին մեր անդրադարձը. 

ա) մեր ազգային ինքնության, նրա կառուցվածքի և բովանդակության ոչ լրիվ, իսկ եթե խիստ ասենք, ապա՝ բացարձակապես ոչ ճշմարտացի ըմբռնում.

բ) չի հասկացվում (ավելի ճիշտ՝ բացակայում է) մեր հանրության պատմության հիմնարար, երկարատև սկզբնական շրջանի (նեոլիթի ակունքներից) և դրան առնչվող բնութագրիչների ողջ համալիրի սկզբունքային դերը.

գ) նախորդից հետևող՝ ըստ էության «բիզնես նախագծի» սկզբունքային սահմանափակվածությունը, որն ամբողջովին գտնվում է աշխարհակարգը որոշող ոգեղեն ոլորտից դուրս ընկած հարթություններում. այնինչ հենց բարձրագույն ոգեղեն արժեքներին հայ հանրության (մոլորակում՝ ամենամեծ չափով) նախնական կողմնորոշվածությունն է հայի հիմնական բնութագրիչը, եթե չասենք՝ բովանդակությունը (որն այսօր, նշանակալի չափով կրկին անցել է պոտենցիալ ձևին), 

դ) այստեղից էլ՝ գլխավորը. Աշխարհհի կառուցվածքն անդրադարձնող Արժեքային աստիճանակարգի բարձրագույն մակարդակների անտեսում: Օգտագործելով (թերևս՝ ընդամենը մեկ անգամ) «սրբազան» եզրույթը, հեղնակները այնուամենայնիվ ոչինչ չեն ասում այդ սրբազանության բնույթի մասին, մինչդեռ հենց դա է վճռորոշն այս աշխարհում …

ե) և որ ամենաէականն է. սեփական մոտեցումների այլընտրանքայնության մասին հպանցիկ հիշատակմամբ հանդերձ, որոշումների ընդունման, դրանց համակարգային և համեմատական վերլուծության, ընտրական ընթացակարգի և, որ ամենակարևորն է, նախագծերը կյանքի կոչող սուբյեկտի նախընտրումը հիմնավորելու համար հեղինակներն իրենց առջև առավելագույնս ընդհանրացված ալգորիթմ մշակելու և առաջարկելու նպատակ չեն դնում: Պարզ ասած՝ անհրաժեշտ չեն համարում կենտրոնացնել սեփական բավարար ռեսուրսները Ուսուցչի Հաստատություն, այն է՝ ազգային Ընտրանի ձևավերելու ուղղությամբ:

Ընտրանու մասին հազվագյուտ հիշատակումներից մեկը վերջաբանում է (էջ 229), այն էլ՝ կորած հարցերի երկարագույն անընդմեջ ցուցակում, որոնք, «Ճամփաբաժանին»-ի հեղինակների կարծիքով, կարող են քննարկման առարկա դառնալ: Կհամարձակվենք ասել (և մենք հնարավորություն ենք ունեցել այդ մասին գրելու հեղինակներին), որ այդ հարցերից շատերին (գործնականում՝ բոլոր կարևորներին) կարճ և նախնական, կամ բավական սպառիչ ու հստակ պատասխանները տրված են մեր «Հայոց գերխնդիրները» գրքում (հետայսու՝ 1-ին գիրք), իսկ առավել ծավալուններն իրենց տեղը կգտնեն «Աշխարհաճանաչումը, աշխարհը և հայերը 21-րդ դարում» մատենաշարի (հետայսու՝ Մատենաշար) հաջորդ գրքերում, մասնավորապես՝ հրատարակման պատրաստվող «Կյանքի իմաստը և ազգի զարգացումը» երկրորդ գրքում (հետայսու՝ 2-րդ գիրք):

Եվ հինգերորդ

Քաղաքական ազգը չի կարող կայանալ առանց գաղափարախոսության և առանց Ընտրանու: Համարժեք աշխարհըմբռնում: Ազգային Ընտրանի: Ազգային առաքելություն, ազգային գաղափար և գաղափարախոսություն: Ոգեղենի ոլորտները: Բարձրագույն ոգեղեն արժեքներին մեր ժողովրդի համար վճռորոշ միտվածությունն ու կողմնորոշումը, ինչը հայ ինքնության «ներպատվաստված չիպ»-ն է, մշակութաքաղաքակրթական մակնշիչը: Դրա ըմբռնումը պետք է դրվի ազգային իդեոլոգեմի հիմքում: Ոգեղեն հիմնաքարի անտեսումն անկարելի կդարձնի ազգային Տաճարի կառուցումը, որքան էլ կիտված և հրապուրիչ թվան պլանները, ծրագրերն ու նախագծերը: Աշխարհը՝ Աշխարհակառույցը, կերտված է Ոգեղեն Նախագծով և Նրան համաձայն էլ ապրում է, աճում, զարգանում, գալար առ գալար անցնելով իր անվերջանալի բնաշրջության պարուրագիծը: Այնպես որ՝ Գիտակցությունն է որոշում մնացած ամեն բան, ներառյալ՝ մարդկանց անվտանգությունը, նյութական բարեկեցությունն ու երջանկությունը… Իսկապես. «եթե չգիտես՝ ուր լողալ, ապա ոչ մի քամի քեզ համընթաց չի լինի»: Սենեկա: 

Անմիջականորեն «Ճամփաբաժանին» չառնչվող դիտողություն. Մեկ (բարեբախտաբար՝ հազվագյուտ) դեպքում «քաղաքականապես կոռեկտ» կերպով տուրք է տրվում մտացածին և շատերի համար ակնհայտ վտանգներ անթեղող այնպիսի «համամարդկային արժեքներին», ինչպիսիք են մատից ծծված և ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար ստորացուցիչ, գենդերային հարցը և «սահուն» կերպով դրան միախառնված ԼԳԲՏ ընկերակցության իրավունքների հարցը: Բերենք ամբողջական համապատասխան քաղվածքը. «Եվ վերջինը՝ ըստ կարգի, բայց՝ ոˊչ ըստ նշանակալիության. բնակչության լուսավորման և ուսուցման ուղղությամբ մեր գործադրած ջանքերում մարդու իրավունքների, կանանց իրավունքների զարգացումը, գենդերային հավասարության, ԼԳԲՏ իրավունքների խրախուսումը և այլն կարևոր հարցեր են, որոնց հարկ է ուշադրություն դարձնել: Պիտի խոստովանենք, որ մեր բնակչության զգալի մասը պատշաճ չի ներկայացված և մասնակցություն չի ունենում մեր նպատակներին հասնելու աշխատանքում: Նախագծեր մշակելիս պահանջվում է մշտապես հաշվի առնել գենդերային գործոնը: Լինելով փոքր ազգ՝ մենք պետք է առաջ մղենք և ապահովենք հասարակության կյանքում նրա բոլոր անդամների մասնակցությունը»: Արձագանքի հեղինակն ակնհայտորեն չի հասկանում, թե միանգամայն որոշակի նպատակներով հասարակության մեջ դիտավորյալ ներարկվող նման բաները որքան են խորթ մեր (և հենց հանուր մարդկության ) ոգեղեն կառուցվածքին, մշակույթին և հասարակական կյանքի նորմերին: Դա կարող է «արդարացնել» միայն այն, որ այդ պարոնը (Սիմոն Ասերջյան) ապրում և աշխատում է Հայաստանից հեռաշատ Կանադայում և արդեն իսպառ ընկղմվել է «արդի» արևմտյան մտածելակերպի խորխորատները… Թերևս այդ և նման «քաղաքականապես կոռեկտ» ձևախեղումներին պետք է հրապարակային հատուկ լուսավորչակազդուրիչ ծրագիր նվիրել …

Անցնում ենք մեր տեքստի երկրորդ մասին: 

«Մեծ ճշմարտությունները չեն ներազդում զանգվածների սրտերին: Եվ այժմ, երբ ողջ աշխարհն է մոլորության մեջ, ինչպե՞ս կարող եմ առաջնորդել, թեպետ գիտեմ ճշմարիտ ուղին: Եթե գիտեմ, որ չեմ կարող, բայց և այնպես փորձում եմ հասնել հաջողության, դրանով իսկ չե՞մ ստեղծում արդյոք մոլորության ևս մեկ աղբյուր: Բայց եթե ես չսկսեմ պայքարել, ապա ո՞վ կսկսի»: Չժուան Ցզի, մ.թ.ա. 4-րդ դար: 

Չինացի իմաստունը սա ասել է Մթին դարաշրջանի՝ Երկաթի «դարի» սկզբում՝ ըստ Խորքային գիտելիքի (ԽԳ): Խորքային գիտելիքը մարդկության հավաքական իմաստությունն է (ԽԳ-ի մասին տեˊս 2-րդ գիրքը): Այսօր մենք գտնվում ենք նոր «դարի» ամենասկզբում, և իրադրությունն արմատապես փոխվել է: Ճշմարիտ ուղին գիտեցող մարդիկ, ինչպես և այնժամ, աննշան քիչ են (իհարկե՝ նրանք, ովքեր ենթադրում են, թե գիտեն, միշտ էլ շատ են եղել): Բայց, այն ժամանակվա համեմատ, աճել է մարդկանց գիտակցության միջին մակարդակը: Եվ, որ գլխավորն է, մենք գտնվում ենք մարդկության զարգացման վեր խոյացող աղեղին: 

«Ճամփաբաժանին»-ի հասցեին սեփական դիտողություններն արտահայտելու իրավունքը մեզ տալիս են ԽԳ-ի հիման վրա տեսնված և հասկացված աշխարհի վիճակն ու հայոց հիմնախնդիրների էությունը: Նույն այդ ԽԳ-ն, մեզ թույլ է տվել նաև մշակել դրանց լուծմանն ուղղված հստակ մոտեցում: Առանց մարդկության հավաքական իմաստության մենք չէինք կարող դույզն իսկ մոտենալ ճշմարտությանը, ինչքան էլ տաղանդավոր, խելացի և անգամ հանճարեղ լինեինք: Բանավեճի համատեքստը որևէ մեկի կամ մարդկանց խմբի մասնավոր կամ անձնական գործը չէ. դա ընդգրկում է ամբողջ աշխարհը (ոչ միայն հայկական) և պահանջում է իմաստավորված ու պատասխանատու վերանձնական համատեղ գործունեություն: Եվ դեն նետելով անհամեստության մեջ հնարավոր մեղադրանքը (մենք ընդամենը հասկացել ենք, որ պետք է բարձրանալ գիգանտների հսկաների ուսերին…), այժմ պարտավոր ենք շարադրել հիմնախնդիրների սեփական ըմբռնումը:

Մեր մոտեցման հիմունքներն ու մեր առաջարկությունները

1. Խնդրի դրվածքը

Ընդհանուր շղթան՝ 1. Կյանքի համընդհանուր Իմաստը – 2. Աշխարհաճանաչումը – 3. Առաքելությունը (ազգի, մարդու) – 4. Ազգային գաղափարը – 5. Ազգային գաղափարախոսությունը – 6. Ազգի կազմակերպվածությունը – 7. Գործնականը:

Ազգի Կազմակերպվածությունն ու Գործնականը՝  մեր ազգային Տաճարի (Ազգային ցանցային համակառույցի աստիճանակարգի՝ ԱՑՀԱ) Ճարտարապետությունն ու Շինարարությունը պետք է իրագործվեն ամուր հողի վրա, այլ ոչ թե՝ սորուն ավազի:

Նպատակն իմաստի նկատմամբ միջոց է: Իմաստն արդարացնում և բացատրում է՝ ինչոˊւ նպատակ դնել և հասնել դրան:

«Նպատակ, իմաստ» Գլխավոր շղթան. 1. Մատենաշար գրելու նպատակը՝ Գերխնդիրների լուծումն է, Գերխնդիրների իմաստը՝ Հայաստանում (և Սփյուռքի համայնքներում) իմաստուն իշխանություն ապահովելուն ուղղված հուսալի և մշտապես աշխատող համակարգի ձևավորումն է: 2. Իմաստուն իշխանություն ձևավորելու նպատակը ազգային Հայրենիքի վերականգնումն է; Հայրենիքը վերականգնելու իմաստը ազգային առաքելության արդյունավետ իրագործումն է: 3. Առաքելությունն իրագործելու նպատակը կյանքի համընդհանուր Իմաստի փուլ առ փուլ իրականացումն է, կյանքի համընդհանուր Իմաստի իմաստը գիտակցված մասնակցությունն է Ոգեղեն Նախագծով մարդուն վերագրված հղացքի կենսագործմանը:

«Նպատակ, իմաստ» Գլխավոր շղթայի իրականացումը պահանջում է հսկայական թվով տարաբնույթ մասնավոր «նպատակ, իմաստ» շղթաների առաջադրում և կատարում: Մասնավոր շղթաների մեջ է մտնում անձնական, խմբային և ազգային նպատակների, իմաստների ողջ բազմազանությունը՝ արիացի ազգերի ցեղային (ռասայական) համերաշխությունը, աշխարհի Ընտրանու ձևավորումը և այլն: Ընդհանուր շղթայի էությանն անծանոթների համար շատ բաներ, այդ թվում՝ ազգային Հայրենիքի վերականգնումը կամ օրինակելի հարաբերություններն ազգային (առավել ևս՝ միջազգային) մակարդակով, վառ երևակայություն են, անիրագործելի երազանք: Աշխարհի համարժեք ըմբռնման և համապատասխան գործողությունների դեպքում դա հասանելի է:

Ընդհանուր և Գլխավոր շղթաների էությունների վերհանումը սկսված է և շարունակվում է Մատենաշարում:

2. Ազգային համախմբման գլխավոր խոչընդոտը 

«Հայերին չի կարելի հաղթել, նրանց կարելի է բաժանել»: Սա ասել է պարսից արքա Դարեհ 1-ինը երկուսուկես հազար տարի առաջ: «Հայաստանն անձնասպանությամբ վերջ տվեց իր քաղաքական գոյությանը: Նա պարտվեց իր ներքին անհամերաշխության դևից, և ապա արտաքին թշնամիներից: Նա ինքնակործան եղավ»: Գարեգին Նժդեհ:

Մի կողմից՝ խելացի, գործիմաց, տարբեր տաղանդներով օժտված մարդիկ ազգային հարստություն են, մյուս կողմից՝ խելացիների և տաղանդավորների անհաշտելի տարաձայնությունները հազարամյակներով քայքայում են Հայաստանը և մասնատում հայությանը: Եկել է իրականությունը գիտակցելու, դրա պատճառները խորությամբ ըմբռնելու, ինչպես նաև՝ ազգային համախմբման ճանապարհին այդ Գլխավոր խոչընդոտի հաղթահարման ժամանակը:

3. Տարաձայնությունների գլխավոր պատճառը 

«Տգիտությունը լինում է երկու տեսակի. մեկը՝ անգրագետը, նախորդում է գիտությանը, մյուսը՝ սնապարծը, հաջորդում է դրան: Տգիտության այդ երկրորդ տեսակը ստեղծվում ու ծնվում է գիտության կողմից նույնկերպ, ինչպես առաջինն է ավերվում և ոչնչացվում իր կողմից»: Մոնտեն:

Առաջին տեսակի տգիտությունը «ցածրագույն չիմացությունն է», չկրթվածությունը, խելքի չզարգացածությունը: Նրան հատուկ են ինչպես անվստահությունն ամեն ինչի հանդեպ, ինչ դուրս է իր պատկերացումների սահմաններից, այնպես էլ՝ մյուս դեպքերում, լիակատար վստահությունն այն ամենի հանդեպ, ինչը հասու չէ սեփական ըմբռնմանը:

Երկրորդ տեսակի տգիտությունը «բարձրագույն չիմացությունն է»: Նրան հատուկ է բացատրելու, սովորեցնելու, իրենը պնդելու և աշխարհի սեփական պատկերում չտեղավորվող ամեն ինչը հերքելու հագուրդը: Նրան բնորոշ է սեփական պնդումները կառուցելու և ապացուցելու նպատակով, որպես կանոն, չհիմնավորված նախադրյալներից ելնելը (սովորաբար՝ անգիտակցորեն). այն ամենն, ինչն իր կողմից չի ընկալվում, հայտարարվում է կեղծ և վնասակար:

Իր հերթին՝ գիտությամբ ծնված բարձրագույն չիմացությունը կործանվում և ոչնչացվում է ԽԳ-ով: Այդպես է ի հայտ գալիս ներդաշնակ մարդը, որն իր զարգացման գործընթացում վերաճում է Իմաստունի (իմաստության մասին տեˊս 1-ին գիրքը): Ճշմարիտ գիտությունը (առանց կասկածելի վարկածների և տեսությունների) ԽԳ-ի օրգանական մասն է:

Գիտությունը, իր առանձնահատկության բերումով, չի դիտարկում և, հետևաբար, չի կարող տալ ամենից կարևոր հարցերի պատասխանները՝ «ի՞նչ անենք», «ինպե՞ս ապրենք», «ինչպիսի՞ն է մարդու, ազգի կոչումը (առաքելությունը)», «ի՞նչն է կյանքի համընդհանուր Իմաստը» ևն: ԽԳ-ի հիմունքների յուրացման բարդությունն այն է, որ դրա համար պահանջվում է ներքին մեծ աշխատանք, սեփական սխալները, մոլորությունները տեսնելու ձգտում, սեփական էգոի զսպում: Պետք է միշտ հիշել՝ ա) երբեք չես կարող մոտենալ իմաստության շեմին (ԻՇ), քանի դեռ փակ ես այն ամենի առաջ, ինչ հերքում է քո ճշմարտությունը, բ) բարձրագույն գիտելիքը սեփական չիմացության մասին գիտելիքն է: Հին տիպարները, եղանակներն ու հասկացությունները սպառել են իրենց: Միամտություն է ենթադրելը, թե առանց ԽԳ-ի հիմունքների իմացության հնարավոր է համարժեքորեն ըմբռնել և որակապես բարելավել աշխարհը, լուծել համընդհանուր խնդիր, համախմբել ազգը:

«Ոչ մի մարդ չի զբաղվում մի արհեստով, որը գոնե փոքր-ինչ չի սովորել. սակայն ամեն ոք իրեն բավական որակավորյալ է համարում ամենադժվար արհեստով՝ պետության կառավարմամբ զբաղվելու համար»: Սոկրատես: Ավելին. ամեն ոք իրեն բավական բանիմաց է համարում աշխարհաճանաչման պարագայում՝ առավել բարդ նույնիսկ ոչ թե արհեստում (ավելին, քան պետության կառավարումն է), այլ արվեստ-գիտության մեջ: Բարձրագույն չիմացության աշխարհում, որտեղ գործում է խելացիների ճնշող մեծամասնությունը, լավ բուժվում են «ախտանիշները», բայց՝ ոˊչ երբեք պատճառները: Պատճառների չիմացությունը հանգեցնում է, հաճախ՝ աճման կարգով, նոր «հիվանդությունների»: Պատճառները չեն հասկացվի, քանի դեռ «բժիշկները» սնապարծ են ու համոզված՝ աշխարհի սեփական՝ մեծամտությամբ մթագնած, ըմբռնման մեջ: Նրանց շարքերում, իհարկե, կան համեստ, ազնիվ մարդիկ: Բայց դա բավարար չէ: Քանի դեռ մարդը չի դարձել ներդաշնակ, մուտք չի գործել ԽԳ-ով ծնվող ներդաշնակության աշխարհ, նրա մեջ, հաճախ ենթագիտակցաբար, խորապես ընդերված է սեփական կարևորության զգացումը, որը թույլ չի տալիս լքել բարձրագույն չիմացության աշխարհը:

Խելացի մարդկանց հիմնարար տգիտության մի օրինակ. Երեխաները հաճախակի հարցնում են. «ինչո՞ւ պետք է լինել բարի և ազնիվ, այլ ոչ թե՝ ստախոս եսասեր»: Նման «մանկական» հարցերին ոˊչ մի (!) խելոք, որ չի յուրացրել ԽԳ-ի հիմունքները, չի կարող համոզիչ պատասխան տալ: Որովհետև կհաջորդեն բազմաթիվ այլ «ինչի՞ համար և ինչո՞ւ»-ներ: Եվ այդ բոլորն էլ պետք է բացատրվեն: Չէ՞ որ շրջապատող աշխարհը հակառակն է ապացուցում: Մանկական հարցերին անգամ տրվող հիմնավորված բացատրությունը պահանջում է կյանքի համընդհանուր Իմաստի ըմբռնում: Արդի կրթությունը (դաստիարակությունը) խորապես թերարժեք է, քանզի դրա արտադրանքը բարձրագույն չիմացության աշխարհի բնակիչներն են: Արդյունքը՝ մեր աշխարհի անմխիթար վիճակն է:

Տարրական, «մանկական» հարցերին համոզիչ պատասխաններ չունենալով հանդերձ, մարդիկ միշտ էլ «հիմնավորումներ» են գտնում իրենց, մեղմ ասած, տգեղ խոսքերի և արարքների (շահերի) համար, իսկ հասարակությունը, սեփական տգիտության բերումով, հաճախ հանդուրժում է դա: Գիտությանը հայտնի մարդկության պատմությունը տգիտության պայքարն է անարդարության դեմ:

Տարաձայնությունների գլխավոր պատճառը տգիտությունն է: Ամենից առաջ՝ խելացիների տգիտությունը: Հաջողությունների հասած, հեղինակություն վայելող խելացիների: Նրանցից շատերը ազնիվ են, օրինավոր, մտադրությունները բարի են: Բայց նրանք բարձրագույն չիմացության աշխարհի բնակիչներ են: Սա յուրաքանչյուր խելացու, սակայն ոչ բավարար իմաստունի դժբախտությունն է: Դա մեր ընդհանուր դժբախտությունն է: Հայոց բոլոր ողբերգությունները (և բոլոր ժողովուրդների փորձանքները) արդյունք են խելացիների տգիտության (բարձրագույն չիմացության): «Տաղանդիզմ» կրողների տգիտության, որոնց ստեղծարար ավանդին այդչափ համոզված են ապավինում «Ճամփաբաժանին»-ի հեղինակները:

«Բանականության քունը հրեշներ է ծնում: Բայց վերջին դարի պատ-մությունը ցույց է տալիս, որ արթուն բանականությունը, եթե զերծ է խղճի ձայնից և բարոյականությունից, ընդունակ է ծնելու անհամեմատ սարսափելի և ավերիչ հրեշներ:» (1-ին գրքից): Ճշտենք. անգամ տաղանդավոր բանականությունը, խղճով և բարոյականությամբ հանդերձ, որը սակայն չի մոտեցել ԻՇ-ին, ի վիճակի է, թեկուզ ամենաբարի մտադրություններով, ծնել ահավոր հրեշներ: Պատճառը՝ խղճի և բարոյականության ճշմարիտ բնույթի չըմբռնելն է: Մարդկության պատմությունն ասվածի ամենավառ վկայությունն է:

«Տաղանդիզմ»-ի նոր դարաշրջանի գալստյան մասին ենթադրությունը (և կրկին՝ բարի մտադրություններ...) մարդկության կործանման կանխատեսումն է: Տաղանդները միշտ էլ եղել են, կան ու կլինեն: Տաղանդների շնորհիվ մեր աշխարհն ունի տպավորիչ նյութամտավոր նվաճումներ: Բայցև տաղանդավոր մարդիկ են մեր աշխարհը հասցրել ողբալի վիճակի:

Բազում լուրջ մտածողներ խոսել և խոսում են մեր աշխարհի համակարգային ճգնաժամի, մեզ սպառնացող կործանման, մոլորակի ծանր հիվանդության, մարդկային բնույթի փչացման և այլնի մասին: Ակնհայտ է, որ տեղի ունեցողի պատճառը մեր՝ մարդկանց մեջ է: «Հարկ է հիվանդության խորքային պատճառները փնտրել մարդկային արժեքների ոլորտում»: 1-ին գրքում ասվում է. «Հիմնային և խորքային նշանակություն ունեցող միակ գործոնը՝ մարդկանց, ժողովուրդների և ռասաների ներքին բնության զարգացման սկզբունքային տարբերությունը, ամենից քիչ է հաշվի առնվում: Դա է արդի աշխարհի հակասությունների և նրանում թագավորող քաոսի գլխավոր պատճառը»:

Ավելի ճիշտ չէ՞ ենթադրել իմաստության ապագա դարաշրջանի («իմաստիզմ»-ի) գալուստը՝ բազում մարդկանց կողմից սեփական տգիտության գիտակցումն ու այն նվազեցնելու ցանկությունը, իսկական համաշխարհային Ընտրանու անհրաժեշտության ըմբռնումը: Իմաստության առաջնակարգությունը գիտակցելու դարաշրջանը, որի օրգանական մասն է հանդիսանում տաղանդը, մարդկության ծանր հիվանդության բուժման միակ ուղին է: Այն թույլ կտա բժշկել արդի համաշխարհային ժահրն ու խոցերը, կապահովի մտավոր-ոգեղեն նվաճումների գերակայությունը:

4. Անկախ ՀՀ-ում բարձրագույն չիմացության հետևանքները

«Քառյակը՝ 1999 թ. իշխանությունների ճնշման ներքո ընտրված կաթողիկոսը և անկախ Հայաստանի առաջին երեք նախագահները, ովքեր իրենց տգիտության (բարձր պաշտոնում ծառայության համար անհրաժեշտ իմաստության պակաս) բերումով ՀՀ-ը հասցրին ճգնաժամային վիճակի, ինչը ծանր հանցանք է հայ ժողովրդի դեմ»: Սա 1-ին գրքից է: Հաճախ բարձրագույն (կամ ցածրագույն) չիմացության մարդը, ստանալով մեծ միջոցների աղբյուրներ, դառնում է հանցագործ (կան և բացատրելի բացառություններ. այդպիսիներից է, չնայած իր մոլորություններին ու սխալներին, ՀՀ-ի այժմյան ղեկավարը. մաղթենք իրեն և մեզ, որ նա ևս հանցագործ չդառնա): «Տգիտությունը ամեն ինչ մասնատում է և քայքայում, իսկ իմաստությունն ամեն ինչ միավորում է և համադրում: Կյանքում մեծ հաջողությունների և ազդեցության հասած խելացի, բայց ոչ բավականաչափ իմաստուն մարդիկ են հենց մեր մոլորակում դժբախտությունների և ողբերգությունների գլխավոր աղբյուրը:» (1-ին գիրք):

5. Գիտակցության մակարդակները

«Տգիտություն – իմաստություն» սանդղակում շատ աստիճաններ կան, և յուրաքանչյուրի վրա խմբավորվում են գիտակցության մակարդակով մոտ մարդիկ: Կա բեկումնային աստիճան՝ իմաստության շեմը (ԻՇ): Որքան ցածր է մարդը բեկումնային աստիճանից, այնքան գերիշխում է մարդու ցածրագույն բնությունը, որքան բարձր է՝ այնքան գերիշխում է բարձրագույն բնույթը: Մարդու ցածրագույն բնույթի արժեքներն են՝ փողը, իշխանությունը, շահերը; բարձրագույն բնույթինը՝ Սերը, Ճշմարտությունը, Արդարությունը: ԻՇ-ին մարդու մեջ ավարտվում է աշխարհայացքային հեղափոխությունը: Նա հասունացել է իր տգիտության աստիճանը գիտակցելու և աշխարհը համարժեք ըմբռնելու համար: Իր և հարազատ ժողովրդի վերապրած ու իմաստավորված տառապանքները օգնեցին նրան: ԻՇ-ում անցում է կատարվում բարձրագույն չիմացության աշխարհից դեպի ներդաշնակության աշխարհ: ԻՇ-ում երևան են գալիս նախԸնտրանու թեկնածուները: ԻՇ-ից վեր գտնվում են ապագա Ընտրանու թեկնածուները: Երկրագնդի բոլոր ազգերից, իրենց ծագմամբ, վիթխարի պատմական փորձով (տակավին անհրաժեշտ չափով չիմաստավորված), Հայի արժեքների և բնավորության շնորհիվ հենց հայերն են ի զորու, մարդկության զարգացման արդի փուլում առաջին անգամ, ձևավորելու ԱՑՀԱ՝ Ընտրանու գլխավորությամբ:

6. Ինչպե՞ս կհաղթահարվի գլխավոր խոչընդոտը

Մարդու համար ամենից արժեքավորն իր սեփական փորձն է, կատարվածի ըմբռնումն ու սեփական հետևություները, նրա աշխարհընկալումը, և ոչ թե այն, ինչ իրեն պարտադրվում է դրսից: Ինքնուրույն մտածել և որոշումներ կայացնել. այսպիսին են խելացի մարդու յուրահատկությունը, անհատականությունը: Այդպես է վարվում մեծամասնությունը: Հազվագյուտ խելացիներն են, որոնք միաժամանակ ազնիվ են, արի և ներքուստ անկաշկանդ, ընդունակ են կասկածի տակ դնել աշխարհի մասին սեփական պատկերացումների հավաստիությունը: Երբ մարդը, մնալով ինքնուրույն, ազատ մտածող անհատականություն, անկեղծորեն կցանկանա հասկանալ սեփական աշխարհըմբռնման թերարժեքությունը, այդժամ նա կմոտենա ԻՇ-ին: ԻՇ-ին մոտեցողները, ԻՇ-ում գտնվողներն ու ԻՇ-ից վեր աճածներն են Հայ աշխարհի առավել արժանավոր, առավել որակյալ մարդիկ: Անվանենք նրանց Լավագույններ: Լավագույններից կձևավորվեն ապագա նախԸնտրանին և Ընտրանին: Կազմակերպված, միասնական Լավագույնները կհաղթահարեն գլխավոր խոչընդոտն ու կապահովեն հայության համախմբումը: «Աշխարհում ոչինչ չի կարող դիմակայել կազմակերպված խելքերի բավարար մեծ թվի միավորյալ ջանքերին»: Տեյար դե Շարդեն: Ենթադրում ենք, որ դե Շարդենը նկատի ուներ իմաստուն խելքերը:

7. Լավագույնների բացահայտումը

ԱՑՀԱ-ի լրատվական-տեղեկատու ծառայության կարևորագույն խնդիրը (տեˊս 1-ին գիրքը) ԱՑՀԱ-ի կազմավորման գործընթացի մասին հնարավորինս մեծ թվով մարդկանց տեղեկացնելն է: Տեղեկության շուրջ խորհրդածելու արդյունքում ի հայտ են գալիս Գիտակցողները՝ նրանք, ովքեր գիտակցում են, որ Հայությանը ծայրահեղ անհրաժեշտ է լուծել Գերխնդիրները: ԱՑՀԱ-ի եռամակարդակ աստիճանակարգում առաջինը Գիտակցողների մակարդակն է: ԱՑՀԱ-ի ամեն մակարդակ, իր հերթին, բաղկացած է մի քանի աստիճաններից: Երկրորդ մակարդակը Փորձարկայինն է: Այդ մակարդակ են ելնում աշխարհը համարժեք ըմբռնելուն անկեղծ ձգտող Գիտակցողները: Երրորդ մակարդակը ՆԽ-ի (Նախաձեռնող խումբ՝ նպատակամղված ԱՑՀԱ-ի ձևավորմանը) անդամների մակարդակն է: Դրան են անցնում աշխարհաճանաչման պարագայում մեծ հաջողությունների հասածները: Նրանք էլ հենց Լավագույններն են: 

8. ԱՑՀԱ-ի աշխարհի մշակույթը 

Աշխարհի կեղծ ըմբռնումը հանգեցնում է թերարժեք հիմքերի, որոնց վրա են կառուցվում մարդկանց, մարդկային խմբերի, պետությունների փոխհարաբերությունները: «Անհարմարավետ, սառը, դաժան և կեղծ աշխարհը, որից մենք բողոքում ենք՝ ամենն այդ մենք ենք ուրիշների համար»: Ֆելիքս Խվալիբուգ: Մեր երկրային աշխարհը հարաբերությունների դպրոց է: Մարդիկ պետք է շփվեն, չեն կարող չշփվել: Տգիտությունը, փոխհարաբերությունների խորքային մշակույթի բացակայությունը՝ տարաձայնությունների, հակակրանքի, ատելության և թշնամանքի գլխավոր պատճառներն են:

ԱՑՀԱ-ի աշխարհում դրված է նոր՝ օրինակելի մշակույթի սկիզբը, որը ձևավորվում և արմատավորվում է ԱՑՀԱ-ի կայացմանը համընթաց: Նրա գերիշխող սկզբունքը Սերն է: «Ես քեզ սիրում եմ»՝ ԱՑՀԱ-ի աշխարհում նշանակում է «ես բարյացակամ եմ քո նկատմամբ և քեզ ցանկանում եմ ամենայն բարին, վստահում եմ քեզ, դու ինձ հետաքրքրում ես, ես բաց եմ քեզ համար և բացարձակ անկեղծ եմ քեզ հետ, պատրաստ եմ օգնելու քեզ. համարձակ ինձ դիմիր ամեն հարցով»: Սիրող մարդն ապրում է սիրող աշխարհում:

ԱՑՀԱ-ի աշխարհում ՆԽ-ի անդամներն անընդհատ բարելավում են իրենց փոխհարաբերությունները, կառուցում են դրանք ամուր, հուսալի հիմքի՝ օրինակելի փոխհարաբերությունների հիմքի (ՕФՀ) վրա: ԱՑՀԱ-ի մշակույթի հենքում բաց, բարյացակամ, վստահելի, շիտակ և աներեսպաշտ փոխհարաբերություններն են: 
Նոր աշխարհը սկզբում ձևավորվում է այն մարդկանց նեղ շրջանակում, ովքեր տեսնում են ապագան որպես նոր մշակույթ կրողների անշեղորեն ընդլայնվող հանրույթ, և այդ աշխարհում տեղ չեն գտնի մարդու համար անվայել՝ նրա ստորագույն բնույթի արտահայտումները, զազրելի եսամոլության բազմատեսակ դրսևորումները՝ իր բոլոր տարբերակներով: ՆԽ-ն, իր անդամների անձնական օրինակը և գործընթացի մասնակիցներին աջակցությունը ԱՑՀԱ-ի մշակույթի կայացման և հաստատման երաշխիքն են:

Վեճերը, վիրավորանքները, սուտը, անհանդուրժողականությունը, մրցակցությունը բնորոշ են սովորական աշխարհին, և քիչ հավանական են, կատարյալում՝ բացառված են ԱՑՀԱ-ի աշխարհում: ԱՑՀԱ-ի մշակույթի կարևոր բնութագրիչը՝ մարդկանց և ազգերի միանման չլինելու փաստի ընկալումն է ցանկացած չափանիշով և, հետևավաբար՝ ամենատարբեր հարաբերություններում նրանց սկզբունքային անհավասարության ընդունումն ու ըմբռնումը: Բովանդակալից երկխոսություն կարող է ծավալվել գիտակցության մերձավոր մակարդակի մարդկանց միջև, և իմաստ չկա (նույնիսկ՝ այդ ամենից միայն վնաս կա) մարդու հետ քննարկելու ինչ-որ բան, որին նա դեռ անպատրաստ է. այդ «դասարանին» դեռ չի հասել: ԱՑՀԱ-ի աշխարհն ապահովում է յուրաքանչյուր առարկայի առավելագույն կառուցողական քննարկումը: ԱՑՀԱ-ում քննարկելիքի որակն ու բովանդակությունն ավելի կբարելավվեն և կինքնահամաձայնեցվեն, կերտելով մտավոր-ոգեղեն կառույցի ամբողջական և ներդաշնակ պատկեր, ազգային գաղափարախոսություն:

9. Օրինակելի փոխհարաբերությունների հիմքը (ՕФՀ)

Ստորև բերված են ԱՑՀԱ-ի աշխարհում ՕФՀ-ի անկյունաքարային հիմունքները:

ա) Բարոյական կողմնորոշիչներ. Բարձրագույնին ուղղված արժեքների Աստիճանակարգ: 

բ) Ընտրանու գլխավորությամբ ձևավորվող ԱՑՀԱ-ի աստիճանակարգային-ցանցային կառուցվածք:

գ) Կարևոր սկզբունքներ (տեˊս 1-ին գրքի համանուն բաժինը):

դ) Իմաստունների տրամաբանությունը (տեˊս 1-ին գրքի համանուն բաժինը):

ե) Փոխհարաբերությունների կանոնները (տեˊս 1-ին գրքի 112-րդ էջի շեղագիր տեքստը):

զ) ՆԽ-ի անդամների բաց-ազատ գիտակցությունը (տեˊս 2-րդ գրքի «Գիտակցության մակարդակներ» բաժինը):

է) Համաշխարհային եսամոլության սկզբունքների չընդունումը (տեˊս 2-րդ գրքի «Համաշխարհային եսամոլություն» բաժինը):

Միայն ԻՇ-ի գիտակցության մակարդակից սկսող եզակի մարդիկ են ընդունակ կյանքում հետևելու ՕФՀ-ի դրույթներին: Հենց այդպիսի մարդկանց միավորյալ ջանքերն են ի զորու «վառել Լույսը»: ԱՑՀԱ-ի ձևավորման գործընթացի բոլոր մասնակիցներն ընդունում են ՕФՀ-ն և ջանում են գործել դրա հիման վրա:

10. Կրկին ԱՑՀԱ-ի մասին

Փոքրերից ու մասնավորներից մինչև համազգային և համաշխարհային նշանակության բոլոր խնդիրները լավագույն լուծում կգտնեն կայացած Ընտրանու դեպքում, և դրան տանող ուղին ԱՑՀԱ-ի ձևավորումն է: Այլ բան տրված չէ և չի կարող լինել սկզբունքորեն. ամենայնի լուծման բանալին գտնվում է ոգեղենի ոլորտում, իսկ դա հենց Ընտրանու հարազատ միջավայրն է: Այնտեղից էներգիան և ստեղծագործական ազդակն իջնում են մտավոր և նյութական ոլորտ, որտեղ նրանք գտնում են իրենց գործնական մարմնացումը:

ԱՑՀԱ-ում հիմնական (գլխավոր կառավարող) հանգույցը կարող է գտնվել միմիայն Հայաստանում (ներառյալ Արցախը): Ենթադրում ենք, որ դրա հիմնավորումը մեծամասնության համար ակներև է: ԱՑՀԱ-ի հիմնական հանգույցի և Հայաստանի իշխանությունների արդյունավետ փոխհարաբերությունների հարցը (ի բարօրություն հայության) ունի լուծում, և դա ամենաբարդը չէ: Պետության ողջամիտ իշխանությունը, բնականաբար, շահագրգռված է Ընտրանու ձևավորմամբ: Ակնհայտ է նաև, որ կայացած Ընտրանին, ժողովրդի օգնությամբ, երկրում իշխանության կբերի առավել արժանավայել մարդկանց: Սփյուռքում բնակության երկրների իշխանությունների հետ ԱՑՀԱ-ի տարածաշրջանային և տեղային հանգույցների փոխհարաբերությունների հարցերն արդյունավետ կարող են վճռվել երկուստեք շահերով, ԱՑՀԱ-ի գաղափարախոսության հիման վրա, ինչը լուսաբանվում է Մատենաշարում: Ցանցային ազգային համակառույցի նախագծի («Ճամփաբաժանին» նախագիծ) օգտակար դրույթները պետք է և կօգտագործվեն ԱՑՀԱ-ի նախագծում, քանզի ամեն լուրջ համընդhանուր նախագիծ մեր ընդհանուր սեփականությունն է:

«Հայեր կան՝ զուտ ոսկի են, և կան հայեր, որոնց պետք է շիկացած երկաթով դաղել»: Մարշալ Բաղրամյան: ԱՑՀԱ-ն թույլ չի տա, որ նրանք, ում «պետք է շիկացած երկաթով դաղել», մոտ կանգնեն ՀՀ-ի և Սփյուռքի կառավարմանը: Ձևավորված համակառույցը՝ Ընտրանու գլխավորությամբ, շնորհիվ իր հզոր ուժի (նա ուժեղ կլինի իր հեղինակությամբ, իր արժանապատվությամբ, իր իրավացիությամբ, իր կամքով, ժողովրդի վստահությամբ՝ դա էլ հենց ամենաուժեղ իշխանությունն է) արմատական դրական փոփոխություններ կիրագործի ՀՀ-ում, հայ աշխարհում և Երկրագնդում:

11. Մեր դիրքորոշման մասին

Մենք շատ հայերից ոˊչ լավն ենք, ոˊչ խելացի, ոˊչ էլ՝ տաղանդավոր: Բայց մենք գիտակցված, առավելապես հարկադրված ձեռնամուխ եղանք գերբարդ, գերհավակնոտ խնդրին: Մենք հասկանում ենք՝ ոչ ոք այդչափ բարձրի բարոյական իրավունքը չունի, եթե չի գտնվում առնվազն ԻՇ-ի աստիճանին: Մենք երջանիկ կլինենք, եթե որևէ մեկը հերքի մեր «հավակնությունները» և ներկայացնի մերը գերազանցող՝ ազգային համախմբման նախագիծ: Ասենք ամենայն որոշակիությամբ. մենք չենք հավակնում և չենք էլ կարող Ընտրանու մաս լինել, զի չունենք դրա համար անհրաժեշտ որակների ամբողջ համալիրը: Բայց ով ստանձնում է ԱՑՀԱ-ի նախագծի մշակումը, նա պարտավոր է ունենալ գիտակցության, աշխարհի ըմբռնման նվազագույն անհրաժեշտ մակարդակ: Այլապես կստանանք սոսկ բարձրագույն չիմացության աշխարհի «նախագծերից» մեկը: Գերպատասխանատու աշխատանքում, որպիսին ԱՑՀԱ-ի ձևավորման գործընթացն է, անտեղի են ինչպես սեթևեթող համեստությունը, այնպես էլ՝ սնապարծ մեծամտությունը: Նման բարձր թիմային ոգով և աշխարհի չեմպիոն դառնալու ընդհանուր նպատակով համախմբված մարզական թիմի մարզիչների դերին, մենք խիստ կարևոր դերակատարում ունենք. մեր ուժերի, մեր փորձի և գիտելիքների չափով կազմակերպել այնպիսի միջավայրի ձևավորում, որում կդրսևորվի ապագա Ընտրանին:

12. Եզրափակում 

Ինչպե՞ս եղավ, որ խելացի, տաղանդավոր, եռանդուն, բարձր որակներ կրող ժողովուրդը, որ հսկայական ներդրում ունեցավ քաղաքակրթության, համաշխարհային մշակույթի կայացման և զարգացման մեջ, շպրտվել է իր Հայրենիքից և գրեթե ոչնչացվել զարգացման անհամեմատ ցածր աստիճանին գտնվող զավթիչի կողմից: Եվ երկրորդ կարևոր հարցը. ինչպե՞ս վերադարձնենք մեր Հայրենիքը: Հարկ էր հասկանալ, լրջորեն և խորությամբ պարզաբանել, հասնել էությանը, ճշմարտությանը, այլապես անհնար է հանգիստ ապրելը: Ահռելի ցավն ու մեծ սերը մեր զորեղ շարժառիթը դարձան երկար տարիներ շարունակ: Ճշմարտության անկեղծ որոնողի առջև (դա վերաբերում է և մեզ) բացահայտվում են ողջ մարդկային պատմության փորձով ստուգված համաշխարհային իմաստության հայտնությունները:

Բողոքը, ցասումը մեր աշխարհի առերևույթ (կարծեցյալ) անարդարության հանդեպ հանգեցնում են դրա փոխակերպման միջոցների փնտրտուքին: Իսկ այդ փոխակերպման հնարավորությունն ամփոփված է ԽԳ-ում: Սակայն դրան տիրապետելու համար անհրաժեշտ է անձամբ կրել խորը փոփոխություններ, վերապրել, իմաստավորել բազում, երբեմն ակնհայտ թվացող ճշմարտություններ: Արդյունքում, որոնողի կողմից ընկալված Գիտելիքի հիման վրա, նրա առջև հայտածվում և շարակարգվում է աշխարհի անհակասական և հիմնավորված պատկերը: Մատենաշարում մենք աշխատում ենք մատչելի ձևով մատուցել ԽԳ-ի կարևորագույն դրույթները, Գիտելիքին հենվելով՝ քննարկում և մեկնաբանում ենք՝ մեր աշխարհի վիճակը: Միաժամանակ առաջարկվում է և ամենաէական ազգային խնդիրների լուծումը: Մնում է «ընդամենն» ունենալ ստացվող տեղեկությունն (Գիտելիքն) ընկալելու համապատասխան մակարդակ: Մեր սկզբունքային դիրքորոշումն է. միˊ հավատացեք ամենին, ինչ մենք ասում ենք, վստահեք միայն այնժամ, երբ ինքներդ կգտնեք ճշմարտությունը մեր խոսքերում: «Աշխարհում չափազանց շատ են մարդիկ, որոնց ոչ ոք չօգնեց արթնանալ»: Սենթ Էքզյուպերի:

Ինչպես արդեն սահմանվեց «նպատակ, իմաստ» Գլխավոր շղթայի առաջին կետով, մեր (մեր գործունեության, այդ թվում՝ Մատենաշարը գրելու) նպատակն է հայոց Գերխնդիրների լուծումը, որոնց իմաստն էլ Հայաստանում (և սփյուռքի համայնքներում) իմաստուն իշխանութուն ապահովելու մշտապես և հուսալի աշխատող համակարգի ձևավորումն է: Եվ մեր փաստացի գործողություններն ուղղորդված են հենց այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ կսկսի կազմավորվել ԱՑՀԱ-ը՝ ազգային Ընտրանու հետագա բյուրեղացմամբ: Դրա համար մենք օգտագործում ենք բոլոր կառուցողական (հեռանկարային կամ այդպիսիք դառնալու կարողունակ) հնարավորությունները: Սրանցից մեկը «Ճամփաբաժանին»-ի հեղինակների հրամցրած բանավիճային հարթակն է: Մենք հարմար գտանք օգտվել նրա հանրային-տեղեկատվական ռեսուրսներից՝ հասարակության պատասխանատու շերտին մեր դիրքորոշումն ու նախագիծը ներկայացնելու հերթական հնարավորության համար, միաժամանակ արտահայտելու և կարծիքը բուն «Ճամփաբաժանին»-ի մասին՝ մտքերի փոխանակման հայտարարված շահագրգռությունից ելնելով: Մենք ողջունում ենք Ռուբեն Վարդանյանի և Նունե Ալեքյանի նախաձեռնությունը և ուրախ ենք ընձեռված հնարավորության համար: Սույն նյութին ծանոթանալու և դրան աղերսվող մտորումների արդյունքում ընթերցողի մոտ կարող է ցանկություն առաջանալ ձեռք բերելու 1-ին և 2-րդ գրքերը, ԱՑՀԱ-ի ձևավորման գործընթացին անձնական աջակցություն ցուցաբերելու հարցում կողմնորոշվելու համար: 1-ին գիրքը վաճառվում է Երևանի «Բուկինիստ» գրախանութում, ինչպես նաև՝ Մոսկվայում: Տվյալ նախագծի հանդեպ հետաքրքրություն դրսևորողները կարող են լրացուցիչ տեղեկություն ստանալ մեզանից։
 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։